ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ,
առաջիկա ընտրություններին քաղաքական բոլոր ուժերը քո աչքի առաջ են:
Համեմատի՛ր և կտեսնես՝ Դաշնակցությունը տարբերվում է մյուսներից. մենք մի անձի կուսակցություն չենք, ունենք մեծ փորձառություն, ունենք գաղափարական և ծրագրային սկզբունքներ, որոնց երբեք չենք դավաճանել, հետևողական ենք, չենք եղել ու չենք կարող ամբոխավար լինել՝ այսօր ասել մի բան, վաղը՝ հակառակը: Մենք չենք փոխվել. և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն եղած ժամանակ Դաշնակցութունը առաջադրել է միևնույն խնդիրները և լուծումներ գտել:
Մենք սկսել ենք Արցախով: Միասին հաղթել ենք Արսախում: Կարողացել ենք ազգային հուն վերադարձնել երկրի քաղաքական ուղեգիծը: Կարողացել ենք կառավարման համակարգ փոխել:
Որքան ուժեղ լինի Դաշնակցությունը, այնքան մեր երկիրը կայուն, արդար, խաղաղ կլինի: Այնքան բարեփոխումներն արագ, արդյունավետ ու անշրջելի կդառնան՝ հասնելով յուրաքանչյուր ընտանիքին ու քաղաքացուն: Այնքան մեր ազգային-պետական հիմնահարցերի դրական լուծումը երաշխավորված կլինի: Այնքան Հայաստանի ինքնիշխանությունն ամուր կլինի:
Վստահե՛ք Դաշնակցությանը, դեկտեմբերի 9-ին քվեարկե՛ք Դաշնակցության օգտին, և մենք արդար, զարգացող, ուժեղ Հայաստան կունենանք:
12 էջ