Հայ Յեղափոխական Դաշնակցության Առաջին Ընդհանուր Ժողովը Գևորգ Խուդինյան Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն Երեւան 1992

«ԴԷՊԻ ԵՐԿԻՐ» ՄԱՏԵՆԱՇԱՐ Թիւ 7

Ոսումնասիրոծները միշտ էլ մեծ հետաքրքրութիւն են դրսեւորել առաջին Ընդհանուր Ժողովի պատմութեան նկատմամբ, սակայն սկզբնաղբիւրների բացակայութիւնը ստիպել է նրանց բաւարարուել մակերեսային, հպանցիկ գնահատականներով: Հեղինակների ուշադրութիւնը կենտրոնացել է միայն այդ ժողովում ընդունուած կուսակցութեան «բուն ծրագրի» կամ ծրագիր-կանոնագրի վրայ, իսկ միւս հարցերը գրեթէ չեն ուսումնասիրուել, որովհետեւ 1892ի ամռան այդ օրերից մեզ արձանագրութիւններ չեն հասել, գրառումներ չեն մնացել: Միայն առկայ ոչ մեծաթիւ սկզբնաղբիւրների՝ Ոստիկանութեան դեպարտամենտրի զեկուցագրերի, փոքրաթիւ յիշողութիւնների ու մամուլի մանրակրկիտ ուսումնասրիութիւններ է հնարաւորութիւն ստեղծում թէկուզ ընդհանուր գծերով ներկայացնելու 1892-ին Թիֆլիսում ծաւալուած գաղափրական պայքարի մթնոլորտը: Աւելին անել, վերականգնել ժողովի առանձին նիստերի ընթացքը անհնար է, քանզի եւ Հ.Յ. Դաշնակցութեան Դիւանում եւ նախկին Խորհրդային Միութեան արխիւներում հաւաստի ու ճշգրիտ նիւթեր դեռեւս չեն յայտնաբերուել: Մնում է յուսալ, որ մեր փորձը հետաքրքրութիւն կ’առաջացնի ուսումնասիրողների շրջանում եւ կը նպաստի պրոբլեմի աւելի համակողմանի լուսաբանմանը:
հատուած*
Հեղինակի Կողմից

36 էջ Ներբեռնել