Սեվրի Պայմանագիրն ու ԱՄՆ Նախագահ Վ. Վիլսոնի Իրավարար Վճիռը. քննական հայացք 100-ամյա հեռավորությունից ՎԷՄ Երեվան 2020

Պատմագետների մեծ խմբի գիտական պրպտումների արդյունքում ստեղծված այս կոլեկտիվ աշխատությունը Սևրի պայմանագրի ու Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանի մասին ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճռի քննական վերլուծության փորձ է, որը ձեռնարկվել է Հայաստանի ու հայության համար ուղենշային նշանակություն ունեցող այդ իրադարձությունների 100-ամյակի հերոսական ու ողբերգական տարում։ Քաղաքական կապանքներից զերծ և քննական պատմագիտության լավագույն ավանդույթներով շարադրված այս աշխատությունը նախատեսված է մասնագետների և պատմությամբ ու քաղաքականությամբ հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար։

Հատորը նվիրվում է 2020 թվականի աշնան դաժան արհավիրքի օրերին իրենց կյանքի գնով Արցախի հայությանը ցեղասպանությունից փրկած 18-20 տարեկան շարքային զինվորների պայծառ հիշատակին, որոնց անօրինակ սխրանքը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ

ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. քննական հայացք 100-ամյա հեռավորությունից/հեղ. Ա. Ց.Մարուքյան, Ս.Ա. Պողոսյան, Ա.Մ. Հակոբյան և ուրիշներ,
խմբագիր Գ.Ս. Խուդինյան,
ՎԷՄ Մատենաշար Թիւ 2
«Լուսակն» հրատ.

 

 

252 էջ Ներբեռնել