Հայ օգնության միություն (ՀՕՄ) (Armenian Relief Society), կանանց անկախ բարեգործական կազմակերպություն։
ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպությունների հասարակական լրատվության դեպարտամենտի անդամ։
17 երկրներում ունի մասնաճյուղեր՝ ավելի քան 16 հազար անդամով։
Հիմնադրվել է 1909 թվականին, Դաշնակցական գործիչ Է. Ակնունու (Խ. Մալումյան) ջանքերով, ԱՄՆ-ի հայ կանանց տարբեր կազմակերպությունների միավորմամբ, «Դաշնակցության Կարմիր խաչի» մեջ։
Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը (ՀՄԸՄ) ոչ կառավարական կազմակերպություն է, որը գործում է սկաուտական եւ մարզական թեւերով։
Հիմնադրվել է 1918թ-ին, Կ. Պոլսում։
Աշխարհի 5 մայրցամաքի 24 երկրում ՀՄԸՄ ունի 108 մասնաճյուղ եւ միավոր։
Միության Հայաստանի միավորը՝ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը ներկայացնում է Հայաստանի ազգային սկաուտական շարժումը եւ իբրեւ այդպիսին՝ անդամ է Համաշխարհային Սկաուտական շարժմանը։
1928 թվականի մայիսի 28-ին, ինը մտավորականներից բաղկացած մի խումբ, որոնց մեջ էր գրող եւ մանկավարժ Լեւոն Շանթը, պատմաբան ու քննադատ Նիկոլ Աղբալյանը, Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Համո Օհանջանյանը, բեմադրիչ ու արվեստի քննադատ Գասպար Իփեկյանը, Կահիրեում հիմնեցին «Համազգային Հրատարակչական ու Մշակութային Ընկերակցությունը»:
Համազգայինը շահ չհետապնդող կազմակերպություն է։ Այժմ գործում է «Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միություն» պաշտոնական անվամբ։