ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սպառողները չեն հավատում այս իշխանություններին․ գնաճի ֆոնին լրացուցիչ պահանջարկ է առաջանում․ Թադևոս Ավետիսյան

16 Հուլիս 2022

Մինչ իշխանության տնտեսական բլոկի ներկայացուցիչները և, մասնավորապես, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փորձում են կեղծ լավատեսությամբ վարագուրել տնտեսական առկա բացասական միտումները, լրջագույն խնդիրները, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կամա թե ակամա պարբերաբար ներկայացնում է իրականությանն առավել մոտ դրվագներ։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ «Գնաճը, արդի խնդիրները և լուծման ուղիները» քննարկման ժամանակ, Կենտրոնական բանկի նախագահը մասնավորապես արձանագրել է, որ ՀՀ արտադրողական հզորությունը չի բավարարում այն պահանջարկը, որը կա, որ առկա է 10,3 տոկոս գնաճ, և, որ եթե դրամը չարժևորվեր, գնաճն ավելի մեծ կլիներ։

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անգամ ԿԲ նախագահն է նշել, թե գնաճը ոչ միայն դրսից է ներմուծված, այսինքն՝ միջազգային շուկաների թանկացումներն են բերել այդ գնաճին, այլև՝ ներքին առաջարկն է կրճատվել, և տնտեսությունն այդ աճող պահանջարկը չի կարողանում բավարարել։

«Կարճ ասած՝գյուղատնտեսության ոլորտը պերմանենտ կրճատվում է։ Երբ լոլիկի, կարտոֆիլի գինն այսչափ թանկանում է, կամ ցորենը և ալյուրը, դա նաև այն պատճառով է, որ մեր երկրում ցանքատարածություններն ու վարելահողերն են էապես կրճատվել․ երբ բանջարեղենը գյուղատնտեսական երկրում թանկանում է 50 տոկոսով, սա չի կարելի բացատրել միայն միջազգային շուկաների թանկացումներով»,- մանրամասնեց նա։

Դրամի արժևորմանն անդրադառնալով՝ Թադևոս Ավետիսյանը վստահեցրեց՝ եթե չլիներ դրամի արժևորումը, ապա մեր երկրում այսօր արձանագրված միջին գնաճը կլիներ 20 տոկոսով ավելի․

«Եթե մենք այսօր ունենք միջին գնաճ 10 տոկոսից ավելի, երկնիշ, դրան էլ պետք է գումարեինք ևս 15-20 տոկոս։ Սակայն շեշտենք, որ դրամի արժևորման մեջ մեր երկրի իշխանություններն այնքան դերակատարում ունեն, որքան, օրինակ, Կամերունի և Զամբիայի իշխանությունները, որովհետև այս արժևորումը բացառապես պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, և այն տնտեսական սահմանափակումներով, որոնք կիրառվում են մեր ռազմավարական, տնտեսական գործընկեր երկիր Ռուսաստանի նկատմամբ»։

Քաղաքական գործիչը համոզված է՝ դրամի արժևորման դրական էֆեկտները ժամանակավոր են, քանի որ այն պատահական արտաքին գործոնը, ինչը բերել է տնտեսական ակտիվության աճի, դրամի արժևորման, դրա վերացման պարագայում՝ հակառակ էֆեկտն է լինելու։

Գնաճի սոցիալական հետևանքների մասին իր դիտարկումներում Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց միջազգային փորձը՝ արձանագրելով, որ գնաճի ֆոնին բազմաթիվ զարգացող և զարգացած երկրներում բարձացվում են նվազագույն եկամուտ ունեցող մարդկանց, սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները, այդ թվում՝ պետական նպաստները, կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձերը։

«Գնաճի ամենամեծ հարվածը ստանում են սոցիալապես խոցելի խմբերը։ Այսպիսի իրավիճակում, ակնհայտ է, որ պետությունը պետք է դերակատարում ունենա և առնվազն գոնե միջին գնաճի չափով մարդկանց եկամուտները բարձրացնի։ Սա չի արվել մեր երկրում․ 2020թ․ հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի, աղքատության նպաստի, նվազագույն աշխատավարձի չափը չի բարձրացվել։ Ռուսաստանն այս տարի երկու անգամ բարձրացրել է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի չափը, Վրաստանը տարեսկզբին է բարձրացրել գնաճից ավելի։

Գնաճի կարգավորումը ԿԲ-ի գործառույթն է, բայց այն գործոնները, որոնք բերում են գնաճի, և սոցիալական հարցերը, օրվա իշխանությունների անելիքն են, իսկ այստեղ առկա է ձախողում։ Երկիրը բերել են մի վիճակի, որ չեն էլ կարողանում գոնե նվազագույն գնաճի չափով բարձրացնել մարդկանց թոշակները, աղքատ ընտանիքների նպաստները»,- պարզաբանեց տնտեսագետը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company