ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Փաշինյանի գրառումը ժամանակավրեպ է

27 Օգոստոս 2019 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով գրառմանը, ասաց, որ վարկանիշի բարձրացման հիմնական պատճառն այն է, որ այս տարվա, այս ամսվա դրությամբ Հայաստանի վարկային բեռը նվազել է, այսինքն՝ ավելի արագ է պետությունը մարել վարկը, քան վերցրել։

«Բայց տարվա վերջ մեր վարկային բեռը նորից բարձրանալու է, հետևաբար ինչ-որ ամսվա կամ տարվա կեսի դրությամբ որևիցե գնահատական տալը այդքան էլ ճիշտ չէ, քանի որ տարվա վերջ մենք դարձյալ ունենալու ենք նախորդ տարվա համեմատ ավելի շատ վարկային բեռ։ էս պահին դրանով ոգևորվել, ինչ-որ գնահատականներ տալ աշխատանքի համար, ճիշտ չէ, ուղղակի ժամանակավրեպ է»,- ընդգծեց տնտեսագետը՝ հավելելով, որ այդ վարկային բեռն ավելանալու է 2020 թվականին ավելի արագ տեմպերով, քանի որ ստիպված ենք լինելու մարել մեր վարկային տոկոսները։

Հայաստանի տնտեսության դիմադրողականության մասով տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն ասաց, որ դիմադրողականության հիմնական ցուցանիշը «Մուդիզ»-ը չափում է վարկային բեռ-Համախառն ներքին արդյունք հարաբերակցության ցուցանիշով, իսկ այդ ցուցանիշը մեզ մոտ նվազել է այս ամսվա դրությամբ, բայց այս տարվա վերջին հարաբերակցությունը նորից բարձրանալու է։

«Նաև էական նշանակություն ունի հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը․ այդ ցուցանիշով ևս այս տարի մենք բավականին զգալի արդյունք ունենք․ դա էլ են իրենք հաշվի առել, ու ընդհանուր ամփոփել են, կոնկրետ իրավիճակի պահով բարձրացրել են իր ռեյտինգը»,- մանրամասնեց նա։

Գործադիր մարմնի ղեկավարը նաեւ կարևոր էլ էր այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ մեծանում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ, և էականորեն բարելավվում Հայաստանի ներդրումային գրավչությունը։

Այս կապակցությամբ տնտեսագետն ասաց, որ ներդրումային գրավչության վրա բազմաթիվ գործոններ են ազդում․ մասնավորապես շատ կարևոր է մարդկանց գնողունակության աճը, քանի որ ցանկացած ներդրողի համար շատ կարևոր է իր ապրանքը, որ արտադրվում է, արտադրվելու է այդ երկրում․ «Իսկ գնողունակությունը այս տարվա ընթացքում զգալիորեն նվազել է»։

Պարսյանն այլ ցուցանիշներ ևս նշեց, որոնք ներդրումների հոսքի վրա ազդում են։

«Օրինակ մի քանի ամիս առաջ «Քեմբրիջ Անալիթիքս»-ը նշել էր Հայաստանը բարձր քաղաքական ռիսկ ունեցող երկրների շարքում է, և դրա հետևանքով բացասական ազդանշան էր գրանցել օտարերկրյա ներդրողների համար։ Որ Հայաստանում, օրինակ, ներդրողները ապահովված չեն քաղաքական ռիսկերից։ Այս իշխանությունները ևս բազմաթիվ անգամ կապել են քաղաքական գործընթացները տնտեսական գործընթացների հետ։ Օրինակ՝ եթե խորհրդարանը չփոխվի, ներդրողները չեն գա, եթե տվյալ մարդը չպատժվի, ներդրողները չեն գա, չեն լինի և այլն, և այլն»։

Այս կերպ, ըստ նրա, կառավարությունը փորձում է քաղաքական պրոցեսները կապել տնտեսականի հետ՝ դրանով իսկ բացասական ազդանշան տալով օտարերկրյա ներդրողներին, ում ընդհանրապես հետաքրքիր չէ՝ Հայաստանում ով է իշխանության, քանի որ ներդրողներին պետք են իրենց ներդրումների համար երկարաժամկետ երաշխիքներ։

«Մենք ունեցել ենք վարկեր (պարտքեր) – ՀՆԱ հարաբերակցության մինչև 59 տոկոս, դրանից ավելին չենք ունեցել։ Հիմա նվազել է, 56 տոկոս է, եթե չեմ սխալվում։ Նաև այս պարտքային բեռի նվազման վրա էական ազդեցություն է ունեցել դրամի ժամանակավոր արժևորումը, այսինքն՝ դոլարն ավելի էժան է դարձել, իսկ մեր ՀՆԱ-ն եթե դոլարի ես վերածում, ավելի շատացել է»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company