Ամսական արխիւ: January 2016

Անթիլիասում քննարկվել են սիրահայության խնդիրները (տեսանյութ)

yerkirmedia.am – Անթիլիասի մայրավանքում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի գլխավորությամբ, տեղի է ունեցել խորհրդակցական հանդիպում, որի ընթացքում քննարկվել են սիրահայության խնդիրները: Շեշտվել է նաեւ Սիրիայի վերականգնման աշխատանքներում հայ համայնքի գործուն մասնակցության կարեւորությունը:

Հալեպում վերականգնվելու է էլեկտրականությունը

panorama.am – Սիրիայի էլեկտրաէներգիայի նախարար Իմատ Խամիսը հայտարարել է, որ Հալեպի ժողովուրդն առաջիկա ամսվա առաջին օրերից սկսած կունենա էլեկտրաէներգիա: Նա ասել է, որ քաղաքը կանոնավոր կերպով կունենա էլեկտրականություն: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը: Հիշեցնենք, որ Հալեպն…

Զօրակցութիւն՝ Սուրիայէն

asbarez.com – Շրջանիս մէջ գործող Սուրիոյ Հայութեան Աջակցութեան Հիմնադրամը (SARF), որ համագաղութային մարմին մըն է, որուն մէջ ներկայացուած են համայնքիս մեծագոյն կազմակերպութիւնները, զօրակցական յայտարարութիւն մը ստացած է Սուրիահայութեան Շտապ Օգնութեան եւ Վերականգնումի Մարմինէն՝ յառաջիկայ Փետրուար 21ին տեղի ունենալիք թելեթոն-դրամահաւաքին առիթով:…

ՍՈՒՐԻԱԿԱՆ ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ-76

asbarez.com-Դեռ չհասցուցինք աչքալուսանք տալ իրարու, երբ ԱՆԻԿԱ կրկին լքեց մեզ։ Թէ՛ աւետիսը, թէ՛ գոյժը տուաւ ընկերուհիս՝ հեռաձայնով։ Ան կ՛երգէր խօսելու փոխարէն, ու ես պահ մը սահմռկեցայ՝ չըլլայ թէ խելքը թռցուց կինը. այս օրերուս ամէն ինչ կրնայ պատահիլ… ու վախով հարցուցի.…

Բագրատունի Լազարինիի Հետ Քննարկեց Սուրիահայ Գաղթականներու Պարագան

aztagdaily.com – ՄԱԿ-ի Ընդհանուր քարտուղար Պան Քի Մունի անձնական փոխներկայացուցիչ Ֆիլիփ Լազարինի այցելեց Շաղզոյեան կեդրոն, ուր հանդիպում ունեցաւ երեսփոխան Յակոբ Բագրատունիի եւ սուրիահայ գաղթականներու օժանդակութեան գրասենեակի պատասխանատու Աւետիս Կիտանեանի հետ: Լազարինի ստանձնած է մարդասիրական օժանդակութիւններու թղթածրարը: Անոր կ՛ընկերանային ՄԱԿ-ի Լիբանանի…

Քեսաբի վրա «Գրադ» տեսակի երկու հրթիռ է ընկել

yerkirmedia.am – Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում «Գրադ» տեսակի 2 հրթիռ են արձակել Քեսաբից 15-20 կմ հեռավորության վրա գտնվող Քելես եւ Մազրաաթ Սարրաֆի շրջաններից: Սիրիայի մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը հաղորդում է, որ անցնելով թյուրքմեններով բնակեցված տարածքի վրայով՝…

Սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը կշարունակվեն նաև 2016 թվականին

hayernaysor.am – Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից 2016 թվականին ևս կշարունակվեն սիրիահայ ընտանիքների աջակցության ծրագրերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 2015 թվականին քաղաքապետարանի կողմից համապատասխան դրամական…

Հալեպի հայաշատ Ազիզիե շրջանը հրթիռակոծման թիրախ է դարձել

yerkirmedia.am – Հալեպի «Նոր Սերունդ» մշակութային միության կենտրոնի, Հայ մարմնակրթական ընդհանուր միության այգիների հարակից թաղամասերը հունվարի 16-ին ահաբեկչական խմբավորումները շուրջ կես ժամ ենթարկել են հրթիռակոծության: Կա 4 զոհ, ավելի քան 35 վիրավոր: Այս մասին տեղեկացնում է մեր գործընկերուհի Զարմիկ Պողիկյանը:…

Սուրիական Օրագրութիւն – 75

Ետեւը սո՜ւր, առաջը ջո՜ւր, Սո՜ւգ, վայնասո՜ւն, իրարանցո՜ւմ… Յ. ԹՈՒՄԱՆԵԱՆ Նախնադար կամ միջնադար կ՛ըսենք յաճախ, երբ կ՛ուզենք յետամնացութիւն կամ վայրագութիւն նշել: Մինչդեռ լաւ գիտենք, թէ վայրագութիւնը կապ չունի դարաշրջանին հետ: Դարաշրջանը չեն ընտրեր, այլ կ՛ապրին, ըսած է բանաստեղծ մը: Հոն է…

Սիրիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ժողովրդական ժողովի նախագահի հետ

hayernaysor.am – Հունվարի 14-ին Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ, դոկտոր Մոհամադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Զրույցի ընթացքում քննարկվեցին Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի…