Ամսական արխիւ: July 2016

Արամ Ա. կաթողիկոսն այցելել է Քեսաբ

yerkir.am – «Գանձասար»-ը գրում է. «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հովուապետական այցելութիւնը Սուրիոյ ծովեզերեան շրջաններ կը շարունակուի: Վեհափառ Հայրապետը արդէն հասաւ Կիլիկեան Քեսապ, ուր հանդիպում ունեցաւ իր հօտին հետ՝ Ս. Աստուածածին եկեղեցիէն ներս: Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ.…

Արամ Ա-ն հովվապետական այցով կլինի Լաթաքիայում, Քեսաբում և Տարտուսում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Սիրիայի հայաշատ Լաթաքիա, Քեսաբ և Տարտուս բնակավայրերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Արամ Ա-ն պատգամ կհղի Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Լաթաքիան Սիրիայի հինգերորդ ամենամեծ…

Հրթիռակոծվել է Դամասկոսի Բաբ Թումա հայաշատ շրջանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալ ահաբեկչական խմբավորումները հուլիսին 24-ին հրթիռակոծել են Դամասկոսի բազմաթիվ շրջաններ, այդ թվում՝ Բաբ Թումա հայաշատ շրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրւթյունը: «ՍԱՆԱ»-ի տվյալներով՝ արձանագրվել են 5 զոհ, տասնյակ վիրավորներ։

Հալեպում 16-ամյա հայ պատանի է զոհվել

Ըստ «Գանձասար»-ի՝ Հալեպում հուլիսի 15-ի ուշ գիշերվա ընթացքում տեղի ունեցած հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 16-ամյա հայ պատանի Գրիգոր Մինասյանը:

Հալեպում հայկական եկեղեցին, վարժարանը չեն վնասվել հանդիպակաց շենքի հրթիռակոծումից

azatutyun.am – Երեկ Հալեպի Վիլլաներ թաղամասում Սուրբ Աստվածածին եկեղեցու հանդիպակաց շենքի վրա զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրթիռի պայթյունի հետևանքով մի բնակարան քանդվել է, սակայն հայկական եկեղեցին չի վնասվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հալեպի «Գանձասար» պարբերականից: Ըստ նույն աղբյուրի՝ եկեղեցին…

Սուրիական Օրագրութիւն (Ձ.)

aztagdaily.com – Հռոմի պապին այցը Հայաստան… Թէեւ առաջինը չէր, սակայն չի դադրիր իրադարձութիւն ըլլալէ: Իրադարձութիւն` բառին լայն ու բազմակողմանի առումներով: Թէ քաղաքական կամ միջեկեղեցական ի՞նչ առաքելութիւն ունէր ան, վերլուծութեան նիւթս չէ. զիս, ինչպէս միշտ, կը հետաքրքրէ երեւոյթի մարդկային-բարոյական կողմը: Չունիմ…

Հալեպում հայ զինծառայող է զոհվել

yerkir.am – Երեկ Հալեպում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է սիրիական բանակի հայ զինծառայող Փանոս Աղազարյանը (1994 թ.): Նա ծնունդով Հալեպից էր:

Հալեպը կրկին հայտնվել է ռումբերի և հրթիռների տարափի տակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հուլիսի 10-ի առավոտից սկսվել են սարսափելի հրթիռակոծությունները, բախումները, պայթյուններն ու հրաձգությունը: Բախումների հետևանքով պողոտաների վրա փամփուշտներ են տեղում: Քաղաքի զանազան հատվածներում հրթիռներ են ընկնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը` հայտնելով, որ…

Հալէպի Մէջ Տեղի Ունեցաւ Նահատակ Ընկեր Ռաֆֆի Պչաքճեանի Նահատակութեան Քառասունքի Արարողութիւնը

KANTSASAR/fb/ – Կիրակի, 10 Յուլիս 2016-ին, Հալէպի Ս․ Աստուածածին եկեղեցւոյ մէջ , յետ Ս․ եւ Անմահ Պատարագին տեղի ունեցաւ հալէպահայ հերոս, հայկական թաղամասերու ինքնապաշտպանութեան հրամանատար, նահատակ ընկեր Ռաֆֆի Պչաքճեանի նահատակութեան քառասունքի արարողութիւնը։ Արարողութիւնը կը նախագահէր Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ…

Հալեպում երկու հայ է վիրավորվել

panorama.am – Հալեպի Նոր գյուղ թաղամասում ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են Հռիփսիմե Ղազարյանը և Սոսի Ղազարյան-Հեքիմյանը: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Հռիփսիմե Ղազարյանի վիճակը կայուն է, դուրս է գրվել հիվանդանոցից, Սոսի Ղազարյան-Հեքիմյանը պետք է վիրահատվի:…