ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Մեկնարկել է Մուշեղ Իշխանին նվիրված միջազգային գիտաժողովը

08 Հոկտեմբեր 2019

Երևանի պետական համալսարանում Համազգային Հայ կրթական և մշակութային միության և ԵՊՀ֊ի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է Մուշեղ Իշխանին նվիրված միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովի բացմանը մասնակցում են ԵՊՀ ռեկտոր Գ. Գևորգյանը, Համազգային Հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ն. Խաչատուրյանը, Համազգային Հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռ. Առաքելյանը, մի շարք ճանաչված գիտնականներ, գրականագետներ, հյուրեր Լիբանանից, այդ թվում՝՝ Մուշեղ Իշխանի աշակերտները, ուսանողներ և այլք։

Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի պրոֆեսոր Վազգեն Գարբրիելյանը, ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գեւորգյանը: Գիտաժողովին ողջույնի խոսք հղեց նաև ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը: Նա շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին՝ իրենց ազնիվ գործունեության համար՝ ավելացնելով, որ վստահ է՝ շատ հետաքրքիր զեկույցներ կլինեն, և սա առիթ կլինի ուսանողության համար շատ ավելի խորանալու Մուշեղ Իշխանի և, առհասարակ, սփյուռքահայ գրականության մեջ՝ անելով նորանոր բացահայտումներ:

Գիտաժողովին մասնակցում են նաեւ գիտնականներ Հայաստանից եւ Սփյուռքից։ Բանախոսներն իրենց զեկուցումներում անդրադառնում են Մուշեղ Իշխանի բանաստեղծական կյանքին, փորձարարական քայլերին թատերգության մեջ, ազգային ինքնության պահպանման խնդիրներին նրա «Մեռնիլը որքան դժվար է» եւ «Կիլիկո արքան» թատերախաղերում։

Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննել եւ արժեւորել Մուշեղ Իշխանի՝ գրական ժառանգությունը, ուսուցչական եւ հասարակական գործունեությունը:

Մուշեղ Իշխան. Ամեն բան ժամանակի հետ մոռացվում է, մշակույթն է մնայուն

Երբ տեսնում էր, որ մեկը մյուսից արտագրում է, դիտողություն էր անում ոչ թե արտագրողին, այլ մյուսին՝ ասելով՝ այդքան կչարչարվի, տետրակդ մի քիչ մոտեցրո՛ւ. Yerkir.am-ի հետ զրույցում մեծանուն գրող Մուշեղ Իշխանին նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ իր հիշողությունները պատմեց նրա աշակերտ՝ Համազգային Հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:

«Նաև լսել եմ, որ մանկավարժական ժողովի ժամանակ մի ուսուցչուհու, որն աշակերտին արտագրելու համար զրո էր նշանակել, Մուշեղ Իշխանն ասել է՝ ընդօրինակելով բան մը չսորվեցա՞վ, գոնե այդ նիշը դիր, զրոն ի՞նչ կնշանակե»,- հիշեց նա՝ ընդգծելով, որ լավ ուսուցիչը նա է, ում տասնամյակներ հետո ժպիտով ես հիշում, Մուշեղ Իշխանը հենց այդպիսին է:

Ըստ Մկրտիչ Մկրտիչյանի՝ բնավ խիստ չլինելու համար Մուշեղ Իշխանն անգամ քննադատությունների է արժանացել: «Որպես ուսուցիչ՝ Մուշեղ Իշխանը աշակերտների՝ մեկը մյուսից արտագրելուն կարևորություն չէր տալիս, ասում էր՝ ամեն բան ժամանակի հետ մոռացվում է, մշակույթն է մնայուն:

«Կարևորն այն էր, որ իրեն մի բան կարողանայինք փոխանցել, թե ինչպե՞ս, իր համար այնքան էլ նշանակություն չուներ»,-Y erkir.am-ին պատմեց լիբանանահայ ազգային-հասարակական գործիչ Տիգրան Ջինբաշյանը: Նա նույնպես եղել է գրողի աշակերտը, նաև՝ պաշտոնակիցը՝ այն տարիներին, երբ մեծ գրողը հայ գրականություն է դասավանդել Լիբանանում 1930 թ. հիմնադրված Հայ ճեմարանում (մինչ 1986 թ.՝ Նշան Փալանճյան, այդ թվականից՝ Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան):

«Երբ գրատախտակի մոտ զբաղված էր՝ ինչ-որ հարց գրելով, աշակերտները, բնականաբար, փորձում էին գրքերից և տետրերից պատասխանը գտնել, այդ ժամանակ կամացուկ ասում էր՝ ուշադրություն, ետև պիտի դառնամ, գրքերը փակեցե՛ք»,- պատմեց Ջինբաշյանը:


Հարցին, թե ի՞նչն է կարևորել գրողի մեջ, մեր զրուցակիցը պատասխանեց՝ անսահման բարությունը: «Ինքն ամենաբարդ երևույթներն ամենապարզ ու դյուրին ձևով փոխանցելու կարողություն ուներ, նաև շատ սրամիտ մարդ էր»,- ասաց նա:

