ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ինչո՞ւ չի գար յեղափոխութիւնը

09 Նոյեմբեր 2018

ՍԵԴՕ ՊՕՅԱՃԵԱՆ

Մանաւանդ հայրենիքէն ներս, կան որոշ քաղաքական գործիչներ, մամլոյ պատասխանատուներ, հրապարակագիրներ եւ մտաւորականներ, որոնցմէ կը խուսափի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան խօսքը, գործը եւ էութիւնը ճիշդ ներկայացնելու եւ արդար դատելու ըմբռնողութիւնը։

Այս կացութիւնը մասամբ կարելի է բացատրել իբրեւ արդիւնք այն հակադաշնակցական մոլուցքին, որ շղթայազերծեցին ու տակաւին կը շարունակեն՝ պոլշեւիկեան եւ նէօ-պոլշեւիկեանն շրջանակները։

Զուգահեռաբար, գոյութիւն ունին մակերեսայնութեամբ կամ օրուան քաղաքական հաշուարկներէ մղուած Դաշնակցութեան ծանօթացումը կատարողներու յեղյեղուկ շրջանակները։

Նաեւ գոյութիւն ունի շրջանակ մը, որ «սրտացաւութեամբ» Դաշնակցութեան ապագային ու ընելիքին մասին վճիռներ կ՚արձակէ եւ թելադրանքներ կ՚առաջադրէ՝ հիմնուելով իրեն թիւր եկած մեկնաբանութեանց եւ թէական տուեալներու վրայ։

Այսուհանդերձ, կան նաեւ անոնք, որոնք ճիշդ ճանչցած են կամ անդրադարձած են ճիշդ ըմբռնել Դաշնակցութիւնը։ Լաւագոյն օրինակը Կոմանդոսն է, Արցախեան ազատամարտի հերոս՝ գեներալ-մայոր Արկադի Տէր Թադեւոսեան, որ մեր ազատագրական պայքարի այդ տաք օրերուն հետեւեալ բնութագրումը կատարեց.- «Ես ոչ դաշնակցական եմ, ոչ ՀՀՇ-ական, բայց պիտի ասեմ, որ Շուշիի ժամանակ գլխաւոր դերը ՀՅԴ-ն էր խաղում, ՀՅԴ-ի գիծը ճիշտ գիծ էր, իրենք պաշտպանում էին Ղարաբաղը, ուզում էին, որ շարժումը համաժողովրդական լինի, ես շփուել եմ երկու կողմի հետ էլ, կարող էի ՀՀՇ-ի կողմից անպատիւ խօսքեր լսել դաշնակցականների մասին, բայց դաշնակցականները տենց չէին խօսում…։»

Այսօր եւ ընդմիշտ «դաշնակցականները տենց» չեն խօսիր ու գործեր։ Դաշնակցականները կը խօսին ազգամիջեան համերաշխութեան մասին, ընդհանրական շահերու մասին, հաւաքական աշխատանքի մասին, միայն ու միայն հայրենիքին ու ժողովուրդին ծառայելու մասին։ Այդ խօսքը կը հնչէ ոչ միայն մարտի դաշտին վրայ, այլեւ արդարութեան, հաւասարութեան, տնտեսական բարօրութեան, սոցիալական բաւարարման եւ քաղաքացիական ազատութեան ճակատներու վրայ։ Դաշնակցականի այս խօսքին անբաժան ընկերակիցն է Դաշնակցական գործը, որպէսզի իրականանայ խօսքը։ Ինչպէս ատենին հայութեան աշխարհիկ սուրբը Սիմոն Զաւարեան ըսած է, Դաշնակցութեան համար «խօսքը առանց գործի մեռեալ է։»

Այսքան պարզ են Դաշնակցութեան խօսքն ու գործը, որոնք գաղափարական, քաղաքական եւ կազմակերպական պարտադրանք են իւրաքանչիւր Դաշնակցական մարդու համար։ Այս պարտադրանքը հանրագումարն է կազմակերպական երկար փորձառութեան։

