ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ուղերձ

Մեր կամքն աննկուն է ու մենք պատրաստ ենք ներդնելու մեր ամբողջ կարողականութիւնը ի սպաս Արցախի դատին․ Յակոբ Տէր Խաչատուրեան

02 Սեպտեմբեր 2021

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանի ուղերձը Արցախի անկախութեան երեսնամեակի եւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Արցախի գրասենեակի բացման առթիւ

Յարգարժան հիւրեր, ընկերներ, Արցախի սիրելի հայրենակիցներ,

Նախ կը շնորհաւորեմ բոլորդ Արցախի անկախութեան երեսնամեակին առթիւ:

1988-1994ի ազատամարտով, հայ ժողովուրդը կարողացաւ միացեալ ջանքերով եւ արեան ու քրտինքի գնով կերտել Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը, որ կը հանդիսանայ ամբողջական Հայաստանի մեր տեսլականին առաջին հանգրուանը:

2020ի աշնան Ազրպէյճանի եւ Թուրքիոյ սանձազերծած 44օրեայ պատերազմի արհաւիրքը եւ արդիւնքը անշուշտ որ խոցեցին մեր ազգային արժանապատուութիւնը, բայց Դաշնակցութեան համար Արցախեան այս վերջին պատուհասը լոկ ժամանակաւոր նահանջ է. Արցախահայութիւնը, ինչպէս նաեւ հայ ժողովուրդը առհասարակ, իր մէջ ունի բաւարար ներուժ ձգտելու, որ ոտքի կանգնի Արցախը, ապրի անկախ ու հայատրոփ ոգիով եւ յարատեւօրէն զարգանայ մինչեւ անոր վերամիաւորումը մայր Հայաստանի հետ:

Կը գիտակցինք որ մեր նորագոյն պատմութեան ճակատագրական և բախտորոշ շրջափուլի մէջ ենք այսօր։ Կ’անդրադառնանք որ յաւելեալ ճիգ ու ջանք են հարկաւոր դիմագրաւելու համար մեր առջեւ ցցուող բոլոր մարտահրաւէրները: Բայց մեր կամքն աննկուն է ու մենք պատրաստ ենք ներդնելու մեր ամբողջ կարողականութիւնը եւ բազմապատկելու մեր աշխատանքները ի սպաս Արցախի դատին:

Եւ որպէս շօշափելի կարեւոր նոր քայլ, այսօր կը յայտարարենք Հ.Յ.Դ. Հայ Դատի Արցախի գրասենեակին հաստատումը, որպէսզի անգամ մը եւս շեշտենք մեր տեւական յանձնառութիւնը՝ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման եւ Արցախի բնակչութեան յետ-պատերազմեան կարիքներուն աջակցելու գծով. միաժամանակ՝ պատգամ կը փոխանցենք միջազգային հանրութեան եւ Ազրպէյճանին ու իր դաշնակիցներուն, որ հակառակ 44-օրեայ պատերազմի հետեւանքներուն, մենք պատրաստ ենք սատարելու Արցախի զարգացման եւ ամրապնդելու Հայաստան – Արցախ – Սփիւռք եռամիասնութիւնը:

Մեր գրասենեակի առաքելութեան մաս պիտի կազմեն՝ Արցախի հարցով աշխատանքները խթանելու համար նիւթերու եւ տեղեկութիւններու փոխանցումը, Արցախի համապատասխան մարմիններուն եւ կառոյցներուն հետ առօրեայ յարաբերութիւնը, Արցախ այցելութիւններու սատարումը, Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի աջակցութեամբ խորհրդաժողովներու կազմակերպումը, Արցախի Բարեկամներու ցանցի ընդլայնումը եւ առհասարակ Հայ Դատի աշխատանքներու քարոզչութիւնը Արցախահայութեան մօտ։ Այսպիսով Հայ Դատի Արցախի գրասենեակը կու գայ միանալու ՀՅԴ Բիւրոյի անմիջական վերահսկողութեան տակ գործող մեր կեդրոնական գրասենեակներու ցանցին:

Շնորհակալութիւն Արցախի գրասենեակի բացման այս հանդիսութեան ձեր մասնակցութեան համար: Վստահ ենք, որ բոլորդ ալ քաջալեր պիտի հանդիսանաք անոր բազմակողմանի գործունէութեան:

Կեցցէ հայ ժողովուրդը եւ կեցցէ անոր անբաժան մասնիկ հանդիսացող Արցախի արի ու վեհանձն հայութիւնը:

ՅՏԽ
2 Սեպտեմբեր 2021

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company