ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Մարդկանց կենսամակարդակը նվազում է

16 Օգոստոս 2019 Վերջին շրջանում տնտեսության վիճակը շատերին է հուզում։ Մասնագիտական կարծիք, իհարկե, հազվադեպ է հնչում, բայց երբ ոչ իշխանական շրջանակներից տնտեսության հետ կապված գնահատականներ ու ցուցանիշներ են հրապարակվում, իշխանական ճամբարից անմիջապես նույն բանը լրիվ այլ լույսի ներքո է ներկայացվում։ Եվ բանը հասնում է փոխադարձ մեղադրանքների եւ հասարակությանը մանիպուլացնելու փորձերի։ Դժվար է գտնել օբյեկտիվ տնտեսագետ, որն անաչառ գնահատականներ կհնչեցնի, բայց մենք փորձում ենք ներկայացնել ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության տեսակետը։ «Հրապարակ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

– Երեկ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց իր 2 գլխավոր խորհրդականներին, որոնցից մեկը ներդրումների պատասխանատուն էր։ Համարում եք սա քաղաքական մեսի՞ջ, որ Փաշինյանը դժգոհ է իր տնտեսական թիմից։

– Ես մշտապես իմ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եմ, որ այս կառավարությունը չունի այնպիսի թիմ, որը չունի միջին, խոշոր ներդրումային ծրագրեր։ Մարդիկ, եթե ուզում են Հայաստանում ներդրումներ կատարեն, պետք է այնպիսի մարդկանց նշանակեն, որոնք պատրաստ են խնդիրներն ու ծրագրերը բոլոր օղակներով տանել եւ խնդիրները վերացնել։ Այս մարդիկ պատրաստ չեն եւ ի վիճակի չեն սպասարկել խոշոր ներդրումային ծրագրեր։ Եվ ուրախ եմ, որ վարչապետը գնացել է նման փոփոխության ու բերել մարդկանց, որոնք պատրաստ են ծառայել։

– Դուք հաճախ եք քննադատում վարչապետին, բայց հիմա գովում եք, միգուցե վարչապետն այլ՝ սուբյեկտի՞վ պատճառներով է ազատել։

– Ես հարցին ներդրումային տեսանկյունից եմ նայում եւ կարող եմ արձանագրել, որ այս տարվա օտարերկրյա ուղղակի ներրդրումները նվազել են։ Ներդրողները բազմաթիվ խնդիրներ են բարձրացնում կառավարության առջեւ։ Եվ մի կարեւոր բան եւս, եւ դա այն է, որ քաղաքական դաշտի «սեւն ու սպիտակը» տեղափոխվել են նաեւ բիզնեսի դաշտ։ Բիզնեսմեններ, որոնք լավ են իշխանության հետ, սպիտակ են, սեւ, որոնք վատ են կամ նախորդ իշխանությունների հետ կապեր ունեն։ Բիզնեսմենների նկատմամբ կա տարբերակված մոտեցում, որը սխալ է, քանի որ տնտեսությունն ամբողջությամբ «սեւ ու սպիտակ» բիզնեսմենների վրա է հիմնված։ Լավագույն օրինակը «Սպայկան» է, երբ նրա տնօրենին կալանավորեցին, այդ բիզնեսի 100 միլիոն դոլարանոց նախագիծը կասեցվեց անհայտ ժամկետով, երբ կարելի էր այդ պրոցեսն առանց մեծ աղմուկի կազմակերպել, եւ թե՛ գումարը լիներ, թե՛ բիզնեսն աշխատեր։

– Անցնենք տնտեսական ցուցանիշներին։ Աննախադե՞պ է 2019-ի 1-ին կիսամյակին գրանցված բյուջետային եկամուտների 25.1 տոկոս աճը։ Մասնագետներն ասում են՝ անցյալում 7 անգամ նման ցուցանիշ է արձանագրվել։

– Կարծում եմ՝ պետական վիճակագրությունը շատ կարեւոր է։ Եվ այդ մասով մեր կառավարությունը շատ անելիք ունի՝ ի դեմս տնտեսական թիմի։ Ցավոք, կառավարության տնտեսական թիմը չի երեւում, տնտեսական բլոկի պատասխանատուները հաճախ հանդես չեն գալիս պարզաբանումներով, ինչը տարակարծությունների ու տարբեր մեկնաբանությունների տեղ է թողնում։ Առհասարակ, նրանք խուսափում են բանավեճից։

Երկրորդ․ ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այս տարվա աճի ցուցանիշները նախորդ տարվա համեմատ պակասել են։ Աճի տեմպը 6․8 տոկոս է, նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում 8 տոկոս էր։ Ունենք նաեւ արտահանման ցուցանիշի կտրուկ վատթարացում՝ նախորդ տարվա համեմատ։ Այն դեպքում, երբ 2018-ին 2017-ի համեմատ արտահանումն աճել էր մոտ 25 տոկոսով։ Ունենք դրական եւ բացասական ձեռքբերումներ։