Բայց գոյութիւն ունի իրավիճակ մը, որ իրականութիւն ըլլալէ չի դադրիր հայրենի հողին վրայ։ Այս իրավիճակը հեղձուցիչ է Դաշնակցութեան խօսքի ընկալման եւ արգելակիչ է Դաշնակցական գործի կիրարկման համար։ Մօտ երեք տասնամեակներէ ի վեր ու նաեւ այսօր հայրենիքն ու հայրենի ժողովուրդը գործ ունին սեփական տիրութիւնը պարտադրող իշխանական մշակոյթի մը հետ, որու արմատները կ՚երթան մինչեւ համայնավարական մենատիրութեան օրերը։

Յոյսը այն էր, որ Մայիսեան ժողովրդային յեղափոխութիւնը վերջ պիտի դնէր այս իրավիճակին։ Սակայն այսօր փաստը այն է, որ իրավիճակը կրկին ինքզինք կը պարտադրէ։

Երեւանի քաղաքապետական արտահերթ ընտրութիւններուն՝ քուէարկողներու ութսուն տոկոսէն աւելի իրենց քուէները տուին օրուան վարչապետի հովանաւորած ցանկին։ Տարի մը առաջ կայացած ընտրութիւններուն, օրուան իշխանաւոր Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւնը Երեւանի մէջ ստացաւ քուէներու գրեթէ ութսուն տոկոսը։ Երբ կը բաղդատենք երկու ընտրութեանց մասնակից քուէարկողներու ցանկերը, կը նկատենք որ նոյն քուէարկողները աւելի քան ինիսուն տոկոսով մասնակցած են երկու ընտրութիւններուն։ Ըստ երեւոյթին, նոյն շարժիչ ուժերը այս անգամ քուէները ուղեւորեցին ի նպաստ նոր իշխանութեան։

Ոչ մէկ պատճառ կայ ակնկալելու, թէ այս Դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները պիտի վնասազերծուին շարժիչ ուժերու ազդեցութենէն։ Ընդհակառակը, այս ուժերը ողջ եւ առողջ են իրենց թաղապետերով եւ գիւղապետերով։ Անոնց համար առաջնահերթութիւն չեն ժողովուրդը եւ յեղափոխութեան սկզբունքները, այլ՝ միայն ու միայն իրենց սեփական առանձնաշնորհումները եւ սեփական շահերը։

Հետեւաբար, այսօր, իշխանութեան ղեկի տիրոջ համար նոյն օլիգարխը դարձած է գործակից, անցեալի թալանողը վերածուած է բարերարի, գողապետներու շրջապատի մարդիկը կը յայտնուին իբրեւ խորհրդարանի րէյթինկային ու համամասնական ցուցակներու թեկնածուներ, մինչեւ իսկ կը նշանակուին մարզպետներ…։

Չմոռնանք, հակառակ Մայիսին կատարուած խոստումներուն, ցարդ ոչ մէկ օլիգարխ կամ թալանչի դատական ընթացակարգի ենթարկուած է։ Տակաւին չենք ուզեր անդրադառնալ տնտեսական եւ սոցիալական բարեկարգումներու կամ կառավարական այլ աշխատանքներու աղաղակող բացակայութեան մասին։

Ուրեմն, ո՞ւր է իրական յեղափոխութիւնը։ Ինչո՞ւ չի գար։

Նոր իշխանաւորներուն այլազան գոյնի պաշտպանները այսօր կ՚ուզեն համոզել ժողովուրդին, թէ պէտք է գործակցիլ անոնց հետ, որոնց դէմ ու անոնց ներկայացուցած համակարգին դէմ էր յեղափոխութիւնը, որպէսզի կարելի ըլլայ «ներսէն» կատարել անհրաժեշտ փոփոխութիւնները։

Սակայն նոյն մարդիկը տարիներ շարունակ «ներսէն» բարեփոխելու Դաշնակցութեան ճիգերը դաւաճանութեան որակումին կ՚արժանացնէին։

Այս մարդոց համար անցեալին եղածը դաւաճանութիւն էր, սակայն այսօրուան գործակցութիւնը պետականութեան կառուցման անհրաժեշտութիւն է։

Այս պայմաններու տակ, Դաշնակցութեան խօսքին ու գործին հանդէպ յերիւրածին վճիռ արձակելը պարզապէս կեղծաւորութեան համազօր է։

Լոս Անճելըս
Նոյեմբեր 8, 2018

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company