Ամսական արխիւ: October 2012

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Սիրիա օգնության նոր խմբաքանակ ուղարկելու համար բանակցություններ է վարում

HelpYourBrother ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Սիրիա հումանիտար օգնություն ուղարկող «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը հերթական նոր խմբաքանակը ուղարկելու ուղղությամբ բանակցություններ է վարում տարբեր ավիաընկերությունների հետ:

«Նոր խմբաքանակ վաղը չենք կարող ուղարկել, քանի որ այն գերատեսչությունները, որոնց հետ համագործակցում ենք, չեն աշխատում` կապված Բայրամի տոների հետ»,-հայտնեց Վահան Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Սիրիա ուղարկվող օգնության ավելացմանը` Հովհաննիսյանը հայտնեց, որ «Լիքվոր» դեղագործական ձեռնարկությունը 0,5 տոննա դեղորայք է տրամադրել: Շուտով դրամական փոխանցում կլինի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատից: Ուրբաթ օրը պարենային օգնություն և տաք ծածկոցներ կտրամադրվեն նաև Հայաստանում հաստատված 100-ից ավելի սիրիահայ ընտանիքների:

Նշմարներ Հալէպի Առօրեայէն – Գ.

Օրացոյցի թերթիկը կը պատռեմ, շաբաթ, 13 հոկտեմբեր, «Սրբոց Թարգմանչաց վարդապետացն մերոյ», մինչ զարթնումէս ետք պատշգամ կ՛ելլեմ մաքուր օդ շնչելու, զզուելի վառօդի հոտը կը լեցուի թոքերէս ներս, գիշերային ընդհարումներու ընթացքին արձակուած ծանր զէնքերու աւերիչ ազդեցութիւնը կը շարունակէ իր մաղթը արշալոյսի թթուածինը…

Հաղորդագրութիւն Թիւ 4

«ՕԳՆԻ՛Ր ԵՂԲՕՐԴ» Հ.Յ.Դ.ի նախաձեռնութեամբ իրականացած ծրագիրով, Սուրիոյ ժողովուրդին եւ սուրիահայութեան տրամադրուած մարդասիրական օժանդակութիւնները Հայաստանի Հանրապետութենէն՝ Երեւանէն Հալէպ հասան, Երեքշաբթի 16 Հոկտեմբեր 2012ին: Այս օժանդակութիւնները ընդգրկեցին 1400 տուփ սննդեղէն, որոնք բաժնուեցան հետեւեալ ձեւով.- •400 տուփ Սուրիոյ Կարմիր Մահիկ Միջազգային Կազմակերպութեան Հալէպի…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ ինքնաթիռն է հասել Սիրիա

Երեկ ուշ երեկոյան «Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ ինքնաթիռն է հասել Սիրիա: Այս անգամ թռիչքն իրականացվել է «Սիրական ավիաուղիների» օգնությամբ: Այս մասին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Վահան Հովհաննիսյանը: Վահան Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ հումանիտար օգնության…

Հումանիտար նոր ուղեբեռը Սիրիա կուղարկվի առաջիկայում` «Սիրիական ավիաուղիների» հետ համագործակցությամբ

Սիրիահայերի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ փուլի հումանիտար բեռներն արդեն պատրաստ են: Դրանք մոտ օրերս կփոխադրվեն Սիրիա: Քննարկվում է «Սիրիական ավիաուղիների» հետ համագործակցելու հարցը՝ Իրանի և Իրաքի օդային ճանապարհներով մարդասիրական ուղեբեռն ուղարկելու համար` խուսափելով Թուրքիայի տարածքում դրանք ավելորդ անգամ վերազննելուց…

Նշմարներ Հալէպի Առօրեայէն – Բ.