Գիտաժողովի մասնակից, կանադահայ գրականագետ Վիգեն Թյուֆենկչյանը գրողին անձամբ չի ճանաչել, թեև գրականության մասին նրա առաջին ծանոթությունները Մուշեղ Իշխանի հետ են կապված: Մուշեղ Իշխանի թատերական գործերից երկուսը՝ «Սառնարանեն ելած մարդը» և «Ժամադրությունը», անձամբ է բեմադրել:

«Հացի և լույսի համար», «Հացի և սիրո համար» երկու հատորները, որոնք Ցեղասպանությունից հետո որբ տղայի անցած կյանքն են ներկայացնում, իմ պատանեկան տարիների հուզումների և ապրումների մասին են: Ավելի ուշ հասկացա, թե գրողն ինչպիսի կյանք է ունեցել, Ցեղասպանությունից հետո իր ընտանիքն ինչպես է բաժան-բաժան եղել՝ մի մասը՝ Հայաստան, մյուս մասը՝ Լիբանան»,- ասաց գրականագետը:

Անվանի բանասեր, ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Մուշեղ Իշխանը, 1940-1980-ական թվականների սփյուռքահայ և հայ պոեզիայի դասական երևույթներից մեկը լինելով, մինչև այսօր հավուր պատշաճի չի ներկայացվել: Նրա մասին 100-ից ավելի հետազոտություններ կան, որոնք ավելի շատ էպիզոդիկ բնույթ են կրում, և նրա ստեղծագործությունների համապարփակ քննություն չի կատարվել:

«Մայրերգության մեջ, որով հայ գրականությունն այդքան հարուստ է, որևէ մեկը նրա նման տարորոշիչ խոսք չի ասել: Մենք սովոր ենք Իսահակյանի, Շիրազի, Տերյանի՝ իսկապես գլուխգործոցային բանաստեղծություններին, որոնք, սակայն, մնում են նյութի նույն ընդգրկումների շրջանակում՝ կա՛մ որդու ինքնամոռաց սերն է մոր նկատմամբ, կա՛մ մոր աստվածային մայրականության դրսևորումն է: Մուշեղ Իշխանը գյուտ է արել, երբ գրում է, որ մայրը հեռանալուց մայր հողին է միախառնվում, և հողն ավելի է անուշանում: Այսինքն՝ հայրենի հողի ներքին բաղադրության մեջ նա կարողանում է մայրականության խորհուրդը դնել, ինչը մինչ այդ ոչ մի բանաստեղծի մոտ չես հանդիպի»,- ասաց նա:

Հարցին, թե սփյուռքահայ գրողն արդյո՞ք բավականաչափ ներկայացված է հայրենիքում, Սերժ Սրապիոնյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ դա խնդիրների խնդիրն է, մենք նրան իմացել ենք առավելապես Արթուր Մեսչյանի մի քանի երգերով, որտեղ խոսքերի հեղինակը՝ Մուշեղ Իշխանը, անգամ չի նշվել: Նա մեծ ուսուցիչների աշակերտ էր և մեծ ուսուցչի վերածվեց: Օշականից, Շանթից, Աղբալյանից եկողը պիտի բարձրանար, դառնար նոր Շանթ, նոր Օշական, նոր Աղբալյան, և Մուշեղ Իշխանը գնաց այդ ճանապարհով»:

Բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Դավիթ Գասպարյանը, որը գիտաժողովում գրողին որպես դասագրքաստեղծ հեղինակ ներկայացրեց, նշեց, որ նրա՝ հայրենիքում բավականաչափ ներկայացված չլինելը պայմանավորված էր խորհրդային ժամանակաշրջանի գաղափարական սահմանափակմամբ:

Համազգային Հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն էլ իր ելույթում ընդգծեց՝ գրողը թեև մերժված էր հայրենիքում, ինչպես շատ ազգային գործիչ մտավորականներ, սակայն երբեք չի օտարվել, երես չի թեքել իր իդեալ երազանքներից:

«Մուշեղ Իշխանի՝ թե՛ իբրև մանկավարժի, թե՛ գրողի ու հասարակական գործչի սևեռակետը մնաց Հայաստանը»,- ասաց նա՝ հավելելով, որ Մուշեղ Իշխանի գրական պատկառելի վաստակի մասին դեռ շատ է խոսվելու: «Շատ ենք հիշելու նրա մարդկային հատկանիշները, օրինակ ենք ունենալու նրա ապրած կյանքը: Եվ մխիթարվելու ենք, որ բանաստեղծը մահվանից առաջ որպես անուն հայտնի դարձավ, ունեցավ իր ընթերցողը: Լսեց, որ բեմադրվել է իր արձակ գործերից «Կիլիկիո արքան»: Չգիտեմ՝ այդ ամենով ինչ զգացում ապրեց, բայց համոզված եմ՝ որոշ պահերի խորհեց, որ կյանքն իզուր չապրեց»,- եզրափակեց Ռուզան Առաքելյանը:

Աննա Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company