Ամսական արխիւ: October 2015

Սիրիահայերին օգնելու նպատակով բացված «Հայաստան» հիմնադրամի բանկային հաշիվները շարունակում են գործել

hayernaysor.am – Սիրիահայությանն օժանդակելու նպատակով 2012թ. օգոստոսին բացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամային եւ արտարժութային հաշիվները, որոնք նպատակ ունեն հավաքագրված գումարները համակարգված ուղղել մեր հայրենակիցների կարիքներին, շարունակում են գործել: Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, առ այսօր բանկային հաշվին (Արդշինինվեստբանկ, ՀՀ.…

Սիրիական բանակը Հալեպի հարավում 50 գյուղ է ազատագրել. «Գանձասար»

azatutyun.am – Սիրիական բանակը Հալեպի հարավում 50 գյուղ է ազատագրել, ինչպես նաև դրանց կողքին գտնվող բազմաթիվ արոտավայրեր ու դաշտեր։ Այդ մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը։ Աղբյուրը նշում է, որ բանակը Ալուտեհի և Հադդադին ավանները հայտարարել է ապահով շրջաններ և…

Հալեպն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Խանասերը, մինչև այժմ փակ է, որի հետևանքով վառելանյութ ու սննդամթերք չի հասնում քաղաք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Հալեպ մուտք գործելը և քաղաքից դուրս գալն անհնար է: Սննդամթերքի…

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում հայ պատանի է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում` Ղամիշլի քաղաքից Թուրքիա տանող ճանապարհին, 14-ամյա հայ պատանի է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Զոհվածը Արմեն Ժիրայր Ավետիսյանն է, ով իր ծնողների հետ ցամաքային ճանապարհով փորձել էր մուտք գործել…

Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհեր ու վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հոկտեմբերի 22-ին ահաբեկչական հարձակման հետևանքով 4 քաղաքացի է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է: Հրթիռներն ընկել են քաղաքի Նիլ փողոցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հալեպի մեր աղբյուրը նշեց, որ հրթիռակոծված շրջանը Սեվիլի կոչվող շրջանի մեջ է մտնում,…

Բերիո թեմի և Հայ կաթողիկե առաջնորդներն այցելել են Հալեպի հայկական ծերանոց

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 21-ի կեսօրին Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը և Հայ կաթողիկե առաջնորդ Տ. Պետրոս Արք. Միրիաթյանն այցելել են Հալեպի հայկական ծերանոց: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Շահան Սրբազանին և Գերապայծառ…

Հալեպը նորից լույս եւ ջուր ունի

yerkirmedia.am – Չնայած այս օրերի հալեպահայության կորուստներին, տեղի հայությունը շարունակում է համառել: Ինչպես տեղեկացնում է Հալեպի մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը, քաղաքում մեկ շաբաթյա ընդմիջումից հետո էլեկտրականությունն ու ջրամատակարարումը վերականգնվել են: Ղամիշլիի «Ազգային Եփրատ» մանկապարտեզի ու Դամասկոսի «Ազգային միացյալ վարժարանի» սաները…

Հալեպում տասնօրյա ընդմիջումից հետո մեկ ժամով վերականգնվել է էներգամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում մոտ տասն օրվա անջատումից հետո էլեկտրականությունը մեկ ժամով վերականգնվել է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հալեպի որոշ շրջաններում ջրամատակարարումը թեպետ ոչ ամբողջովին, սակայն աստիճանաբար վերականգնվել է: Ջրի հոսքը, սակայն, ոչ բոլոր տեղերում…

Ապրելու տեղ և աշխատանք. ՀՀ–ում հաստատված սիրիահայերի հիմնական խնդիրները

tert.am – Առաջին խնդրին, որ սիրիահայերը բախվում են Հայաստան գալուն պես կեցության հարցն է, որից հետո աշխատանքը: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Պերճ Քիրազեանը՝ նշելով, որ բացի վերոնշյալ խնդիրներից սիրիահայերն ունեն նաև ադապտացվելու խնդիր:…

Հալեպում հայեր են զոհվել

azatutyun.am – Հալեպի Նոր Գեղի «Քաբրի»-ին կից թաղամասերի հրթիռակոծման հետևանքով հայեր են զոհվել: Կա նաև մեկ վիրավոր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: Հայտնի է զոհվածների և վիրավորի անունները: Հրթիռակոծության հետևանքով զոհվել են 1956թ. ծնված…