Աշնանային զով առաւօտներուն վերամուտի մթնոլորտ կը տիրէր Հալէպի հայկական թաղամասերուն մէջ: Հաճելի էր սուրճի գաւաթին դիմաց նստիլ եւ պատշգամէն դիտել դպրոցական նոր համազգեստներով եւ պայուսակները իրենց կռնակին շալկած` մատղաշ սերունդի մեր արիւնակիցներուն շքեղ երթը դէպի կրթական ամրոցներ: Ոմանք հետիոտն կ՛ուղղուին…

Հայաստանը շուտով երկրորդ ինքնաթիռը կուղարկի Սիրիա

HelpYourBrother Դեպի Սիրիա Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքն Էրզրումում, այնտեղ նրա ստուգումը թեև եղել է նախապես պայմանավորված, սակայն հարցը, ըստ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի, շահարկվում է:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում Վահան Հովհաննիսյանը նշել է, թե բեռի ստուգմամբ Թուրքիան երկու նպատակ էր հետապնդում՝ ուժի ցուցադրում՝ զինուժի, հրշեջ մեքենաների, դիմակների ու շների մասնակցությամբ և՝ ցույց տալ Ռուսաստանին, որ բոլոր օդանավերն էլ ստուգման են ենթարկվում, և ՌԴ-ից ուղևորված սիրիական օդանավի հարկադիր վայրէջքը դիտավորյալ չէր:

«Պարտադրանքով ոչինչ չի եղել: Մենք զիջումների էինք գնացել, որովհետև մեր գործը կոնֆլիկտը չէ, այլ բեռը տեղ հասցնելը: Նրանք, իհարկե, կարող են պահանջել ստուգել ցանկացած բեռ, որ անցնում է իրենց տարածքով, մանավանդ որ Հայաստանը շրջափակված է: Մենք կարողացել ենք, այնուամենայնիվ, այդ արգելքը ճեղքել: Նշեմ, սակայն, որ բեռը շատ մանրազնին է ստուգվել: Սովորաբար, օրինակի համար ստուգում են մի քանի ակղ և վերջ: Բայց այստեղ ստուգվել է ամբողջ բեռը՝ 14 տոննան»,- ասել է Վահան Հովհաննիսյանն ու հավելել, որ կան ուրիշ ճնապարհներ բեռը տեղ հասցնելու, բայց այս փուլում ընտրվել է այս ճանապարհը:

Բեռն այժմ գտնվում է Հալեպի հայկական երկեղեցու առաջնորդարանում: «Հալեպում իրավիճակը շատ ծանր է, ինչը, սակայն, չի ներկայացվում հեռուստատեսությամբ: Մենք, բնականաբար, չենք կարող մի քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում օգնել Սիրիայի ամբողջ չքավորներին: Մենք, սակայն, միայն հայկական համայնքին չէ, որ օգնում ենք: Սա ամենակարիքավորներին է ուղղված»,- ասել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ներկայացուցիչը:

Վ. Հովհանիսյանը նշել է, որ ինչպես Սփյուռքն է ցանկացած հարցում օգնում Հայաստանին, այնպես էլ պետք է հայրենիքը Սփյուռքին օգնի: Իսկ օգնությունը լինելու է շարունակական. «Մենք դեռ շատ մեծահարուստ գործարարների չենք էլ դիմել: Ռուսահայությունը դեռ նոր է սկսում արձագանքել: Ունենք շատ խոստումներ, որ դեռ պետք է իրականանան: Մենք պետք է մեր հասարակությանը տանենք այն մտքին, որ սա մեկ օրվա թատերական ակցիա չէ, այլ երկարաժամկետ միջոցառումներ, եթե մենք մտահոգված ենք Սիրիայի հարցով: Եթե հակամարտությունն ավարտվի, չի նշանակում, թե ամեն ինչ կհանդարտվի: Սիրիայում ոչնչացվում է արտադրական պոտենցյալը, կաթվածահար է առևտուրը, և դա նշանակում է, որ հետևանքները երկար են զգացնել տալու»՛:

