Այցելություն ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ
02 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը, Շահե Մատենյանը, Գևորգ Մելիտոնյանը, Ռոմիկ Դավթյանը այցելել են ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայ եկեղեցուն: Այս մասին տեղեկացրել է Մուրադ Փափազյանը:
«Այսօր մենք հանդիպեցինք Հայ եկեղեցու առաջնորդի հետ՝ մեր շարունակական աջակցությունը հայտնելու Հայ եկեղեցուն, որը բախվում է Հայաստանի ռեժիմի կողմից վարվող անընդունելի և անօրինական ագրեսիայի քաղաքականությանը»,- նշել է նա:
