tert.am – ԱՄՆ-ում գործող Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund, SARF) չորեքշաբթի հայտարարել է, որ 100.000 դոլար է փոխանցել սիրիական Հալեպ քաղաքի հայ համայնքին օգնելու համար:

Ինչպես նշում է asbarez.com-ը, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա կտրվածքով SARF-ի կողմից հալեպահայությանը փոխանցված գումարի չափը կազմում է 784.000 դոլար:

Աղբյուրը մանրամասնում է, որ հիմնադրամի ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Հալեպից ստացվող նորություններին ու մշտական կապի մեջ են հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ քաղաքում տիրող մարդասիրական իրավիճակի վերաբերյալ տեղեկություններն «առաջին ձեռքից» ստանալու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը «Ջեբհաթ ան- Նուսրա» խմբավորման գրոհայիններից։