Արտաշէս Յովսէփեան - Մալխաս

04 Հունվար , 1962

Ծնած՝ Տրապիզոն։ Երկորդական ուսումը կը ստանայ Էրզրումի Սանասարեան վարժարանը։

Սամսոնի մէջ կը մտնէ  Հ․Յ․ Դաշնակցութեան շարքերը, Եգիպտացիի յեղափոխական կնքահայրութեամբ։

Կը մեկնի Միացեալ Նահանգներ՝ եղբօր մօտ, կը թղթակցի «Հայրենիք» թերթին։

Դաշնակցութան ներկայացուցիչ՝ Ուրմիոյ և Վանի մէջ։ Խոյի և Թադէի վանքի զէնքի փոխադրական գործի ղեկավար։ Պատրաստած է Վասպուրականի քարտէսը:

Սահմանադրութեան շրջանին կը մեկնի Տրապիզոն, ուր կը հրատարակէ «Խարիսխ» թերթը։

Հայաստանի Հանրապետության  շրջանին՝ խորհրդարանի անդամ։
Փետուարեան ապստամբութենէն ետք կը վերադառնայ Ամերիկա։

Իր գրական գործերուն մէջ (Զարթօնք, և այլն) կը պատմէ յեղափոխական գործերու , դէմքերու և դէպքերու մասին։

Կը մահանայ Պէյրութ, Լիբանան, 85 տարեկանին։

-«Հայոց Ազատամարտին նուիրեալն ու անկրկնելի յուշարարը»-Ն.