ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թրամփեան ԱՄՆ-ի անբարոյ հեգեմոնիան…

13 Նոյեմբեր 2025

Մերօրեայ միջազգային դիւանագիտական-քաղաքական փոխյարաբերութիւնները այլ կերպ քան խառնիճաղանջ բնութագրելը հնարաւոր չէ։

Անխտիր միջպետական բնագաւառների բոլոր մակարդակներում տիրական են ոչ-ստանդարտ, ոչ-օրինաչափ յարաբերութիւններ։ Այստեղից էլ՝ ՄԱԿ-ի առանց այն էլ , մեղմ ասած՝ ոչ հաւասարակշիռ ու հեղինակազուրկ ինստիտուտի վերածւելու իրողութիւնը։

Համաշխարհային մասշտաբով, համեմատ նախկին տասնամեակների, տարբեր աշխարհամասերում ընթացող արիւնալի բախում-հակամարտութիւններին զուգահեռ, բազմապատկւել են ուժային գերմեծ կենտրոնների սառը պատերազմի օրինաչափութեամբ դրսեւորումները։ Այս առնչութեամբ յարգելի ընթերցողը կը վկայի մէկը միւսին յաջորդող՝ միջուկային զէնքերի տարբեր կարգի փորձարկման յայտարարութիւնների մասին, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, ինչու չէ նաեւ Հիւսիսային Կորէայի միջոցով։ Նաեւ այս գծով նշմարելի են լուրջ բարդութիւններ ու մերթ ընդ մերթ անկանխատեսելի զարգացումներ՝ եւս երկու հնամենի հակամարտ ու միջուկային տրամաչափի երկրներ՝ Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ։ Եւ ցաւօք, պէտք է արձանագրել, որ վերոգրեալ խախտւած ստանդարտների առկայութեան դէպքում, սառը պատերազմական փոխյարաբերութիւններն ի զօրու են վերաճելու թէժ հակամարտութիւնների բռնկումներով, դրանցից բխող անկանխատեսելի հետեւանքներով…։

Այս ամէնի խորապատկերում, սակայն, ամենատեսանելի՜ ն թրամփեան ԱՄՆ-ի հեգեմոնիայի այսպէս ասած՝ ուժային մրցավազքն է, որն մէկ կողմից աջ ու ահեակ ձեռնոց է նետում աշխարհաքաղաքական ու տնտեսական մրցակիցներին, իսկ միւս կողմից էլ, զաւեշտալիօրէն՝ որպէս «խաղաղութեան» դրօշակակիր՝ չի խորշում նոյնիսկ սպառնալ ինքնիշխան երկրների , ինչպէս միջինարեւելեան, այնպէս էլ՝ եւրո-արեւելեան, լատինամերիկեան ու մինչեւիսկ՝ աֆրիկեան ցամաքամասերում…։ Այս գծով փաստացի օրինակներ են Իրանի դէմ Իսրայէլի հետ համատեղ ոտնձգում-վայրագութիւնն ու այս օրերին Վենեզուէլային, Մեքսիկային, Նիգերիային ու… զինւորական յարձակման սպառնալիքներ տեղալու զոռբայութիւնները…։ Իսկ ոչ ոքու համար գաղտնիք չէ նոյն թրամփեան ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հակառուսական զօրաշարժը՝ Ուկրաինային Թոմահաուգ գերհզօր հրթիռների մատակարարման միջոցով։

Թրամփեան ԱՄՆ-ի դիւանագիտութիւնն ու քաղաքական հեգեմոնիայի կուրսը տառապում է ոչ միայն արկածախնդիր-գոռոզ պահւածքով, այլ եւ մանաւանդ պախարակւում է աշխարհով մէկ։

ԱՄՆ հասարակայնութեան տարբեր խաւերի խոշոր տոկոսը չի բաժանում ու դատապարտում է նոյն թրամփեան կառավարման թէ՛ ներքին, եւ թէ՛ յատկապէս արտաքին քաղաքականութիւնը։ Եւ միաժամանակ փաստ է, որ նոյն քաղաքական գործելակերպի արդիւնքում է, որ ԱՄՆ կառավարական ամբողջական համակարգի գործունէութիւնն զրոյացւել է արդէն աննախադէպ՝ աւելի քան 40 օր, իսկ արտաքին աշխարհի տեսադաշտից էլ ակնբախօրէն չեն վրիպում նոյն Ամերիկայի երկակի ստանդարտներին տուրք տալու անբարոյ պահւածքը, երբ մանկասպան ու ցեղասպան Իսրայէլին է նեցուկ կանգնում կամ էլ՝ անամօթաբար Սպիտակ տանը հիւրընկալում աշխարհի թիւ մէկ տեռորիստների պարագլուխ՝ նախկին դաէշական ու այժմ Սիրիայի դրածոյ կառավարչին…։

