ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

11 Հուլիս 2022

Այսօր, հուլիսի 11֊ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում Իշխան Սաղաթելյանը ամփոփեց Եվրոպական խորհրդարան այցի արդյունքները, անդրադարձավ մի շարք հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին, խոսեց ներքաղաքական զարգացումների և առաջիկա անելիքների մասին, ինչպես նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին։

Միջազգային կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանում, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պատշաճ ներկայացված չեն, և մեր հանդիպումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաև ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն պաշտպանում հայ ժողովրդի շահերը. հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով Եվրոպական խորհրդարանում իր հանդիպումների արդյունքում արված արձանագրումներից առաջինը։

Նրա երկրորդ արձանագրումը՝ ՀՀ իշխանությունների պնդումները, թե կա միջազգային պահանջ ու կոնսենսուս Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջնեցնելու վերաբերյալ, անհիմն են, նման պահանջ գոյություն չունի։

«Այլ հարց է, որ գոյություն ունի խաղաղության հասնելու պահանջ, խաղաղության օրակարգ, բայց երբ այդ հանդիպումների ընթացքում մանրամասն բացատրում էինք, որ հայ ժողովուրդը դեմ չէ խաղաղությանը, սակայն այդ խաղաղությունը չի կարող լինել մեր հայրենազրկման գնով, և պարտադրված խաղաղությունը տարածաշրջանին չի կարող բերել կայունություն, այս հիմնավորումները նրանց համար շատ հասկանալի էին»,- ասաց Սաղաթելյանը։

Ըստ երրորդ արձանագրման՝ Հայաստանի ընդդիմությունը պայքարում է մի քանի ճակատներով։ Այսպես՝ թուրք -ադրբեջանական պատվիրակություններն աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի ընդդիմությանը փորձում են ներկայացնել իբրև ռևանշիստական, տարածաշրջանն ապակայունացնող, պատերազմ հրահրող ուժեր, և նրանց այս թեզերը նաև աջակցություն են ունենում Հայաստանի իշխանությունների կողմից։ Հետևաբար, ընդդիմության բոլոր պնդումներն ու հայտարարությունները, որ ՀՀ իշխանությունները չեն սպասարկում մեր ժողովրդի շահերը, համագործակցում են Թուրքիայի և Ադրբեջւանի հետ, նույն թեզերն են առաջ տանում միջազգային կառույցներում, շատ ակնհայտ էին հանդիպումների ժամանակ։

Չորրորդ՝ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում և վերադասավորումների փուլում, որը Հայաստանի համար հղի է նոր սպառնալիքներով, ՀՀ իշխանությունները վարում են պարտվողական, ոչ համարժեք քաղաքականություն»,- նշեց Սաղաթելյանը ՝ շեշտելով, որ Ադրբեջանը դարձել է հետաքրքիր Եվրոպայի համար՝ նավթի ու գազի շնորհիվ, ու այս իրավիճակում բռնապետական Ադրբեջանն ավելի հետաքրքիր է Եվրոպային, քան «ժողովրդավարական բաստիոն» Հայաստանը։

Հինգերերոդ արձանագրմամբ՝ Հայաստանում միջազգային կազմակերպությունները ներքաղաքական կյանքի մասին զեկուցումները ներկայացնում են միակողմանի, և այս հանդիպումները շատ կարւևոր էին, որպեսզի ներկայացվի Հայաստանում տիրող իրական վիճակը՝ քաղբանտարկյալներ, ապօրինություններ և այլն։

Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, որովհետև Մանվել Փարամազյանն այս իշխանության դեմ պայքարել է, այդ պայքարի հետևանքով ապօրինի ազատազրկվել է և քանի ամիս բանտարկության մեջ է գտնվել, այն ինչ կատարվել է Քաջարանում, ինձ համար անընդունելի է, ինչ–որ տեղ նաև անհասկանալի․ ասաց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին՝ թե ի՞նչ կարծիք ունի Քաջարանի քաղաքապետի կողմից Աննա Հակոբյանին վարդերով դիմավորելու առիթի վերաբերյալ։