Գործազրկություն․ երբ խոսում ենք գործազրկության մասին, պետք է նայել պաշտոնական վիճակագրությանը։ Դրա համաձայն՝ 16 հազարով ավելացել է։ Այդ թիվը ո՛չ ես եմ հայտարարել, ո՛չ Բագրատյանը, դա պաշտոնական վիճակագրություն է։ Եվ չնայած գործող իշխանությունները հեգնանքով են վերաբերվում հաշվարկներին՝ ասելով, թե պետք չէ կալկուլյատորով հաշվել, ես առաջարկում եմ թղթի վրա հաշվարկ անել, տեսնել՝ իրենց պաշտոնական վիճակագրությունն ի՞նչ է ասում։

Երրորդ․ չնայած հավաքագրումների աճին, այս կառավարությունն իր կողմից ստանձնած առանձին պարտավորություններ ձախողել է շինարարական նախագծերի մասով։ Ստանձնել է, որ 19-ին մի շարք կապիտալ շինարարական ծրագրեր իրականացնի, բայց չի արել։ Դրա վառ ապացույցն է «Հյուսիս-հարավ» տրանշը, որը հիմա դադարի մեջ է։ Իրենք դատական վեճերի մեջ են, սակայն այդ ծրագիրը կար։ Եվ հիմա ստացվում է, որ կառավարությունն այդ գումարը հավաքում է, բայց այդ ծախսերը չի իրականացնում, այդ փողերը չի վերադարձնում տնտեսություն, եւ դրամի ծավալը տնտեսության մեջ կրճատվում է։ Իսկ սա կառավարության քաղաքական ձախողումն է։

– Դա նույնն է, որ քաղաքացին ո՛չ ուտի, ո՛չ խմի, ո՛չ հանգստանալու գնա, կյանքի որակը գցի, բայց փո՞ղ հավաքի։

– Այո։ Իրենք ձախողում են հարկաբյուջետային քաղաքականությունը։ Անցած տարի 80 միլիարդով քիչ էին կատարել կապիտալ շինարարական նախագծերը, այս տարի շարունակվում է։ Հիմա, երբ իրենք նախատեսում են աշխատավարձի, կենսաթոշակների աճ, ողջունելի է, սակայն այդ աճի հիմնական պատճառն այն է, որ նրանք ձախողել են շինարարական ծրագրերը։

– Նաեւ ասում են, որ հայտնի սխեմայով այդ փողերը Հայաստանից չեն ուղարկելու արտերկիր, որտեղից հետո գալիս էին Հայաստան՝ որպես ուղղակի օտարերկրյա ներդրում։

– Չեմ հասկանում, թե ինչու են իրենց չկատարած ծրագրերը բացատրում ինչ-որ կոռուպցիոն ռիսկերով։ Եվ ստացվում է, որ փողը կա, ծրագիրը կա, շինարարությունը կա, բայց իրենք չեն իրականացնում՝ բացատրելով, որ կոռուպցիոն ռիսկեր ու մենեջմենթի խնդիրներ կան։ Իրենք չեն կարողանում կազմակերպություն բերել եւ այդ ծրագրերն իրականացնել։ Պարոն Բագրատյանի ցուցանիշը, որ ասում է՝ «սա ժամանակավոր է», իրականում ճիշտ է։ Մենք չենք կարող էս ցուցանիշներով երկարաժամկետ, միջնաժամկետ կայուն տնտեսական աճ ունենալ։ Մենք ունենք 25 տոկոս հավաքագրում, 6․5 տոկոս տնտեսական աճ, բայց սրանք էն ցուցանիշները չեն, որ մեզ մոտ երկարաժամկետ ու միջնաժամկետ կտրվածքով կենսամակարդակն ավելանա։ Երբ ասում ենք, որ մեզ մոտ միջին անվանական աշխատավարձն աճել է 5 տոկոսով, միաժամանակ պետք է ասենք, որ բանջարեղենի գներն էլ այս տարի աճել են 28 տոկոսով, կաթնամթերքի, ձվի գները՝ 4-6 տոկոսով։ Սրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ են, որոնք մարդիկ առաջին հերթին են ձեռք բերում, եւ սրանք թանկանալով՝ մարդիկ հրաժարվում են մյուս ապրանքներից։ Մարդկանց կենսամակարդակը, այսինքն, նվազում է։ Մտեք ցանկացած կրպակ, խանութ ու սուպերմարկետ, կարող եք ֆիքսել, որ իրացման ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 30 տոկոսով։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ առեւտրի ծավալներն աճել են 5-6 տոկոսով, բայց այդ աճը, ըստ էության, ստվերի բացահայտում է։ Մենք չունենք գնողունակության, ներդրումների աճ, որը կնպաստեր առեւտրի ծավալների ավելացմանը։

Անուշ Դաշտեց

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company