ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը

15 Հուլիս 2022

Այսօր, հուլիսի 15-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:

Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Գրիգորյանի հիշատակը, ով այսօր մահացել էր դատարանի դահլիճում, նիստի ժամանակ։

«Այսօրվա հանրահավաքի հիմնական թեման Արմեն Գրիգորյանն է, մարդ, ով հետպատերազմական շրջանում գիտակցելով այս իշխանության չարիքի աստիճանը, ամենօրյա պայքարի մեջ մտավ, իր գործունեությամբ փորձեց անել ավելին, քան մարդ անհատը կարող էր անել։

Կալանքի ենթարկված այս իշխանության հերթական զոհը դարձավ, և այն ապօրինությունները, որոնք կիրառվեցին, վստահեաբար խթան դարձան, որպեսզի սիրտը, առողջությունը չդիմանա»,- հայտարարեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

Իրավապաշտան, Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը բարձրացավ հարթակ և ներողություն խնդրեց, որ ելույթ է ունենում, բայց մի քանի կարևոր պատճառ կա, որ հենց այստեղից ու հենց այսօր պետք է խոսի, պետք է խոսի Արմեն Գրիգորյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդման մասին։

«Խնդիրն այն է, թե Արմեն Գրիգորյանին երբ և ովքեր են նստեցրել, ում հրամանով։ Նա ՔԿՀ-ում է հայտնվել բացառապես իր քաղաքական հայացքների համար, 2021 թվականի ապրիլին մի հաղորդման ժամանակ ասած մի քանի էմոցիոնալ խոսքի համար, որը հիշեցին մեկ տարի անց»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ դատապարտելով այն գործողությունները, որոնք հանգեցրին երիտասարդ հասարակական ու մշակութային տաղանդավոր գործչի մահվանը։

Իրավապաշտանն ընդգծեց՝ «Արմեն Գրիգորյանի մարդասպաններին պետք է փնտրել ոչ միայն գրիչի հարվածներ դնող քննիչների, դատախազների, դատավորների մեջ, այլ նրանց ամենաբարձր պատվեր տվողների մեջ»։

Արմենին սպանեցին Ֆրանսիայի հրապարակի համար»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Այնուհետեւ Ելույթներ ունեցան քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը, քաղաքացի Աշոտ Գրիգորյանը:

Ցուցադրվեց տեսանյութ նվիրված Արմեն Գրիգորյանին, որում նա նշում է, թե երբ ու ինչից հետո մենք կորցրեցինք մեր հայրենիքը։

Հարթակ բարձրացավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Այսօրվա մեր հանրահավաքի օրակարգը, ելույթները փոխվեցին, նաև բովանդակությունը, որովհետև այսօր Հայաստանի այսպես կոչված իշխանությունների քաղաքաակն որոշման արդյունքում կրկին հայ մահացավ. ավելի ճիշտ՝ կրկին հայ սպանեցին. հայտարարեց նա:

«Արմեն Գրիգորյանը սպանվեց այս իշխանությունների ձեռքով, նրանց կամակատար քննիչի, դատավորի և դատախազի անմիջական մասնակցությամբ: Այն, մարդիկ, ովքեր զավթել են Հայաստանի իշխանությունը, շարունակում են խոնարհվել թշնամու առաջ, կզել, սպասարկել թշնամու օրակարգը, իսկ երկրի ներսում սպանել հայերին, բանտարկել, ճնշել, կալանավորել, հետապնդել բոլոր նրանց, ովքեր պայքարել և պաշտպանում են Արցախը, Հայաստանը և հայ մարդու անվտանգությունը:

Սրա վառ ապացույցներից մեկն էլ երեկ տեղի ունեցած դեպքն էր. Մուրադ Փափազյանը, ով ՀՅԴ Բյուրոյի անդամ է, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ով երկար տարիներ իր ողջ կյանքի ընթացքում ամբողջ Եվրոպայում հսկայական աշխատանք է իրականացրել Հայ դատի ուղղությամբ, պաշտպանել է Արցախը, ՀՀ-ն, նպաստել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, մեր պետության հզորացմանը, երեկ Հայաստանի օդանավակայանում նրան փոխանցել են ՀՀ իշխանությունների որոշումը, որ անցակալի անձ և արգելում են նրա մուտքը հայրենիք: Սա հստակ թուրքական իշխանությունների պահանջն է՝ չեզոքացնել, մեկուսացնել բոլոր այն հայերին, ովքեր պայքարել և պայքարում են Հայաստանի համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա հայտարարեց, որ երթով գնում են դեպի կառավարության շենք, Կենտրոն դատարան, որտեղ մահացել է Արմեն Գրիգորյանը, հետո կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ, կխոսեն հաջորդ շաբաթվա անելիքների մասին։

Երթը կանգ առավ Կառավարության շենքի մոտ, որտեղ կենտրոնացած էին մեծաքանակ ոստիկանական ուժեր:

«Նիկոլ դավաճան, Նիկոլ մարդասպան»,– վանկարկեցին երթի մասնակիցները։

«Այսօր բոլորիս աչքի առաջ Նիկոլ Փաշինյանը սպանեց հերթական հային, եւ այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ մենք այդ արյունարբուի ձեռքը չենք բռնել»,– հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Իշխան Սաղաթելյանն առաջարկեց ակիցայի մասնակիցներին «Նիկոլ, մարդասպան» պաստառները թողնել կառավարության շենքի մոտ, որպեսզի ոստիկանները տեսնեն, թե ում են ծառայում․ «Էդ պաստառները թող մնա էստեղ, որ ոստիկանները տեսնեն, թե ում են ծառայում, որ ծառայում են այս դավաճան, սրիկային, այլ ոչ թե օրենքին ու պետությանը»,- ասաց նա։

Երթը շարունակվեց դեպի Երեւանի Կենտրոնի դատարան։

Հասնելով այնտեղ, քաղաքացիները Դատարանի աստիճաններին ծաղիկներ խոնարհեցին եւ մոմավառություն կատարեցին Արմեն Գրիգորյանի հիշատակին։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը շարունակվեց:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. մշակում ենք Չեղարկման հռչակագիր: Հաջորդ իշխանությունը հրատապության կարգով պետք է առ ոչինչ համարի Փաշինյանի ձեռք բերած ցանկացած գրավոր և բանավոր պայմանավորվածություն:

Նա ներկայացրեց հռչակագրի էությունն ու բովանդակությունը։

«Այս փաստաթուղթը վերջնական մշակելուց հետո առաջարկելու ենք, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, գործիչները ստորագրեն այդ փաստաթղթի տակ, և որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ալիևը, Էրդողանը և բոլորը հասկանան՝ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է և որևէ իրավական նշանակություն չունի հայ ժողովրդի համար»,- ասաց նա։

Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 21–ին, 19։30–ին։

https://youtu.be/R-skM-S1bYI

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company