ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Գրանցված տնտեսական աճը ներառական չէ

30 Օգոստոս 2019 Խնդիրը ոչ թե տնտեսական աճի մեծությունն է, այլ այդ աճի որակը: Այս համոզմանն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Այս տարվա 7 ամիսների կտրվածքով ունենք տնտեսական 6,8 տոկոսանոց ակտիվություն, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը մոտ 10 տոկոս էր կազմում:

Չնայած, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի էր ունեցել տնտեսական ակտիվության դանդաղում, առանձին ոլորտներում գրանցվել էր կտրուկ անկում, բայց դա չէր խանգարել, որ անցած տարի ունենայինք բավականին մեծ տնտեսական ակտիվություն:

Հիմա այս 6,8 տոկոս ցուցանիշը հիմնականում ապահովել է ծառայության ոլորտը՝ 15,2 տոկոս աճով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ սա իր հերթին պայմանավորված է ֆինանսական համակարգի աճով, քանի որ 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

«Այդ վճարումները շարունակվել են նաև այս տարվա ընթացքում, ինչը ֆինանսական համակարգի համար լրացուցիչ աճ է ապահովել: Երկրորդը շահումով խաղերի գործոնն է, որով պայմանավորված՝ զգալի աճ ունենք, բայց մեր պետական բյուջեն, տնտեսությունը այդ առումով չեն շահել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ գործոնը որևիցե ձևով չի նպաստել պետական բյուջեի եկամուտների աճին, քանի որ այդ առումով հարկային դրույքաչափերը ֆիքսված են:

Տնտեսագետի խոսքով, վերոնշյալ ցուցանիշի գերակշիռ մասն ապահովվել է ստվերի, ինչպես նաև ավտոմեքենաների վաճառքի հաշվին. «Ունենք զգալի՝ 8,4 տոկոս աճ արդյունաբերության ոլորտում:

Տեսակարար կշիռ ունի հանքարդյունաբերությունը, որը պայմանավորված է միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների բարձրացմամբ: Այդուհանդերձ, զգալի անկում ունենք գյուղատնտեսության ոլորտում:

6 ամիսների կտրվածքով ունենք գյուղոլորտի 7,4 տոկոս անկում, երբ այդ ոլորտով է զբաղված մեր ազգաբնակչության 1/3-րդը:

Հետևաբար, ազգաբնակչության 1/3-րդն աղքատ է մնալու, կամ իր վիճակը վատթարանալու է, քանի որ գյուղացին չի ունենալու ապրանք, որը կարող է իրացնել»:

Ս. Պարսյանի դիտարկմամբ, եթե անցած տարի հանքարդյունաբերության տեսակարար կշիռը նվազել էր և աճել էր վերամշակվող արդյունաբերության տեսակարար կշիռը, ապա այս տարի իրավիճակը փոխվում է.

«Դարձյալ վերադառնում ենք հանքարդյունաբերությունից կախված տնտեսությանը, ինչը կրկին մտահոգիչ է ու չի համապատասխանում կառավարության կառուցվածքային բարեփոխումների տեսլականին:

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ գրանցված տնտեսական աճը ներառական չէ, որակյալ չէ: Անորակ ու ոչ ներառական աճ, որից օգտվում են սահմանափակ թվով անձինք. մի քանի տասնյակ անձ՝ հանքարդյունաբերության ոլորտում, մի քանի տասնյակ՝ արդյունաբերության:

Մեծ հաշվով, մարդկանց կենսամակարդակը չի ավելացել, աշխատավարձերը կտրուկ չեն ավելացել: Ունենք մի իրավիճակ, երբ ապրանքների գներն ավելի շատ են աճել, քան մարդկանց իրական եկամուտները: Իհարկե, ողջունելի է ցանկացած քայլ, որն ուղղված է աշխատավարձերի բարձրացմանը, բայց մեր տնտեսական համակարգը, հատկապես հարկային քաղաքականությունը, չի նպաստում, որ տնտեսությունը ներառական աճ ունենա»:

Հաշվի առնելով հրապարակվող դրական ցուցանիշները, բայց զուգահեռ դիտարկելով բնակչության կենսամակարդակը՝ մեր զրուցակիցը նկատեց. «Կառավարությունը ներկայացնում է իրավիճակն իր տեսանկյունից, իսկ ազգաբնակչությունը տնտեսական երևույթներին իր անձնական փորձի դիտանկյունից է նայում:

Նա իրավիճակը գնահատում է այն հարցադրմամբ, թե մեկուկես տարվա ընթացքում իր կենսամակարդակն արդյո՞ք փոխվել է, արդյո՞ք սկսել է լավ ապրել: Միանշանակ՝ ոչ: Մենք չունենք այդպիսի կտրուկ փոփոխություն: Միգուցե մեկուկես տարվա մեջ պետք չէր կտրուկ փոփոխության սպասել, բայց իշխանությունն այդ սպասումներն առաջացրել էր բնակչության մոտ՝ իր պոպուլիստական խոստումներով ու հրապարակումներով»:

Տնտեսագետն ընդգծեց՝ կա մի իրավիճակ, երբ թե՛ ազգաբնակչությունը, թե՛ ներդրողները չունեն կայունության միջնաժամկետ և երկարաժամկետ երաշխիքներ, ինչն իր հերթին թույլ կտա որոշումներ կայացնել, տնտեսական ակտիվություն ցուցաբերել.

«Շատերն այս իրավիճակում փորձում են սպասել: Մեզ մոտ ցածր աշխատավարձի հաշվին փորձ է արվում ապահովել տնտեսության մրցունակությունը, ինչը նախորդ կառավարություններից եկած քաղաքականություն է: Ըստ էության, նախորդ կառավարություններից մնացած տնտեսական քաղաքականություն ու տնտեսական թիմ ունենք, որը չի փոխվել:

Այստեղ որևիցե հեղափոխական երևույթներ չկան»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company