«Ակտիվիզմի ուղեցույց» եւ «Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» հետազոտությունները

30/01/2013

HMF-Janoyan_web2013 թ.-ին «Հրայր Մարուխեան» հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ «Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպել է 3 կլոր սեղան քննարկումներ, որոնց արդյունքում պատրաստվեցին և նույն թվականի հունվարի 29-ին (3-րդ կլոր սեղանի ժամանակ) Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ «Ակտիվիզմի ուղեցույց» և «Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» ուսումնասիրությունների շնորհանդես-քննարկումը: Այս քննարկումներին մասնակցեցին համապատասխան նախարարությունների և վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ ու բնապահպան ակտիվիստներ:

HMF-Blueprint_webՀետազոտություններից առաջինը շոշափում է բնապահպանության ոլորտին առնչվող բազմաթիվ հիմնախնդիրներ, իսկ երկրորդը վեր է հանում գործող բնապահպանական օրենսդրության մեջ առկա բացթողումներն ու թերությունները և ուսումնասիրում է ոլորտում առկա հիմնախնդիրներն ու արձանագրված հաջողությունները:

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումները և ծանոթացեք հետազոտություններին (PDF տարբերակ):

Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ. (Ուսումնասիրության հեղինակներ` Դավիթ Շինդյան և Գրիգոր Ջանոյան)

Ակտիվիզմի ուղեցույց– (Ուսումնասիրության հեղինակ՝ Գոհար Ղանդիլյան)



Այլ լեզուներով

HamazkayinBookstore-logo-s Sartarabad-bookstore-logo-s
arf-site-banner-s