ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ասուլիսներ

ՀՀ իշխանությունները որդեգրել են Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի ամբողջական ազդեցության տակ մտցնելու քաղաքական ուղղությունը․ Կիրո Մանոյան

10 Սեպտեմբեր 2021

Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ «անկախ հայկական պետականություն» հասկացությունը չկա։ Եթե պիտի լինի ինչ-որ հայկական պետականություն Թուրքիայի հարևանությամբ, ապա Թուրքիայի քաղաքական մտածողությամբ՝ դա ենթադրում է իրենից կախվածություն։ Իսկ այն ուղղությունը, որը մեր իշխանություններն են որդեգրել, հենց դա է՝ Հայաստանը դարձնել Թուրքիայից կախված, Թուրքիայի ու Ադրբեջանի ամբողջական ազդեցության տակ և ամբողջովին կորցնել ինքնիշխանությունը, անդրադառնալով ՀՀ գործող իշխանության որդեգրած արտաքին քաղաքական գծին․ այսօր, սեպտեմբերի 10-ին «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Որպես իր ասածի հիմնավորում՝ նա ներկայացրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի անփոփոխ դիրքորոշման և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխան հայտարարության ակնառու տարբերությունը։

«Էրդողանը խոսում է նախապայմանների մասին, Հայաստանի վարչապետն ասում է՝ Թուրքիայից դրական ազդակներ կան։ Սա չափազանց վտանգավոր է մեր պետության եւ պետականության համար, եւ մենք բավականին ծանր փորձությունների եւ մարտահրավերների առաջ ենք»,-հայտարարեց Կիրո Մանոյանը։

Նա շեշտեց, որ ինչպես նոյեմբերի 9-ի, այնպես էլ այս տարվա հունվարի 11-ի հայտարարություններում շատ կետեր կան, որոնք կյանքի չեն կոչվել։

«Ռուսական ներկայությունը Արցախի՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքներում ընդամենը ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Բայց խնդիր կա, որ առնվազն ստորագրվի երկկողմանի պայմանագիր՝ Ռուսաստան-Ադրբեջան, որպեսզի շատ ավելի մանրամասն ամրագրեն, որ այդ խաղաղապահ ուժերը ինչ լիազորություններ ունեն։ Ռուսաստանն ուզում է, որ նման պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանը խուսափում է, որ նման պայմանագիր ստորագրվի»․ ասաց Կիրո Մանոյանը։

«Այն, որ Ռուսաստանը կարողացավ ակտիվանալ եւ համոզել պատերազմը դադարեցնել այնպես, ինչպես դադարեցվեց, այսինքն՝ խաղաղապահ ուժեր բերելով, դա նշանակում է, որ Ռուսաստանը համաձայն չէ, որ Ղարաբաղի հարցը կարգավորվի Արցախը Ադրբեջանի մաս է ձեւով։ Ռուսաստանը փորձում է առանց առճակատման այդ հարցը լուծել»,-նշեց Կիրո Մանոյանը։

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը խոսեց նաեւ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին։

«Թուրքիան այդ ամենը շատ թանկ ծախեց Ադրբեջանի վրա։ Ադրբեջանն այդքան էլ գոհ չէ, որ Թուրքիան այս ծավալով է մտել իր առօրյայի մեջ՝ ոչ միայն ռազմական օգնություն, ներկայություն, այլեւ, փաստորեն, թելադրող լինելու ցանկություն եւ փորձեր, որոնք դժգոհություն են պատճառում Ալիեւին։ Այս ամենը մի կողմ, այստեղ կարեւորն այն է, թե մենք ինչ ենք անելու։ Մեր պահվածքով՝ մենք, բացի ամեն ինչ՝ ինքնիշխանություն, տարածք հանձնելուց, ոչինչ էլ չենք կարող անել։ Վրաստանը մեր աչքի առաջ օրինակ է․ Թուրքիան ամբողջությամբ վերահսկում է Վրաստանը»,-նշեց Կիրո Մանոյանը։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում․

https://youtu.be/grwJrVclt-o

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company