Վահան Հովհաննիսյանը նշել է, որ շատ շուտով կմեկնի պարենով բեռնված երկրորդ ինքնաթիռը:

Ինչ բեռ է տեղափոխել հայկական ինքնաթիռը Սիրիա

HelpYourBrother Հոկտեմբերի 15-ին, ժամը 11:15-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հալեպ ուղեւորվեց Սիրիայի աջակցության «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական ինքնաթիռը՝ բեռնված 14 տոննա պարենամթերքով։ Թռիչքն իրականացրեց «Էյր Արմենիա» ընկերության AN-12 բեռնատար ինքնաթիռը՝ հայկական անձնակազմով։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբը հայտնում է, որ թուրքական կողմի հետ նախնական պայմանավորվածության եւ հաստատված թռիչքային պլանի համաձայն բեռնատար ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրզրումի օդնավակայանում։ Անցնելով նախապես համաձայնեցված տեխնիկական, ինչպես նաեւ զննում, ինքնաթիռը հումանիտար բեռը հասցրեց Հալեպի միջազգային օդանավակայան եւ նուն օրն էլ վերադարձավ։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը լայն արձագանք է գտել մեր հասարակության ամենալայն շերտերի շրջանում։ Մեր տասնյակ համաքաղաքացիներ, հայրենի մտավորականներ, քաղաքական գործիչներ եւ գործարարներ են արձագանքել սիրիահայ մեր հայրենակիցներին պատերազմի արհավիրքի դեմ մենակ չթողնելու, նյութական եւ բարոյական աջակցություն ցուցաբերելու մեր կոչին։ Նախաձեռնությանն իրենց մասնակցությունն են բերել.

• ԼՂՀ Գյուղի եւ գյուղաջակցության հիմնադրամը `
5025 շիշ ձեթ
4000 կգ հնդկաձավար
5000 կգ ձավար
1000 կգ մակարոն
5000 կգ հաճար
5400 տուփ ջեմ

• «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ընկերություն`
5000 կգ շաքարավազ
5000 կգ բրինձ
5000 շիշ ձեթ

• «ԱՐՏՖՈՒԴ» ընկերություն`
1000 տուփ բ.խավիար
1000 տուփ բ. պահածո
1000 տուփ կանաչ ոլոռ

• «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ընկերություն`
10000 տուփ հալած պանիր
2000 փաթեթ կաթի փոշի

• ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ `
1000 կգ պանիր

• «ՄԱՐԻԱՆՆԱ» ընկերություն`
500 կգ կաթի փոշի

• «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ընկերություն`
160 տուփ ձկան պահածո
500 տուփ կանաչ ոլոռ
24 արկղ մակարոն
2 արկղ կոնֆետ
2 արկղ թեյ

• «ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳ» ընկերությունը տրամադրել է բեռների փաթեթավորման արկղերը:

Սեպտեմբերի 19-ից «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հաշվեհամարին կատարվել են հետեւյալ փոխանցումները.

• «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» բարեգործական հիմնադրամ-15 մլն դր

• «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» -5 մլն. դր

• «ՄԻԿ ՄԵՏԱԼ» ընկ. -2 մլն դր

• «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»- 1 մլն. Դր

• «ՀայՌուսգազարդ» ընկերություն`
Գլխավոր տնօրեն ` Վարդան Հարությունյան -1 մլն. դր
Ռուբեն Սուրենյան- 200.000դր
Կարեն Մովսիսյան-200.000դր
Գարեգին Առաքելյան-200.000դր
Հրանտ Թադեւոսյան-200.000դր
Խաչատուր Բաղդասարյան-200.000դր
Սարգիս Օհանյան-200.000դր

• «ՊՐՈՏՈՆ» ընկ.- 500.000դր

• «ԻԶՈՏՈՊ ԴԵԼՏԱ» ընկ. – 500.000դր

• Երեւանի 19-րդ ամբուլատորիա, Սեբաստիա բժշկական կենտրոն եւ Էլեն-Նարե ծննդօգնության կենտրոնի աշխատակիցներ – 210.000դր

