«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 115 եւ 120-ամեակներին նվիրված գիտաժողովների նյութեր»

30/04/2011

HaiDat3-115-120nyuter«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 115 եւ 120-ամեակներին նվիրված գիտաժողովների նյութեր», Խմբ.՝ Հայկազուն Ալվրցյան, Ռուբեն Սահակյան. Երեւան. «Հայ Դատ» հիմնադրամ, 2011, 176 էջ։

Ժողովածուն ընդգրկում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 115 եւ 120-ամեակներին նուիրուած եւ Երեւանում կայացած գիտաժողովների նիւթերը՝
ՀՅԴ գաղափարախօսութեան համամարդկային ակունքները (Գեւորգ Խուդինյան), ՀՅԴ գործունեութիւնը Ջավախքում – Ջավախքցիները (19-րդ դարի վերջ եւ 20-րդ դարի սկիզբ) հայ ազատամարտում (Աշոտ Մելքոնյան), Ռոստոմի գործունէութիւնը կարինում Առաջին աշխարհամարտի նախօրեին (1910–1914 թթ.) (Մարիամ Եղյան), ՀՅԴ եւ հայ կամաւորական շարժումը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–1916 թթ.) (Ռուբեն Սահակյան), Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը եւ Արեւմտեան Հայաստանի վերաշինութիւնը 1914 թ. (օգոստոս) – 1917 թ. (փետրուար) (Ռուբեն Սահակյան), ՀՅԴ եւ անկախութեան վերականգնումը 1918 թուականին (Յուրա Հովսեփյան), ՀՅԴ դերը հայոց պետականութեան վերականգնման գործում (Վահան Մելիքյան), ՀՅԴ պետական գործունէութիւնը (1918–1920 թթ.) (Արարատ Հակոբյան), Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Արցախի համար մղուող պայքարում 1917–1920 թթ. (Համլետ Հարութիւնյան), Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պայքարը ցարիզմի հակահայ քաղաքականութեան դեմ (1903–1907 թթ.) (Արամ Նազարյան), Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խորհրդային իշխանութեան պայմաններում (Վլադիմիր Ղազախեցյան), Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերը արցախահայութեան ազգային–ազատագրական պայքարի կազմակերպման եւ ԼՂՀ կայացման գործում (Վահրամ Բալայան), Արցախյան ազատագրական շարժումը եւ «Դէպի Երկիր» կարգախօսը (Էդիկ Մինասյան), Դաշնակցութեան գործունէութիւնը Սփիւռքի մէջ (Նորա Արիսեան), ՀՅԴ քաղաքական հիմնանպատակի` Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան խնդրի միջազգային իրավական լեգիտիմութիւնը (Գեւորգ Խուդինյան), ։

Բացման եւ ողջոյնի խօսքերով հանդէս եկած են ՀՅԴ Բիւրոյի անդամ, պատմական գիտութիւնների թեկնածու Լեւոն Մկրտչյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ հայագիտութեան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյան, Երեւանի պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետի դեկան, Պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյան։

Ներբեռնել PDF տարբերակը



Այլ լեզուներով

HamazkayinBookstore-logo-s Sartarabad-bookstore-logo-s
arf-site-banner-s