Անտոն Բոյաճյան - Անտոն Գոշ

14 Հունվար , 1927

Ծնվել է Կարինում՝ Խոտորջուրում: Պատանի տարիքից նվիրվել է հայ ազատագրության պայքարին:
Կարինում ընկերների հետ հիմնել են գաղտնի խումբ, որը Ղեկավարել է հենց ինքը և որպես ղեկավար ձերբակալվել է, ու բանտի մեջ ենթարկվել է լուռ տանջանքների:

Բանտից ազատվելով անցել է Պոլիսս, որտեղ զբաղվել է գրաշարությամբ, ու երբ հիմնվել է Հ.Յ. Դաշնակցությունը՝ Անտոն եղել է առաջին զինվորագրվողներից:

Որպես գործիչ անցել է Բուլղարիա, որտեղ զբաղվել է ռումբերի պատրաստությամբ ու Երկիր փոխադրելու գործով, Ֆիլիբեում հաստատել է տպարան: Մասնակցել է Սուլթան Համիդին ահաբեկելու գործին ու դատապարտվել  մահվան:
Տպարանը հանձնել է կուսակցությանը ու ապաստանել է Ժնևում, որտեղ նշանակվել է «Դրօշակ»-ի տան պահապան-կառավարիչ. 20 տարի հոգածությամբ վարել է իր պաշտոնը:

Մահացել է մոտ 78 տարեկան հասակում:

-«Անտոն Գոշ. Հայկական Ազատամարտի անմոռանալի «պահապան հրեշտակ»ը»-Ն.