• «ՀԱՐՎԱԼ ՄԱՇԻՆԱՐԻ»- 200.000դր

• «ՆՈՒՇԻԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»- 150.000դր
Գարեգին Նուշիկյան-50.000դր

• ԱԺ ՀՀԿ խմբակցություն-849.160դր

• ԱԺ ՕԵԿ խմբակցություն-60.000դր

• ԱԺ ՀՅԴ խմբակցություն-56.000դր

• Անահիտ Ավագյան-60.000դր

• Մարալ Հասրճեան- 40.000դր

• Արմեն Մարտիրոսյան -10.000դր

• Հարություն Ծատրյան-5000դր

• Նարիման Սմբատյան- 2000դր

Նախաձեռնության առաջին օրերին ՀՅԴ Բյուրոյի եւ սիրիահայ բարերարների աջակցությամբ հավաքվել է 32.700 ԱՄՆ դոլար, որը տրամադրվել է Հալեպի 327 անապահով հայ ընտանիքների՝ յուրաքանչյուրին 100-ական դոլար:

Նախաձեռնության շուրջ համախմբվել են մի շարք հասարակական կազմակերպություններ` Հայ Օգնության Միությունը(ՀՕՄ), Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը, Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպությունը (Հ.Մ.Ը.Մ), ՀՅԴ Երիտասարդական, Պատանեկան, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները, «Գլոբալ Արմենիան Ռեսփոնս» փրկարարական կազմակերպությունը եւ բազմաթիվ անհատներ:

ՎիվաՍել ՄՏՍ ընկերության ցանցում ՎիվաՍելի հովանավորությամբ գործում է նվիրատվության SMS ակցիա, որից հավաքված միջոցները նույնպես կուղղորդվեն «Օգնիր եղբորդ» հաշվեհամարին: (ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապի ծառայության ցանցում 1890 կարճ համարին ուղարկելով “ՕԳՆԻՐ” բառը՝ յուրաքանչուր բաժանորդ իր համեստ մասնակցությունը (1 sms-ի արժեքը 200 դրամ է) կբերի սիրիահայ համայնքի աջակցության հիմնադրամին)։

Առաջին անհրաժեշտության դեղորայքով նախաձեռնությանն իր աջակցությունն է ցուցաբերել «ԱՐՓԻՄԵԴ» ընկերությունը:

Հալեպ հումանիտար թռիչքի կազմակերպման աշխատանքներում շոշափելի աջակցություն է ցուցաբերել «ՓՅՈՒՆԻԿ» հիմնադրամը:

Բազմաթիվ երիտասարդ կամավորների կողքին բեռնատար ինքնաթիռի արագ բեռնավորման աշխատանքներին իրենց օպերատիվ եւ սրտացավ մասնակցությունն են բերել ԶՎԱՐԹՆՈՑ միջազգային օդանավակայանի եւ մաքսատան աշխատակիցները:

Քաղաքացիական խումբը նաեւ իր շնորհակալությունն է հայտնում «ԱռԷքսիմԲանկ»-ի կենտրոն մասնաճյուղին, որը սպասարկում է նախաձեռնության հաշվեհամարը եւ օպերատիվ տեղեկություններ փոխանցում նախաձեռնության հաշվեհամարին կատարվող դրամական փոխանցումների վերաբերյալ:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական եւ բարեսիրական կազմակերպություններին, որոնք իրենց շատ կարեւոր ներդրումը բերեցին հակամարտության արդյունքում անդառնալի կորուստներ կրող սիրիական համայնքին։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակվում է։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության բանկային հաշվեհամարը ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿՈՒՄ է`
23800 AMD 01157620300, 23800 USD 01157620401։