Ահաւասիկ, սրանք են համաշխարհային խառնիճաղանջ առօրեայի եւ միեւնոյն ժամանակ՝ բոլոր ընդունելի ստանդարտներն ու չափանիշերն ոտնատակ տւող փոխ-յարաբերութիւնների պատճառ-հետեւանքները, որոնք, տայ Աստւած՝ յանուն մարդկային բարօրութեան, վերափոխւեն դէպի բարի ու կանխատեսելի հեռանկարի…։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արցախը որպես իրողություն չընդունելն առ

Նոյեմբերի 13-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Արցախի ԿԿ նե

14 Նոյեմբեր 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստ

14 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հայտա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հ

13 Նոյեմբեր 2025
Մարդ մը, Որ Արարատ Չունի Իր Հոգւոյն Խո

Վազգեն Շուշանյան (Հատուած) Ատելութիւնը, որ պորտիդ եօթը կարելի սերունդներ

13 Նոյեմբեր 2025
Չհամաձայնելու անխախտելի իրաւունքը

Ժողովրդավարութեան հիմնական սկզբունքներէն մէկն է, թերեւս՝ ամենէ՛ն հիմնականը, «ո

13 Նոյեմբեր 2025
Տիգրան Ավինյանն ընդդեմ Իշխան Սաղաթելյա

Փաստաբան Վահե Գրիգորյանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետն ընդդեմ Իշխան Սաղա

13 Նոյեմբեր 2025
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը և “A N

“A New Policy”-ն և Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձևավորել են 18 ամերիկյան կա

13 Նոյեմբեր 2025
Թրամփեան ԱՄՆ-ի անբարոյ հեգեմոնիան̷

Մերօրեայ միջազգային դիւանագիտական-քաղաքական փոխյարաբերութիւնները այլ կերպ քան

13 Նոյեմբեր 2025
Պետք է այնպես անենք, որ մեր ժողովուրդն

Այս իշխանության վերարտադրությունը հղի է մի շարք վտանգներով ու կորուստներով։ Փա

12 Նոյեմբեր 2025
Սփիւռքի Տեսլական եւ Օրակարգ

Խաժակ Մկրտիչեան Ծ․Խ․- Սոյն գրութիւնը իբրեւ զեկոյց ներկայացուած է, Նիւ Ճըրզի

12 Նոյեմբեր 2025
Երանելի Օրերու Սպասումով…

Լիբանանի մէջ նախապատերազմեան մթնոլորտը հետզհետէ աւելի զգալի կը դառնայ: Իսրայէլ

12 Նոյեմբեր 2025
Հպանցիկ ակնարկ՝ մեր եկեղեցւոյ դէմ սադր

Լուսաւորչի կանթեղը հայ հաւատքի կարկառուն ու անժխտելի ապացոյցներէն մէկն է, որ

12 Նոյեմբեր 2025
Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի

Յոթ տարի շարունակ Արևմուտքը լիովին հանդուրժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թու

11 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Պայրամովն Ու Քաղաքապետական Ընտ

Նոյեմբերեան համաձայնութեան հնգամեակին առիթով բազմաթիւ եւ տարատեսակ մեկնաբանութ

11 Նոյեմբեր 2025
Պատերազմ, քաղաքական ու տնտեսական ճգնաժ

Պատերազմ, քաղաքական ու տնտեսական ճգնաժամ. ինչպես է դժվարությունները հաղթահարու

11 Նոյեմբեր 2025
Եկեղեցու դեմ արշավը ծրագրված պայքար է

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը ծրագրված պայքար է մեր ազգային ինքնութ

09 Նոյեմբեր 2025
Տեղի է ունեցել Խաչիկ Տեր-Ղուկասյանի «Ս

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակում նոյեմբերի 7-

09 Նոյեմբեր 2025
Հպանցիկ ակնարկ՝ մեր եկեղեցւոյ դէմ սադր

Հոն՝ ուր Աստուած եկեղեցի մը կը կառուցէ, սատանան ալ կրնայ հոն տաճար մը կառուցե

08 Նոյեմբեր 2025
Երեւան-Ռիադ կապերը դուրս են գալիս խորհ

Սաուդյան Արաբիայի պաշտոնական պատվիրակության այցը Երեւան կարելի է դիտարկել որպե

08 Նոյեմբեր 2025
Ալիևը լավ գիտի, որ Սևանա լիճը հայկական

Օրերս Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմա

07 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company