«Դիմադրություն» շարժման պայքարը սեպտեմբերից նոր շունչ ու ոգի է ստանալու․ Իշխան Սաղաթելյան
22 Հուլիս 2022
Երկրում կա խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթե հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմությանը զրկել մանդատներից, երկրում կլինի նաև լիարժեք սահմանադրական ճգնաժամ․ «Երկիր Մեդիա»-ին հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով նաև, որ ընդդիմության հետ շանտաժի լեզվով չեն կարող խոսել, իրենք ուսանող չեն, որ բացակայությունների պատճառով կարողանան հեռացնել։
«Եթե ընդդիմությունը սեպտեմբերին գնա խորհրդարան, ապա՝ միայն իր օրակարգով: Այս հարցում դիրքորոշման փոփոխություն չկա»,-ասաց նա։
Ըստ Սաղաթելյանի՝ իշխանական պատգամավորների օրակարգն ընդհանրապես չի սպասարկում հայ ժողովրդի շահը, իսկ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները բոյկոտվել են։
Նա խորհրդարանական աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում․ շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս «Դիմադրություն» շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://youtu.be/lY79o9lEn_c