Հալեպից ինքնաթիռը վերադարձել է. սիրիահայությանը օգնությունը շարունական է լինելու

HelpYourBrother «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է այս պահին եւս աշխատել եւ արդեն նախապատրաստում է Սիրիայի հայերին ուղարկվելիք մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը։

Նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը «Երկիրն այսօրին» տեղեկացրեց, որ մեր հայրենակիցները շարունակում են արձագանքել, եւ արդեն օգնության առաջարկներ կան Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից, «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, «Սիվիլիթաս» հիմնադրամից եւ այլ անհատներից ու կազմակերպություններից։

«Եթե առաջիկայում իրավիճակը չհանդարտվի եւ կարգավորվի, պետք է շարունակենք օգնություն ցուցաբերել մեր համայնքին, որի կարիքն այսօր նրանք շատ ունեն»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար օգնությունն արդեն Հալեպում է. այն կհասնի բոլոր կարիքավորներին. այս մասին մամուլի հետ զրույցում ասել է Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը՝ խոսելով տեղ հասած հումանիտար օգնության բաշխման սկզբունքների և արդեն իսկ մեկնարկած նախապատրաստական աշխատանքների մասին:

Ըստ Ժ. Ռայիսյանի՝ քանի որ երեկ երեկոյան էր օդանավը բեռնաթափվել Հալեպի միջազգային օդանավակայանում, Հալեպում ձևավորված միջմիութենական, միջհամայնքային շտապօգնության մարմնի կամավորները օդանավակայան են գնացել այսօր, որպեսզի օժանդակությունը փոխադրեն քաղաք, որից հետո, բնականաբար,կսկսեն բաշխման գործընթացը: Նրա խոսքերով՝ դեռ վաղ է խոսել այն մասին՝ հասած օժանդակությունը բավարա՞ր է, թե՞ ոչ, որովհետև շտապօգնության մարմնի տղաները բաշխման գործընթացը դեռևս չեն սկսել, բեռը կփոխադրվի քաղաք, և նրանք կհասկանան՝ ինչպես բաշխել:

«Այն մարդկանց, ովքեր կարիքավոր են, օժադակության պետք ունեն՝ լինեն հայ և, ինչու չէ, եթե կան ծանր կարիքի մեջ գտնվող սիրիացիներ, անպայման օգնություն կցուցաբերվի: Շտապօգնության շտաբի տղաները օգտակար կլինեն բոլոր քաղաքացիներին, ովքեր նեղ վիճակում են: Վստահաբար, օգնությունը կբաշխվի բոլոր սիրիահայերին։ Դեռ թող շտաբի տղաները եկած օժանդակությունը ապահով փոխադրեն քաղաք, որից հետո պարզ կդառնա», — մանրամասնել է Ժիրայր Ռայիսյանը:

18:00 — Հալեպի շտապ օգնության մարմնի, ինչպես նաեւ սիրիական Կարմիր մահիկի հետ համագործակցության արդյունքում Հայաստանից Հալեպ հասած մարդասիրական օգնության ծանրոցներն արդեն հասել են Ազգային առաջնորդարանի Արամ Մանուկյանի անվան հայկական ակումբ: Չնայած օդանավակայանի ճանապարհը վտանգներով լի է, սակայն բեռը բարեհաջող հասցվել է հայկական ակումբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ այս պահին ակումբի առջեւ պաշտոնական արարողություն է տեղի ունենում, որից հետո Հայաստանից ուղարկված ծանրոցները կիջեցվեն եւ կտեղավորվեն: Ռեյիսյանի խոսքով` օգնությունը կբաժանվի շրջանի բոլոր կարիքավորներին, ինչպես հայերին, այնպես էլ արաբներին: «Օգնության բաժանումը հավանաբար տեղի կունենա հոկտեմբերի 17-ից»,-նշեց Ռեյիսյանը:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության ինքնաթիռը հասել է Հալեպի օդանավակայան

