«Հայ կամավորական շարժումը 1914–1916 թվականներին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը»

20/02/2011

HaiDat2-kamavorԱրամ Նազարյան, «Հայ կամավորական շարժումը 1914–1916 թվականներին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը», Երեւան, «Հայ Դատ» հիմնադրամ, 2011, 64 էջ:

Աշխատութիւնը նվիրուած է Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ ազատագրական պայքարի կարեւոր դրսեւորումներից մէկի՝ կամաւորական շարժման պատմութեանը: Հեղինակը փաստական հարուստ նիւթի հիման վրայ պարզաբանել է շարժման առաջացման առարկայական պատճառները, համառոտ ներկայացրել է հայ կամաւորական ջոկատների երկամեայ ռազմական տարեգրութիւնը, վերհանել շարժման արդիւնքները եւ նշանակութիւնը:

Կամաւորական շարժումը սկզբնաւորեց հայկական ազգային ռազմական ուժի վերաստեղծումը: Հետեւողական ու շարունակական ջանքերի արդիւնքում այն վերաճեց ազգային կանոնաւոր զօրքի, եւ առաւելապէս այդ զօրքի շնորհիւ է, որ աշխարհամարտի աւարտին վերականգնուեց հայկական անկախ պետականութիւնը: Իսկ այս բոլոր գործընթացներում իր ծանրակշիռ աւանդն ունի հայութեան հասարակական-քաղաքական կեանքի՝ ժամանակի ամենաազդեցիկ ու ղեկավար ազգային ուժը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:

Ներբեռնել PDF տարբերակը



Այլ լեզուներով

HamazkayinBookstore-logo-s Sartarabad-bookstore-logo-s
arf-site-banner-s