ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Odnoklassniki
Telegram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայտարարություններ

Համընդհանուր կոչ՝ կառուցելու կայուն միջազգային հասարակություն․ քանի դեռ ուշ չէ

30 Նոյեմբեր 2018

Սոցինտերնը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին և կոչ արել գործընկերներին և քաղաքացիական հասարակությանը՝ միավորել միասնական ջանքերը հանուն Կայուն զարգացման նպատակների իրականացման: Փաստաթուղթը ստորագրել են նաև Սոցինտերնի անդամ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և Սոցինտերնում ՀՅԴ ներկայացուցիչ, Կազմակերպության փոխնախագահ Մարիո Նալբանդյանը: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև:

«Համընդհանուր կոչ՝ կառուցելու կայուն միջազգային հասարակություն․ քանի դեռ ուշ չէ»

Չնայած կլիմայի փոփոխության դեմ ՄԱԿ-ի և բազմաթիվ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական շարժումների ջանքերին՝ վերջին տվյալները վկայում են, որ մեր գործողությունները չակտիվացնելու դեպքում չափազանց ուշ կլինի։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովն իր վերջին ժողովում հայտարարել է, որ ընդամենը մեկ տասնամյակ կա գլոբալ տաքացումը առավելագույնը 1.5 աստիճանով պահպանելու համար, և նույնիսկ կես աստիճան բարձրացումը զգալիորեն կվատթարացնի երաշտների, ջրհեղեղների, խիստ տաքության և աղքատության ռիսկերը հարյուր միլիոնավոր մարդկանց համար: Նպատակին հասնելու համար անհրաժեշտ են անհապաղ և աննախադեպ փոփոխություններ, որոնք մատչելի են և իրագործելի:

Առաջիկա համաժողովի (COP24) նախօրեին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի սկզբին, մենք՝ աշխարհի ամենամեծ առաջադեմ քաղաքական ընտանիքի՝ Սոցինտերնի առաջնորդներս, հանդես ենք գալիս կոչով՝ ընդլայնել բազմակողմանի համագործակցությունը մարդկության համար այս կարևոր մարտահրավերը լուծելու ուղղությամբ և ավելի արդյունավետ գործունեություն ծավալել բոլոր մակարդակներում:

Սոցինտերնը տարիներ շարունակ ակտիվ է եղել կլիմայի փոփոխության դեմ բազմակողմանի պայքարի ճանաչման գործում: Իր «Հանուն կայուն միջազգային հասարակության» հանձնաժողովի աշխատանքների շրջանակում Սոցինտերնը նաև ուրվագծել է անհրաժեշտ քաղաքականություն, ինչպես օրինակ՝ միջազգային հարկ CO2-ի (և այլ ջերմոցային գազերի) վրա:

Մենք հանձնառու ենք և ձգտում ենք հեղափոխություն իրականացնել մտածելակերպի, քաղաքականության և կենսակերպի մեջ՝ այս նոր հիմնախնդիրների լուծման համար: Պետք է ստեղծել նոր պարադիգմ, թե ինչպես գործել, ինչպես արտադրել և ինչպես սպառել: Այս մտքի փոփոխությունը պահանջում է, որ Կայուն զարգացման նպատակները դառնան մեր հիմնական կրթական ծրագրերի, մասնագիտական վերապատրաստման և գիտահետազոտական աշխատանքների, ինչպես նաև մեր քաղաքական որոշումների մաս:

Շատ կարևոր է, որ Կայուն զարգացման նպատակներն իրականացվեն, եթե մենք ցանկանում ենք հաղթահարել աղքատությունն ու անգրագիտությունը, ապահովել խաղաղություն, պաշտպանել մարդու իրավունքները, կառավարել բնակչության շարժերը և երաշխավորել արդար, կայուն հասարակություններ գալիք սերունդների համար:

Այս էական փոփոխությունների հաջողության բանալին սոցիալական արդարությունն է, հավասարությունը և առողջ, համախմբված, մասնակցային հասարակությունը, որը հարգում է բոլորի արժանապատվությունը:

Մենք դատապարտում ենք աշխարհի պահպանողական և ամբոխահաճո շրջանակներին, որոնք պարբերաբար խոչընդոտում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը: Նրանց շարժառիթները համընկնում են նավթագազային հզոր արդյունաբերության շահերի հետ, որոնք ուժեղ լոբբինգ են անում շրջակա միջավայրը պաշտպանող ցանկացած կարգավորման դեմ, որը կարող է կրճատել նրանց եկամուտները: Մենք բոլորին կոչ ենք անում դիմակայել գիտակցված ջանքերին, որոնք ուղղված են գիտական փաստերի խեղաթյուրմանը և նվազագույնի հասցնել գլոբալ տաքացման աղետալի ռիսկերը:

