Մուրատ Զաքարեան - Բուժականցի Մուրատ

05 Սեպտեմբեր , 1971 - 23 Մարտ , 1994

Ծնած է 5 Սեպտեմբեր 1971 թուականին, Կոտայքի մարզի Բուժական գիւղը:

1989-91 թուականներուն ծառայած է Խորհրդային բանակին մէջ

ՀՅԴ Կամաւորական ջոկատի կազմին մէջ 1991-էն սկսեալ մասնակցած է Շահումեանի, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի շրջաններուն, Բերդաձորի ենթաշրջանի (Մեծշէն, Կիրով, Եղցահող), 1992-94-ին Շուշիի առանձին հրաձգային գումարտակին հետ, որպէս դասակի հրամանատար Մարտակերտի, Վարանդայի (Ֆիզուլի), Ակնայի (Աղդամ), Քարվաճառի (Քելբաջար), Կովկասականի (Զանգելան) շրջաններու պաշտպանական եւ ազատագրական գործողութիւններուն: 1993-ին վիրաւորուած, ապաքինուած եւ վերադարձած է մարտադաշտ:

Զոհուած է 23 Մարտ 1994-ին, Շուքուրբեյլի գիւղին ուղղութեամբ թշնամիի կրակատէրու ոչնչացման գործողութեան ժամանակ:

Յետմահու պատգեւատրուած է Լ.Ղ.Հ. «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ Հ.Հ. «Արիութեան» մետալով:

https://www.youtube.com/watch?v=bdKKLfYfXgE

https://www.youtube.com/watch?v=Tp50tOkqe5E