Ամսական արխիւ: September 2016

Խորապես մտահոգված ենք Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

tert.am -Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով…

Հալեպում զոհված 21-ամյա հայուհին Համահայկական խաղերի մասնակից էր

yerkir.am – Հալեպում զոհված 21-ամյա հայուհին Համահայկական խաղերի մասնակից էր: Այսօր Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծությունների հետևանքով մահացել էր 12-ամյա Արման Հինտոյանը: Հետագայում հայտնի դարձավ նաև, որ հիվանդանոցում մահացել է նաև նրա` հրթիռակոծության ժամանակ վիրավորված քույրը՝ 21-ամյա Միրեյ Հինտոյանը: Yerkir.am-ի տեղեկություններով՝…

Հալէպի Մէջ Բուռն Հրթիռակոծումներ. Կան Հայ Զոհեր Եւ Վիրաւորներ

aztagdaily.com – Այսօր առաւօտեան վաղ ժամերէն զինեալ ահաբեկչական խմբաւորումներ կը հրթիռակոծեն Հալէպի Նոր Գիւղ եւ Վիլլաներ հայաշատ թաղամասերը։ Նոր Գիւղի մէջ գտնուող Ազգ. Պատսպարանի սաները առժամաբար փոխադրուեցան համեմատաբար աւելի ապահով վայրեր։ Վայրկեաններ առաջ զինեալ ահաբեկչական խմբաւորումներ հրթիռակոծեցին վիլլաներ թաղամասը։ Ս.…

Հալեպի հայաշատ թաղամասերի հրթիռակոծության հետևանքով կան հայ զոհեր և վիրավորներ

haymedia.am – Հալեպի հայաշատ Նոր Գյուղ և Վիլաններ թաղամասերը սեպտեմբերի 30-ի առավոտյան հրթիռակոծության են ենթարկվել զինյալ ահաբեկչական խմբավորումներից կողմից: Այս մասին հայտնեցին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Նոր Գյուղում գտնվող Ազգ պատսպարանի սաներն առժամանակ տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Ահաբեկչական խմբավորումները…

Հալեպում հայուհի է զոհվել

news.am – Ահաբեկիչների կողմից Հալեպի Սուլեյմանիե հայաբնակ թաղամասի հրթիռակոծության հետևանքով հայուհի է զոհվել: «Գանձասար» թերթի փոխանցմամբ՝ զոհվածը Սևան Հատատն է, 1969 թ. ծնված:

Հալեպի հրթիռակոծությունից հայ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ահաբեկչական խմբավորումները սեպտեմբերի 28-ի առավոտից սկսել են ռմբակոծել Հալեպի Թիլել, Սեյիդ Ալի և Ազիզիե թաղամասերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից: Հրթիռակոծվել է նաև Ազիզիե հայաշատ թաղամասում գտնվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության դաշտը: Կատարվածի…

Աւստրալիոյ Մէջ Սուրիահայութեան Օժանդակութեան Շաբթուան Ընթացքին Հանգանակուեցաւ 47,000 Տոլար

asbarez.com – Սեպտեմբեր 19էն 23 երկարող օրերուն Աւստրալիոյ հայ գաղութին մէջ յայտարարուած էր Սուրիահայութեան օժանդակութեան շաբաթ, որուն ընթացքին Սուրիահայութեան օժանդակութեան աշխատանքներուն համար հանգանակուեցաւ աւելի քան 47,000 տոլար, որ յայտարարուեցաւ Ուրբաթ, 23 Սեպտեմբերին տեղի ունեցած խրախճանքին ժամանակ: Ընդառաջելով Սուրիահայութեան օժանդակութեան շաբթուան…

Հալէպի Մէջ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 25-ամեակին Նուիրուած Ընդունելութիւնը Տեղի Ունեցաւ Հոծ Բազմութեան Ներկայութեա

kantsasar.com – Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-րդ տարեդարձին առիթով, Կիրակի, 25 Սեպտեմբեր 2016-ի երեկոյեան ժամը 6:00-ին Հայաստանի Հանրապետութեան Հալէպի Գլխաւոր Հիւպատոս Տիգրան Գէորգեան պաշտօնական ընդունելութիւն մը կազմակերպեց Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ ներքնասրահէն ներս: Եկեղեցւոյ մուտքին հրաւիրեալները դիմաւորուեցան ՀՄԸՄ-ի արի-արենոյշներուն եւ փողերախումբին…

Հալէպի Հրոյ Ճարակ Դարձած Սուրբ Գէորգ Եկեղեցւոյ Մէջ Աղօթք. Ս. Գէորգի Անուանակոչութեան Տօնին Առթիւ

yerakouyn.com – Սեպտեմբեր 2016-ին Ս. Գէորգ քաջամարտիկ զօրավարի տօնին առթիւ, Հալէպի Նոր Գիւղի (Մէյտան) հայ Առաքելական Սուրբ Գէորգ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ աղօթք: Այս մասին կը հաղորդէ “Բերիոյ նիւզ”-ը։ Ս. Գէորգ եկեղեցւոյ Թաղական խորհուրդի եւ դպրաց դասի կարգ մը անդամներ…

Ինչպէս Աւստրալահայ Գաղութը Կրնայ Օժանդակել Սուրիահայութեան

armenia.com.au – 2011 թուականէն ի վեր աստիճանաբար բայց բացայայտօրէն Սուրիոյ վիճակուեցաւ անբաղձալի մակդիրը որպէս Միջին Արեւելքի աւերուածութեան կեդրոնը: Հարկադրուած եւ անմարդկային պատերազմը աւերեց խաղաղութեան մէջ ապրող միլիոնաւոր բնակչութեան տուները: Հիասթափեցուցիչ է տրուած ըլլալով որ տուներու աւերումը կը նշանակէ ընտանիքի քայքայում,…