ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Լուրեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները հանդիպել են բարոնուհի Ք․ Քոքսի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ

13 Սեպտեմբեր 2021

Հայաստանում է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Հայաստանի եւ Արցախի բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցեր, մանրամասն ներկայացվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ոճրագործությունները։

«Իրենք շատ մանրամասների ծանոթ չէին, բայց ամբողջությամբ ընկալեցին մեր կեցվածքն ու դիրքորոշումը։ ՀՅԴ Բյուրոն եւ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը կազմակերպում են խորհրդաժողով՝ միավորելով ավելի քան 20 երկրներից Արցախի բարեկամներ, քաղաքական, ակադեմիական, ազդեցիկ անձանց խորհրդաժողով, որոնք պատրաստ են Արցախի կարգավիճակի հստակեցման, իրավունքների համար պայքար տանել աշխարհով մեկ։ Խորհրդաժողովը դեկտեմբերին է, որին հրավիրված է նաեւ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը՝ իրեն ուղեկցող տարբեր կազմակերպությունների հետ»,- հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա նշեց, որ հանդիպման ընթացքում առանձնացվել են նաեւ այն ոլորտները, որտեղ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը, որպես հայ ժողովրդի բարեկամ, կարող է օժանդակություն ցուցաբերել։ Բարոնուհին ասաց՝ իրենք խիստ մտահոգվել են կատարվածով եւ եկել են՝ անձամբ տեսնելու այն, ինչ կատարվել է Հայաստանում եւ Արցախում։

«Մեր այցելության նպատակը մեր խորը մտահոգությունն է Արցախում եւ Հայաստանում կատարվածի առնչությամբ, եւ մենք եկել ենք՝ մեր աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում, որովհետեւ սեփական աչքերով տեսնելը շատ տարբեր է ինչ-որ մեկի հաղորդագրությունները կարդալուց։ Մեր այցի ընթացքում հասցրել ենք հանդիպել շատ տեղահանվածների, որոնք անցել են դժոխքով, բայց խիզախ են։ Մեր հանդիպումը կարեւոր էր՝ հասկանալու համար, թե ինչո՞վ կարող ենք օգնել Արցախին, եւ այս հարցում ՀՅԴ Հայ դատի գրասենյակն առավելագույնս օգնեց մեզ»,- yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Լորդերի պալատի անդամը հայտնեց նաեւ, որ Ադրբեջանի վայրագություններն իրենք վավերագրելու են եւ ներկայացնեն միջազգային ասպարեզում։

«Մենք հրապարակելու ենք հոդված, որտեղ ցույց կտանք Ադրբեջանի վայրագությունները, մարդկության դեմ արարքները, ինչպես նաեւ ռազմագերիների հանդեպ նրանց վատ վերաբերմունքը հրադադարի պայմանագիր կնքելուց հետո։ Շատ բան կա միջազգային հանրությանը ներկայացնելու։ Այսօր մենք քննարկեցինք՝ ինչպե՞ս կապեր ստեղծել Հայաստանի եւ Արցախի բարեկամների միջեւ։ Դժբախտաբար, Մեծ Բրիտանիայի կառավարությունը նրանց մեջ չէ։ Մենք ջանք չենք խնայում, որպեսզի այս հարցերը դնենք Մեծ Բրիտանիայի կառավարության լուսարձակի տակ, բայց, դժբախտաբար, ոչ մի աձագանք չենք ստանում, որովհետեւ այնտեղ ադրբեջանական նավթի մեծ բաժնետոմսեր կան։ Դրա համար այլ ելքեր ենք փնտրում՝ ուրիշ ազդեցիկ միավորումների ու կազմակերպությունների միջոցով գրավենք միջազգային հանրության ուշադրությունը»,-ասաց Քերոյալյն Քոքսը։

Բարոնուհին նշեց, որ այս անգամ, ցավոք, Արցախ գնալ չի կարող, բայց հնարավորության դեպքում սիրով կայցելի։

Մանրամասն՝ տեսանյութում

https://youtu.be/OrnKprhYKFM

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company