Ռոստոմի Անտիպ Նամակները ՎԷՄ Երեվան 2022

Ընթերցողի դատին ներկայացուող Ռոստոմի անտիպ նամակների ներկայ ստուարածաւալ հատորը եզրափակող նրա վերջին նամակի ամենավերջին Երեւան բառը յաջորդական սերունդների երկխօսութեան յիրաւի մոգական հարթակ է՝ Հայաստանի Հանրապետութեան վերաշինութեան ու պաշտպանութեան փոխկապակցուած առաջադրանքների շուրջ։ Դա նաեւ Ռոստոմի կտակն է գալիք սերունդներին, որը բացելու առաքելութիւնն է իրականացրել Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան արխիւների անխոնջ հետազօտող Երուանդ Փամպուքեանը։

ԳԷՈՐԳ Ս. ԽՈՒԴԻՆԵԱՆ
Պատմագիտութեան դոկտոր
«Վէմ» հանդէսի խմբագիր

Ներբեռնել