Մուշեղ Միքայելյանի «Ազատամարտ» գիրքը

31/08/2010

MusheghMikayelyan-AzatamartՄուշեղ Միքայելյան. «Ազատամարտ» գիրքը, Երեւան, 2010թ., 312 էջ, «Դրօշակի» մատենաշար:

«Ավանգարդ» թերթի աշխատակիցը, «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի հիմնադիրներից մէկը, 1991-ի մարտից մինչեւ Դաշնակցութեան գործունէութեան կասեցումը ՀՅԴ պաշտօնաթերթ` «Ազատամարտի» խմբագրապետն էր Մուշեղ Միքայելյանը։ Գրքում հիմնականում Մուշեղի խմբագրականներն են: Գեղարուեստական շնչով քաղաքական քրոնիկոն յիշեցնող այդ գործերը պատկերում են այն ժամանակուայ հայ քաղաքական կեանքի իրական պատկերը: 15-20 տարուայ վաղեմութեան խմբագրականները բազում հարցադրումներ ունեն, որոնք դեռ պատասխանի են սպասում: Այդ պատասխանները գտնելու փորձեր են նաեւ Հրանտ Մաթեւոսյանի եւ Արմեն Հովհաննիսյանի հետ Մուշեղի հարցազրույցները: Դրանք ազնիւ, շիտակ խորհրդածութիւններ են մտաւորականութեան, մշակոյթի ու քաղաքականութեան մասին, ներկայի ու ապագայի մասին:

Գրքի առաջաբանի հեղինակն է արձակագիր Ռուբեն Հովսեփյանը:

Ներբեռնել PDF տարբերակը



Այլ լեզուներով

HamazkayinBookstore-logo-s Sartarabad-bookstore-logo-s
arf-site-banner-s