Ամսական արխիւ: April 2016

Իրավիճակը Հալէպի Մէջ. Հայ Ծերանոցի Հանդիպակաց Թաղը Հրթիռակոծումի Թիրախ Դարձաւ

aztagdaily.com – «Բերիոյ նիուզ» կը հաղորդէ, թէ հինգշաբթի, 28 ապրիլ 2016-ին, ընդդիմադիր զինեալ խմբաւորումներու կողմէ հրթիռակոծման թիրախ դարձաւ Հայ ծերանոցի` այժմու «Վ. Կիւլպէնկեան» մայրանոց-հիւանդանոցին հանդիպակաց թաղի շէնք մը: Ուժգին պայթումին իբրեւ հետեւանք ցնցուեցաւ ամբողջ Նոր Գիւղի շրջանը: Հրթիռը ուղիղ ինկաւ…

Հալեպում հայաբնակ թաղամասի հրթիռակոծման հետևանքով մահացել է 6 մարդ, վիրավորվել` 43-ը (18+)

yerkir.am – Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ շրջանը դարձյալ հրթիռակոծվել է: Ըստ «Գանձասար»-ի` հրթիռակոծությունների հետևանքով փլուզվել է շենք, որի բնակիչները մնացել են փլատակների տակ: Զոհվել է 6, վիրավորվել` 43 մարդ: Կայքը հայտնում է, որ Հալեպում ավելի քան մեկ շաբաթ է` պատկերը…

Հալեպի Ազիզիյե քրիստոնեաբնակ թաղամասը հրթիռակոծվել է

panorama.am – Հալեպում նախօրեին դարձյալ հրթիռակոծության թիրախ է դարձել քրիստոնեաբնակ Ազիզիյե թաղամասը: «Արևելք»-ը գրում է, որ կա 4 զոհ և 25 վիրավոր, սիրիահայ զոհերի մասին տվյալներ չկան (ապրիլի 28-ի 00:02 դրությամբ): Աղբյուրը հիշեցնում է, որ արդեն 4 օր է Հալեպում…

Հալեպում հրթիռակոծությունից 2 հայ է զոհվել

yerkir.am – Սիրիայի ընդդիմադիր տարբեր զինված խմբավորումների կողմից ապրիլի 25-ին Հալեպի տարբեր շրջաններ ենթարկվել են ինտենսիվ հրթիռակոծումների: Ինչպես հայտնում է Հալեպի Գանձասար պարբերականը, հատկապես տուժել է Հալեպի Սուլեյմանիե թաղամասը: Զոհերի թվում կան երկու հայեր, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ: Վիրավորների…

ՍՈՒՐԻՈՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵՑԱՆ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԱՐԵԱՆ ՏՈՒՉՈՒԹԵԱՆ ՁԵՌՆԱՐԿԻՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԻԹՈՎ

KANTSASAR – Հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Շահան Ս.Արք.Սարգիսեանի, կազմակերպութեամբ ՀԵՄ-ի Վարչութեան, Կիրակի, 24 Ապրիլ 2016-ի առաւօտեան ժամը 11:00-ին, ՀԵՄ-ի մեծ ընտանիքը, ՀՄԸՄ-ի արի-արենոյշներ, ՍԵՄ-ի, Քրիստափոր Ուսանողական Միութեան, Պատանեկան Միութեան, ՍՕԽ-ի, Համազգայինի, Գերմանիկ Վասպուրական Մշակութային եւ Ազգային…

Առկա է հայ-սիրիական կրթական համագործակցության ընդլայնման ներուժ

yerkir.am – ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ. Իսսամ Նայալին: Ողջունելով Մհդ. Իսսամ Նայալին` նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով պատմականորեն ձևավորված հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները` Հայաստանը Սիրիայի համար…

Սիրիայում երկու հայ է զոհվել

news.am – Սիրիական Ղամըշլիում ահաբեկիչների եւ ինքնապաշտպանական ջոկատների միջեւ տեղի ունեցած մարտերի հետեւանքով երկու հայ է զոհվել: Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ, զոհվածները Ղամըշլիի բնակիչներ Թովմաս Մինասյանն ու Հակոբ Մանուկյանն են: Ղամըշլիի բնակելի թաղամասերի հրթիռակոծության հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան:…

Ցանկանում ենք, որ առավել ամրապնդվի Հայաստան- Սիրիա համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայ համայնքը ցանկանում է, որ առավել ամրապնդվի Հայաստան- Սիրիա համագործակցությունը: Այս մասին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր ընտրվելուց հետո «Արմենպրես»-ին տված իր առաջին հարցազրույցում նշեց Ժիրայր Ռեիսյանը: -Պարոն Ռեիսյան, հայտնի էր, որ թեկնածուների շրջանում թեժ մրցակցություն էր,…

Առաջին Անգամ Ըլլալով Սուրիոյ Խորհրդարանին Մէջ Հայ Համայնքը Կը Ներկայացնեն Երկու Երեսփոխաններ` Ժիրայր Ռէյիսեան Եւ Դոկտ. Նորա Արիսեան

aztagdaily.com – Հինգշաբթի, 14 ապրիլին Սուրիոյ մէջ տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ, որոնց համար առաջադրուած էին նաեւ մեծ թիւով հայ թեկնածուներ` Հալէպի եւ Դամասկոսի ընտրաշրջաններուն մէջ: Շաբաթ օր յայտարարուեցան ընտրութիւններուն արդիւնքները. երկար տարիներէ ի վեր առաջին անգամ ըլլալով Սուրիոյ խորհրդարանին մէջ…

Սիրիայի խորհրդարան են անցել երկու հայ պատգամավորներ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնախումբը հրապարակել է ընտրությունների արդյունքում ընտրված 250 պատգամավորների անունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, սիրիական խորհրդարանում հայերի ձայնը կներկայացնեն Ժիրայր Ռեիսյանն ու Նորա Արիսյանը: Ընտրությանը մասնակցել է Սիրիայի՝…