Վարդան Բախշեան

01 Հունիս , 1965 - 16 Դեկտեմբեր , 1991

Ծնած է 1 Յունիս 1965-ին, Երեւան:

1982-ին աւարտած է միջնակարգ դպրոցը, 1983-1985 ծառայած է Խորհրդային բանակին մէջ:
1989ին աւաւրտած է Երեւանի պետական համալսարանը: 1900-91-ին աշխատած է պատմական աշխարհագրութեան եւ քարտեզագրութեան աշխատանոցին մէջ, 1991-էն նոյն ատէն դասաւանդած է Երեւանի «Խրիմեան Հայրիկ» հայագիտական դպրոցին մէջ:

1991-էն՝ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան Կեդրոնական Վարչութեան անդամ:

Մասնակցած է ՀՀ սահմանամերթ, ԼՂՀ Ստեփանակերտի, Բերդաձորի ենթաշրջանի, Հատրութի եւ Ասկերանի ինքնապաշտպանական մարտերուն:

Զոհուած է 16 Դեկտեմբեր 1991-ին, Հասանապատ գիւղի մատոյցներուն:
Հետմահու պարգեւատրուած է ԼՂՃ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ ՀՀ «Արիութեան» մետալով:

«Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու»

-«Վարդան Բախշյանի պես տղերքը մեզ շատ են պակասում»

https://www.youtube.com/watch?v=t9MNxid4Wo8