HelpYourBrother Այսօր առավոտյան` ժամը 11:15-ին, Հայաստանից Սիրիա ուղարկվեց առաջին մարդասիրական օգնությունը: Բեռը կազմում էր 14 տոննա. յուրաքանչյուրը 10 կիլոգրամ տարողությամբ` 1.4 հազար տուփ սնունդ:

Համաձայն թուրքական ԶԼՄ-ների տարածած լուրերի՝ Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 15-ի առավոտյան ստիպել են հայկական ինքնաթիռին վայրէջք կատարել Էրզրում քաղաքի օդանավակայանում: Այս լուրը հայտնվել է նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես այս մասին են հայտնում BBC-ն, Reuters-ը, Washington Post-ը, Russia Today-ը և այլ լրատվամիջոցներ, այն տարածվել է նաեւ մեր ԶԼՄ-ներում:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը հայտնեց, որ դա եղել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատվիրած ինքանթիռը, որի մեջ կա 14 տոննա պարենամթերք եւ դեղորայք եւ որ ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք չի կատարել, այն եղել է պլանային:

«Բավականին երկարատեւ բանակցություններից հետո հաջոցվել է «Էյր Արմենիա» օդանավային ընկերության բեռնատար ինքիաթիռով ժամը 11:15-ին իրականացնել Երեւան-էրզրում-Հալեպ չվերթ: Նախապես պայմանավորվածություն է եղել թուրքական կողմի հետ, որ թռիչքուղին հենց այդպես էլ պետք է անցնի:

Հասկանալի է, որ պատերազմական գոտի է ինքնաթիռը գնալու, ուստի թուրքական կողմը ցանկանում էր վստահ լինել, որ իր օդային գոտով ընդամենը հումանիտար բեռ է անցնում»,-հայտարարեց Լիլիթ Գալստյանը:

Նաեւ նշեց, որ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 40 տոննա պարենամթերք եւ դեղորայք է հավաքել, օգնությունը շարունակակն բնույթ է կրելու:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ պատգամավոր եւ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության համակարգող Վահան Հովհաննիսյանը հաստատեց Թուրքիայում հայկական ինքնաթիռի պլանային վայրէջքը: Ըստ նրա` թուրքական կողմը նախապայման էր առաջադրել, որ ինքնաթիռի բեռը պետք է ստուգվի: «Սիրիահայերին ուղարկվող մարդասիրական օգնության վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության մասին տեղեկատվությունը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղադրել էր իր կայքում: Իսկ թուրքական մամուլի հայտարարությունները Թուրքիայի կառավարության պաշտոնական տեսակետը չեն: Դա նրանց օդային տարածքում հայտնված պատահական ինքնաթիռ չէր, կար պայմանավորվածություն, ըստ որի` Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիայի հայ համայնքին: Իսկ այն, ինչ գրում են լրատվամիջոցները, իրենց խնդիրն է»:

** Սիրիա մարդասիրական օգնություն հասցնող հայկական օդանավն այսօր Էրզրումի օդանավակայանում, թուրքական կողմի զննությունից հետո, երեկոյան՝ Երեւանի ժամանակով 18:20-ին, շուրանակել է թռիչքը Հալեպի ուղղությամբ։

Սա Հայաստանից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն էր՝ 15 տոննա սննդամթերք։ Հենց այս պահին Երեւանում, «Օգնիր եղբորդ« նախաձեռնության շրջանակում, պատրաստվում է օգնության հաջորդ խմբաքանակը։ Սիրիայի ժողովրդին, ներառյալ՝ հայ համայնքին օգնություն հասցնելու գործին միանում են նորանոր մարդիկ։

Քիչ առաջ նաեւ տեղեկացանք, որ ինքնաթիռը Հալեպում վայէջք է կատարել 20.30-ի սահմաններում. ակնկալվում է, որ այն այսօր էլ բեռնաթափվելու է ու վերադառնալու է Հայաստան։