Առաքելոց վանքի կռիվը

03 Նոյեմբեր , 1901

Ֆիդայական շարժման եզակի երեւույթներից մեկը՝ Առաքելոց վանքի կռիվն է: Մշո դաշտի գյուղերից եւ Սասունից 40 ֆիդայի, որոնցից էր Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Սեյդո Պողոսը, Վաղարշակը, եւ այլ ֆիդայիներ, նոյեմբերին հավաքվում են Առաքելոց վանքում եւ մարտահրավեր են նետում թուրք զորքին: Վանքի պարիսպների հետևում ամրացած Հ.Յ.Դ. մարտիկները 21 օր դիմակայում են 4 կողմից իրենց պաշարած թշնամուն և 2 զոհ են ունենում։ Իրենց նպատակը իրագործված համարելով պաշարման 22-րդ օրը՝ եկեղեցական ճերմակ շապիկներ հագած, ֆիդայինները վանքից դուրս են գալիս եւ ձնապատ տարածքով աննկատ եւ անվտանգ անցնելով գնում են իրենց լեռնային ապաստանները:

Վտանգավոր այս ձեռնարկի գաղափարը հղացել է Կոտոյի Հաճի Հակոբի մոտ, նպատակ ունենալով՝
1-Թուրք իշխանությանը հիշեցնել, որ Աղբյուր Սերոբի եւ Գուրգենի մահով հայ հեղափոխությունը չի կանգնել։
2-Մուշի եւ Բաղեշի Եւրոպական հյուպատոսների ուշադրությունը հրավիրել գավառների հայության թշվառ վիճակի վրա:
3-Հուսալքված հայ գյուղացիությանը կորով ներշնչել եւ քաջալերել, որ նրանք կառչեն իրենց պապենական հողին եւ պաշտպանեն իրենց իրավունքները:

Ձեռնարկը մասամբ իր նպատակին ծառայում է եւ հայոց նորագույն պատմության մեջ արձանագրվում է իբրեւ հերոսական մեկ դրվագ:

-Առաքելոց Վանքի Կռիւը-Անդրանիկ