ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

«Ամանի տակը քերելու» քաղաքականություն. օրենքները՝ քաղաքական մահակ իշխանության ձեռքում. Սուրեն Պարսյան

16 Հուլիս 2022

Օրերս ՊԵԿ-ը շրջանառության էր դրել օրենքի մի նախագիծ, ըստ որի, հարկային մարմինները ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության անմիջական և ամբողջական հասանելիություն կունենան: Խոսքը «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի մասին է, որն ավելի ուշ հանվեց e-draft-ից: ՊԵԿ-ն ընդգծել է, որ քննարկումներից հետո նախագծերի վերջնական փաթեթը նորից հանրային քննարկման կներկայացվի:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրույցում անդրադարձ է կատարվել այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են բխել խնդրահարույց, այդ թվում նաև վերոնշյալ դրույթը չվերանայելու պարագայում:

«Եթե, ամեն դեպքում, քննարկումներից հետո ՊԵԿ-ին հնարավորություն տրվի բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն ստանալ, բանկային գաղտնիքի ինստիտուտը էլ ավելի կթուլանա, բանկային գաղտնիքը մատչելի կդառնա ավելի լայն շրջանակների համար: Պետք է հասկանանք, թե բանկային ինստիտուտը թուլացնելն ինչ հնարավորություն ու ռիսկեր ունի: Ինչպես նախորդ ծրագրերն ու նախագծերը, նաև սա են հիմնավորում ստվերի դեմ պայքարով, եկամուտների շարժի նկատմամբ վերահսկողությամբ և այլն: Սա, իհարկե, շատ կարևոր նպատակ է, ընդունելի գաղափար, բայց մեր դեպքում պետք է հաշվի առնենք ներկա իրողությունները և կառավարության գործելաոճը: Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները թիրախավորված հարկային քաղաքականություն, նաև վարչական գործընթացներ են իրականացնում: Վառ օրինակն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրառությունն է, ինչը որպես գաղափար ընդունելի է, բայց գործնականում տեսնում ենք, որ այդ օրենքի շրջանակներում միայն իշխանության ընդդիմախոսներն են անցնում: Իշխանության որևէ ներկայացուցչի մասով օրենքի շրջանակներում ուսումնասիրություն չկա: Այնպես որ, ինչպես ապօրինի գույքի, այնպես էլ վերոնշյալ նախագիծն օրենք դառնալու դեպքում հետագայում իշխանության ձեռքում կարող է մահակ դառնալ՝ իրենց ընդդիմախոսներին ճնշելու, նրանց վերաբերյալ որոշակի տեղեկատվություն հավաքելու և, բնականաբար, կիրառելու համար»:

Ընդգծելով, որ գաղափարն իրականում հասկանալի է, Պարսյանը նշեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունն իր գործելաոճով, հախուռն քաղաքականությամբ համահունչ չէ նշվածին: Մեծ հաշվով, մենք գործող իշխանությունների, ՊԵԿ-ի նկատմամբ այդքան բարձր վստահություն չունենք, որպեսզի թույլ տանք քչփորել մեր բանկային հաշիվները: Բացի քաղաքական նպատակահարմարությամբ օրենքը կիրառելու ռիսկից, այլ խնդիր ևս կա: Առհասարակ, բանկային գաղտնիքի ինստիտուտը թուլացնելն իր հերթին կարող է որոշակի ռիսկեր բերել: Մասնավորապես, կարող է ավելացնել ստվերի ծավալը: Այսինքն, մարդիկ իրենց գումարները ոչ թե կպահեն հաշվի կամ բանկային քարտի վրա, այլ, օրինակ՝ տանը: Եթե նախագիծն ընդունվի այնպես, ինչպես ներկայացվել էր ի սկզբանե, ՊԵԿից խուսափելու պատճառ ունեցողները, նախօրոք իմանալով, որ ՊԵԿ-ը կարող է տեղեկատվություն վերցնել, այնպես կանեն, որ հաշվի կամ քարտի վրա գումար չլինի և որևէ գործարք չլինի»:

Տնտեսագետի խոսքով, կառավարությունն այս պահին համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման համար հող է նախապատրաստում.
«Դրա շրջանակներում, անշուշտ, ՊԵԿ-ը և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց մասով տեղեկություն պետք է ունենա, որ կարողանա ստուգել ներկայացված հայտարարագրերի արժանահավատությունը: Այն երկրներում, որտեղ հայտարարագրման ինստիտուտն ամբողջությամբ ներդրված է, համապատասխան կառույցներին վերահսկելու նման հնարավորություններ տրվում են: Մեր դեպքում խնդիրը դարձյալ ՊԵԿ-ի կարողությունն ու վստահելիությունն է, որը շատ ցածր է»:

Դիտարկելով թե՛ վերոնշյալ նախագծերը, թե՛ հայտարարագրման ինստիտուտի ներդրման հնարավորությունը՝ նա հավելեց. «Կարծում եմ՝ սրանք հասարակության բոլոր շերտերին ամբողջությամբ վերահսկելու մեխանիզմներ են: Գործող իշխանությունները փորձում են այդ մեխանիզմները ներդնել, ինչը թույլ կտա վերահսկել տնտեսությունը, դրամի շրջանառությունը, ֆինանսական գործարքները: Սրա միջոցով կկարողանան որոշակի վերահսկողություն իրականացնել նաև քաղաքական գործընթացների վրա. գաղտնիք չէ, որ այս իշխանությունը պարբերաբար խոսում է ընդդիմության «մեծ ու սև փողերի» մասին: Մյուս նպատակը ստվերի կրճատման հաշվին պետական բյուջեի մուտքերն ավելացնելն է: Գաղտնիք չէ նաև, որ կառավարությունն ի վիճակի չէ ապահովել իր կանխորոշած 7 տոկոս տնտեսական աճը:

Ի հաշիվ ստվերի՝ ցանկանում են այդ ցուցանիշն ապահովել՝ ցույց տալու, թե կարողանում են իրենց առջև դրված խնդիրը լուծել: Մինչդեռ սա նման է «ամանի տակը քերելու» քաղաքականությանը. այս դեպքում՝ ի հաշիվ ստվերի, ամեն գնով տնտեսական աճ ցույց տալ, բյուջե լցնել, ինչը կարող է հակառակ էֆեկտն ունենալ բնակչության կենսամակարդակի վրա: Եթե ամենափոքր խախտումների հետևից փորձեն գնալ, թվերը բացահայտել, դա ավելի մեծ ու բացասական էֆեկտ կարող է բերել»:

Պարսյանի խոսքով, փաթեթը վերանայելու ու քննարկումների համատեքստում ևս պետք է հաշվի առնել, որ խոշոր գումարներ տիրապետող անձանց համար ևս բանկային գաղտնիքի ինստիտուտը կարևոր է. «Նրանք, ովքեր իրենց գումարները փոխանցում են Հայաստան՝ այստեղի բանկերում պահելու համար, նշված նախագծի ընդունման դեպքում մեկ անգամ ևս կմտածեն՝ հասկանալով, որ ՊԵԿ-ի շարքային աշխատողը կարող է իրենց բանկային գաղտնիքը վերցնել ու օգտագործել տարբեր նպատակներով: Հաշվի առնենք նաև այն, որ պետական աշխատողների շրջանում գաղտնիության ինստիտուտը մեզ մոտ ամբողջությամբ ներդրված չէ, և շատ հաճախ տեղեկատվության արտահոսքեր են լինում, ինչն օտարերկրյա ներդրողի համար լրացուցիչ մտածելու առիթ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
past.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company