Նա ընդգծեց` շատ է վստահել Փարամազյանին, բայց այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է ու դատապարտելի:
Սաղաթելյանը չբացառեց, որ նման դեպքեր էլի կլինեն, բայց բացառում է, որ նման դեպքերը կարող են մեծ ազդեցություն ունենալ «Դիմադրություն» շարժման վրա:

«Ով գնալու է, թող գնա, տեսնենք տակը քանի հոգի է մնում, որ մենք էլ իմանանք՝ ուր ենք գնում», – ասաց նա:

Իշխան Սաղաթելյանն ասաց, թե վստահ է` շատ լուրջ ճնշում է գործադվել Փարամազյանի նկատմամբ. «Այլ պարագայում չէր անի»:

Գրեթե բոլոր մարզերում արդեն ձևավորվել են «Դիմադրություն» շարժման խորհուրդները: Այո, հիմա հանրահավաքները տեղի են ունենում շաբաթը մեկ անգամ, իսկ մնացած օրերը մեզ համար լիարժեք աշխատանքային օրեր են, որտեղ մենք անում են հսկայական կազմակերպական աշխատանք, որ ձեր և մեր հանրության առջև տեսանելի չեն. անդրադառնալով «Դիմադրություն» շարժման գործունեությանը, հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

«Շարժման ընթացքում բոլոր բացթողումները, խնդիրները և կազմակերպական դժվարությունները գնահատված է, արձանագրված է և այդ թերությունները վերացնելու և շարժումն ավելի ընդլայնելու ուղղությամբ գնում է հստակ աշխատանք», – նշել է նա` հավելելով, որ Հայաստանի տարբեր մարզերում ձևավորվում են շարժման խորհուրդներ, որպեսզի շարժումն ամբողջ ծավալով տեղափոխվի մարզեր:

Ըստ Սաղաթելյանի` բացի հիմնական կուսակցություններից, որոնք ունեն կազմակերպական կառունցներ մարզերում, շարժմանն են ներգրավվում նաև բազմաթիվ անհատների, ուժերի. «Ստեղծվել են 8 կոմիտեներ, ովքեր այդ ուղղությամբ շատ հստակ աշխատանքներ են իրականացնում, որոնց աշխատանքները ավարտելուց հետո, դրանց արդյունքները բոլորին տեսանելի կլինի»:

Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտարարեց, որ ՀՀ երկրորդ նխագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է հանրահավաքներին, առաջիկայում էլի կմասնակցի, որեւ խնդիր չկա:

Անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության խնդրին, Սաղաթելյանն ասաց, որ այս առումով իրենք թերացել են եւ միջազգային հանրությանը այստեղից ճիշտ զեկույցներ չեն հասել, շատերն առաջին անգամ էին լսում. «Բայց առնվազն այն խնդիրները, որոնք կոծկվել են, սրանից հետո ուշադրություն կդարձվեն, այս իմաստով տեղաշարժ լինելու է»:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնանկության գործընթաց սկսելուն, ընդդիմադիր գործիչը հստակեցրեց. «Ես չեմ ասել, որ օգոստոսի 2-ից սկսել ենք պաշտոնանկության գործընթաց: Ասել եմ՝ օգոստոսի 2-ից մեր գործիքակազմին ավելանում է եւս մեկը՝ պաշտոնանկության հնարավորությունը: Ասել եմ հստակ, մենք այդ գործընթացի մեջ կմտնենք միայն այն ժամանակ, երբ հաջողության հասնելու համար լինեն բավարար հիմքեր: Ձեւական այդ պրոցեսի մեջ չենք մտնելու: Իսկ այդ հիմքերը իրավական ու քաղաքական առումով ակնհայտ է, որ կան: Այդ գործընթացը հաջողությամբ կավարտվի միայն այն դեպքում, եթե համաժողովրդական շարժումը հասնի այն կետին, որ այլեւս այլընտրանք չլինի: Խորհրդարան վերադառնալու հետ կապված ասել եմ՝ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»,-ասաց Սաղաթելյանը:

