Նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկում եղել է

ՀՅԴ ներկայացուցիչները նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ անձամբ չեն հանդիպել, բայց նրա առաջադրման վերաբերյալ քննարկում ՀՅԴ-ի հետ տեղի է ունեցել. լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Անձամբ նրա հետ կհանդիպենք, մանրամասն կլսենք: Անձամբ հանդիպելը շատ կարևոր է` ընկալելու համար այս նոր փուլում որքանով է համակարգին համապատասխան ծրագրեր փորձելու իրականացնել: Մենք նրան ճանաչում ենք: Կարծում եմ, որ նրա որակներն իսկապես համապատասխանում են այս պաշտոնում առաջադրվելու համար»,- ասաց նա: Հարցին` հնարավո՞ր է չպաշտպանեն Հանրապետականի ներկայացրած թեկնածուին, եթե առաջադրվելու վերջնական համաձայնությունը տա, Ռուստամյանը պատասխանեց. «Բնական է`…

Ճամբարակի երկու անապահով ընտանիք օգնություն ստացավ

Օգնի′ր հայրենակցիդ, տո′ւր նրան ապրելու, ստեղծելու, աշխատելու հնարավորություն: Հենց այս նպատակին է ծառայում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նախաձեռնած «Օգնիր եղբորդ» հաղորդաշարը: Ուշադրության կենտրոնում սոցիալապես անապահով ընտանիքներն են, նրանց պատմություններն ու խնդիրները: Հայ Յեղափոխական Դաշնակցությունն օգնության ձեռք է մեկնել հաղորդաշարի շահառու ընտանիքներին: Հաղորդաշարի նախաձեռնողներն ու Հայ օգնության միության ներկայացուցիչները նվիրատվությունը փոխանցել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում բնակվող երկու ընտանիքի:

Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Սփյուռքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ

«Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահ – Բանախոսներն են՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը եւ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը

«ԴՐՕՇԱԿ»-ԱԿՆԱՐԿ Պատմական ընտրություն