Դանակը հասել է ոսկորին ու անհրաժեշտ է միաբանություն. Արմեն Ռուստամյան
21 Սեպտեմբեր 2021
«Անկախությունից 30 տարի անց ավելի շատ խոսում ենք կորուստների մասին»,-նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Ունենք զգալի կորուստներ, բայց հույսը կորած չէ. վստահ եմ, որ հայ ժողովուրդը պարտավոր է մեկ անգամ էլ ապացուցել, որ կենսունակ է, տեր է նախնիների ձեռքբերումներին և հաղթանակը, որ Եռաբլուրի հերոսները նվիրեցին, ամբողջովին չենք կորցրել։ Պարտավոր ենք նորից հաղթանակ պարգևել»։
Պատգամավորը նշեց, որ հիմա էլ նորանոր պարտվողական գործընթացներ են պարտադրում։
«Մեր հարևանների ախորժակը միշտ մեծ է եղել, չեն բավարարվել եղածով։ Միշտ փորձելու են ավելին ստանալ։ Մի ճանապարհը, որ այսօր առաջարկում է իշխանությունը՝ նշանակում է Հայաստանի թրքացում»,-նշեց Արմեն Ռուստամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/GFgXgK76A_4