tert.am- Սիրիայի Հալեպի նահանգի գյուղերից մեկում հունվարի 22-ին զոհվել է հայ զինծառայող Ժան Քորաջյանը: Այս մասին հայտնում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարն»՝ իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Քորաջյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր:

Այսպիսով՝ սիրիական պատերազմի ընթացքում զոհված հայ զինծառայողների թիվը հասել է 33-ի: Ավելի վաղ «Գանձասար» պարբերականի գլխավոր խմբագիր Զարմիկ Բողիկյան-Չիլափոշյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է 32 հայ զինվոր։