Ինչ վերաբերում է մանդատներից զրկելուն և խորհրդարան վերադառնալուն, ապա Իշխան Սաղթելյանն ասաց․«Խորհրդարան կվերադառնանք բացառապես մեր օրակարգով: Դա կլինի պաշտոնանկության գործընթաց կամ կլինի խորհրդարան մեր տարած գործընթացը, ինչպես արել էինք հունիսի 3-ին: Այլ պարագայում մենք չենք պատկերացնում մեր գործունեությունը խորհրդարանում: Մեր ընտրողների ցանկությունն այն չէ, որ գնանք խորհրդարան, զբաղվենք երկրորդական գործերով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Պատասխանելով մանդատներից հրաժարվելու մասին հարցին՝ Սաղաթելյանն ասաց, որ ամենահեշտ ճանապարհը մանդատներից հրաժարվելն է: «Այդ մանդատները մեզ համար կարևոր չեն: Դրանք ծառայելու են մեր ժողովրդին: Եթե կգա մի պահ, որ դրանից հրաժարվելու պահանջ տեսնենք, մենք կքննարկենք, բայց դրանցից հրաժարվելով՝ որևէ արդյունավետություն շարժումը չի ունենալու»,-ասաց նա:

Անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ այդ աշխատանքները կարող են լինել արդյունավետ ու վստահելի մթնոլորտում այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր զորքերը հետ քաշի Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Իմիջիայլոց, եվրոպական բոլոր հանդիպումների ժամանակ այդ խնդիրը մենք բարձրաձայնել ենք, քարտեզներով, փաստաթղթերով ցույց ենք տվել, նկարագրել ենք։ Իրենք ունեին տարբեր բացատրություններ այդ հարցի հետ կապված, բայց առնվազն այն հիմնավորումները, որ տվել ենք, առաջիկա զեկույցների ժամանակ այդ հարցերը տեղ կգտնեն»։

Նա նշեց, որ սովորաբար ՊՆ-ին թիրախ չեն դարձրել պայքարի ընթացքում, բայց ըստ նրա՝ Սուրեն Պապիկյանը պետք է հասկանա, որ ինքը ՔՊ-ի պաշտպանը չէ, ու չզբաղվի ՔՊ-ի պաշտպանությամբ, այլ զբաղվի ՀՀ սահմանների պաշտպանությամբ․ «Ինքը առհասարակ պետք է կողմնորոշվի՝ շարունակում է զբաղվել ՔՊ-ի տարածքային գրասենյակների ստեղծումով, թե՞ մեր երկրի պաշտպանությամբ։ Եվ առհասարակ, լավ կանի՝ ձենը կտրի ու գնա զբաղվի նրանով, ինչով պետք է զբաղվի՝ Հայաստանի սահմանների պաշտպանությամբ, այլ ոչ ընդդիմությանը հաթաթա տա, հոխորտա կամ մատ թափ տա։ Թող զբաղվի բանակի վերակառուցմամբ, որն ամբողջությամբ ձախողել է ինքը ու իր թիմը»։

Իշխան Սաղաթելյանը պատերազմի վտանգ է տեսնում:

«Կա պատերազմի վտանգ, ու, եթե ուզում եք իմանալ, այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա նաև այդ պատճառով: Այս իշխանությունը պարտության ու պատերազմի խոհրդանիշ է։ Աստված չանի, եթե այս իշխանությունով մտնենք պատերազմի մեջ, ակնհայտ է՝ ինչ ելք ենք ունենալու»․ հայտարարեց Սաղաթելյանը:

Նա ընդգծեց՝ եթե իշխանությունը մեկ գրամ մտածում է հայ ժողովրդի մասին՝ պետք է օր առաջ հեռանա:

«Այո՛, պատերազմի վտանգ կա», – ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/ln1wV0guB2E

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company