Արմենակ Լեւոնեան - Աշոտ Երկաթ

10 Մարտ , 1870 - 21 Հունիս , 1904

Ծնվել է Բաղեշի Ծղակ գյուղում: Ավարտել է Բաղեշի ամերիկյան վարժարանը, եւ ուսուցչական պաշտոն վարել Սասունի մեջ:

Մեկնել է Ամերիկա, որտեղ սովորել եւ աշխատել է. այդտեղ միացել է Հ.Յ.Դ. շարքերին ու աշխատակցել է «Հայրենիք» թերթին:

Վերադարձել է Կովկաս. Ատրպատականով գնացել է Վան, Ախլաթ, ապա Սասուն, որտեղ գործակցել է Վահանի ու Հրայրի հետ: Որպես Սասունի Պատասխանատու Մարմինի ներկայացուցիչ, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցել է Հ.Յ.Դ. Գ. (3-րդ) Ընդհանուր Ժողովին, ապա շտապել է վերադառնալ Սասուն:

Իգդիրից ճանապարհվեց,  Պողոսի (Թոխմախ) ու 35 ֆեդայիների հետ, իրենց հետ վերցրած զինամթերքով ու փողով։  Արճեշի մոտ, մինչ ցերեկով թաքնված են եղել քարայրում, քուրդերի կողմից ենթարկվել են հարձակման, ու խմբի մեծ մասի հետ սպանվել է նաև Երկաթը՝ 34 տարեկան հասակում:

-«Դաշնակցական ֆետային եւ գաղափարի մարտիկը, որ Խոջալլու ձորակի կռուին զոհուեցաւ»-Ն.