Ամսական արխիւ: July 2015

Հալէպի Շուկան. Սիրիահայերը «Նոր Համ» Են Հաղորդել Երեւանեան Առեւտրին

asbarez.com- Երեւանի կենտրոնում գտնուող նորաբաց Հալէպի շուկան նոր գոյն է հաղորդել երեւանեան ինքնատիպ կոլորիտին: Մետրոյի «Հանրապետութեան հրապարակ» կայարանի հարեւանութեամբ գործող շուկայում սիրիական պատերազմի պատճառով հայրենիք տեղափոխուած սիրիահայերը տեղացիներին են առաջարկում սիրիական համեղ ուտեստներ, համեմունքներ, ձեռքի աշխատանք: Գործում են խանութներ, վարսավիրանոց:…

Հալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը փոքր-ինչ բարելավվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը նախորդ օրերի համեմատությամբ բարելավվել է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Հոսանքը միանում է օրական շուրջ 6 ժամ, իսկ ջուրը հասանելի է արդեն շատ շրջաններում: Համացանցային ծառայությունը շարունակում է…

ԱՄՆ պետդեպի պաշտոնյաները խոստացել են օգնել սիրիահայերին

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները կարեւորում է Սիրիայի հայ համայնքի պաշտպանության խնդիրը եւ հավատարիմ է դրա իրականացմանը: Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ` ԱՄՆ-ի հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը այս մասին հայտնել են Միացյալ Նահանգների պետքարտուղարության…

Հայ-ամերիկյան պատվիրակությունը սիրիահայերին օգնելու դժվարությունները վերացնելու հարցով հանդիպել է Պետդեպի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ու ամերիկյան առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաներին այս շաբաթ, որպեսզի գտնեն իրագործելի լուծումներ ԱՄՆ-ից Սիրիայի, Լիբանանի ու Հայաստանի սիրիահայերին միջազգային օգնության առաքման թերությունների վերացման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից,…

Ջրազուրկ Հալեպը՝ հումանիտար աղետի առջև

azatutyun.am. Պատերազմի մեջ գտնվող Հալեպը հայտնվել է հումանիտար աղետի առջև: «Ազատության» հետ հեռախոսազրույցում այսպիսի գնահատական հնչեցրեց Հալեպի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։ Ըստ նրա, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ապստամբած զինյալները գրավել են հիմնական ջրամատակարար ընկերությունն ու քաղաքը զրկել ջրից։…

Սիրիահայերի հոսքը Հայաստան ավելացել է

lragir.am – Վերջին երկու ամիսներին Սիրայից Հայաստան է եկել մոտ 600 սիրիահայ, հոսքը շարունակվում է: Շուտով Հայաստանում հաստատված սիրիահայերի թիվը կհասնի 13 հազարի: Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրահայերի հարցով հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը՝ նշելով, որ հունիս-հուլիս…

Հալեպում բախումները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում վերջին օրերին միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` նշելով, որ քանի որ բախումներով, պայթյուններով թեժ իրավիճակին վարժված են արդեն, ներկայիս համեմատաբար հանգիստ վիճակն անսովոր է,…

Հալեպում էլեկտրականություն ու ջրամատակարարում դեռ չկա

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպի բնակիչները շարունակում են ապրել առանց հոսանքի, ջրի և համացանցի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` ավելացնելով, որ շատ բնակիչներ հորերից ջուր են հանում և շշերով վաճառում: «Իհարկե այդ ջրերն ըմպելի չեն…

Հալեպի երբեմնի հայաշատ Աշրաֆիե թաղամասը ռմբակոծվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Աշրաֆիե թաղամասը, որը ժամանակին հայաշատ էր, նախօրեին ռմբակոծությունների թիրախում է հայտնվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը` ավելացնելով, որ թաղամասում այժմ հայեր չեն բնակվում: «Ռմբակոծությունները սկսվել են հուլիսի…

Ավստրալահայերը 50 000 դոլար օգնություն կտրամադրեն սիրիահայերին

ՍԻԴՆԵՅ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում սիրիահայերին օգնելու նպատակով կազմակերպված հանգանակության արդյունքում հավաքվել է 50 հազար դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ավստրալահայերի Armenia Online լրատվամիջոցը, դրամահավաքը կազմակերպվել էր հունիսի 22-ին: Առաջին շաբաթվա ընթացքում հավաքվել էր 26 հազար ավստրալական դոլար, այնինչ,…