Կայուն զարգացման նպատակները անկյունաքար են ավելի լայն գլոբալ սոցիալական պայմանագրի համար: Սոցիալական պայմանագիրը կարող է միավորվել մեր մոլորակի կառավարություններին և ժողովուրդներին լուրջ տարաձայնությունների ժամանակ՝ ընդհանուր նպատակների միջոցով՝ նպաստելով պատասխանատու համագործակցությանը և կարգավորմանը:

Կլիմայի փոփոխության սոցիալական ազդեցությունները կապված են մի շարք ռիսկերի հետ, այդ թվում՝ ֆինանսական, որոնք պետք է գնահատվեն ապագա ներդրումների համար:

Սոցիալական գործընկերները, քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիները պետք է ընդունեն սոցիալական պատասխանատվության մարտահրավերները՝ միավորելով ջանքերը ցածր ածխածնային հասարակությունների համար իրենց ամենօրյա կյանքում:

Մենք հանձնառու ենք լինել առաջամարտիկներ ավելի մարդկային և կայուն մոլորակի համար մղվող պայքարում…

Մասնակից երկրների ցանկը ստորև՝

socialistinternational.org

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ես հավատում եմ Հայաստանի եւ Արցախի վեր

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ամանորյա ուղե

31 Դեկտեմբեր 2020
Դաշնակցության ներկայացուցիչները այցելե

Դաշնակցության ներկայացուցիչները, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,

31 Դեկտեմբեր 2020
Նոր տարի, նոր պայքար. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համա

31 Դեկտեմբեր 2020
Մեղավոր են հները, կովիդը, հիմա էլ պատե

Պաշտոնական վիճակագրությամբ արդեն փաստված է, որ մենք 2020 թ-ի 11 ամիսներին ունե

31 Դեկտեմբեր 2020
«Մի՛շտ Միասին, Կառուցենք Մեր Ապագան» Խ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի Հանրային կապերու մարմինին նախաձեռնութեամբ, 30

31 Դեկտեմբեր 2020
Նիկոլը պատրաստվում է առաջիկայում Ալիևի

Նոյեմբերի 18-ին գլխավոր դավաճանը հայտարարեց իր 6-ամսյա ճանապարհային քարտեզի մա

31 Դեկտեմբեր 2020
Վազգեն Մանուկյանը հանդիպել է մշակույթի

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպե

30 Դեկտեմբեր 2020
Ամփոփագիր Հայ դատի գրասենյակների և հան

(17-30 դեկտեմբեր 2020թ․) ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը պարբե

30 Դեկտեմբեր 2020
Վազգեն Մանուկյանը և Իշխան Սաղաթելյանն

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը և Շարժման համ

30 Դեկտեմբեր 2020
Բա ու՞ր մնաց հպարտ հայը…

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի վ

30 Դեկտեմբեր 2020
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

2020 թվականի հունվարից վերահրատարակվող ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակ»ը ընթե

30 Դեկտեմբեր 2020
ՀՅԴ ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի ձերբակալու

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք մարաշ նստ

29 Դեկտեմբեր 2020
Հաղթելով՝ պարտվեցինք նաև տնտեսական ճակ

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տ

29 Դեկտեմբեր 2020
Հայտարարություն. Արցախի Հանրապետության

Արցախի Հանրապետության դեմ 2020թ. աշնանը սանձազերծված պատերազմի արդյունքում արձ

29 Դեկտեմբեր 2020
Բողոքի լայնածավալ երթ՝ Նիկոլ Փաշինյանի

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից մեկ

29 Դեկտեմբեր 2020
Հայրենադարձների խորհրդատվության գրասեն

Դեկտեմբերի 18-ին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հարցա

29 Դեկտեմբեր 2020
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Բիւրոյի

Հիմք ընդունելով թագավարակի հետ կապուած Ամերիկայի Միացեալ Նահանգներում սաստկաց

29 Դեկտեմբեր 2020
Միացի՛ր երթին

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին ժամը 16:00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան

29 Դեկտեմբեր 2020
Հոգով ճորտերի վարչապետը

Ամեն անգամ, երբ գրիչ եմ վերցրել կամ նստել եմ համակարգչի առջև հրա­պա­րա­կախոսակ

29 Դեկտեմբեր 2020
Հարուցված եւ հարուցվելիք գործերը մեզ հ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Ս

28 Դեկտեմբեր 2020
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Odnoklassniki
Telegram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company