ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ով է Դաշնակցականը. Դաշնակցականի Մերօրեայ Առաքելութիւնը Հայրենիքում

02 Հոկտեմբեր 2018

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան բազմաթիւ մտաւորականներ, ղեկավար դէմքեր եւ տեսաբաններ տարբեր ժամանակաշրջաններում փորձել են բնորոշել դաշնակցական մարդու կերպարը, նրա կազմակերպական, գաղափարական եւ բարոյական յատկանիշները՝ մի խօսքով դաշնակցականի դիմագիծը:

Հաշուի առնելով այն փաստը, որ որեւէ կազմակերպութեան առաջադրած նպատակի իրագործումը եւ գործունէութեան արդիւնաւէտութիւնը ուղղակիօրէն շաղկապուած է մարդկային որակեալ գործօնի հետ, բնական է յեղափոխական եւ քաղաքական պայքարի հարուստ կենսափորձով Հ.Յ.Դաշնակցութեան մտաւորականութեան նման վարքագիծը, որը յստակ նպատակ է հետապնդել պայքարի յաջորդական փուլերում նոր լիցք հաղորդել Դաշնակցութեան շարքերին, վերափոխելով կազմակերպական իրավիճակը՝ այն համահունչ դարձնել տուեալ ժամանակաշրջանի մարտահրաւէրների պահանջին:
Նախ մի քանի հաստատումներ.-

– Դաշնակցականի տիպարը բնորոշող որեւէ փորձ մեր շարքերում կաղապարուած դիմագիծ (եւ ինչպէս Աղբալեանն է բնորոշել) «միօրինակ տիպարների մի ձանձրալի բազմութիւն» ստեղծելու նպատակ չի հետապնդել:

– Դաշնակցութեան յեղափոխական գործունէութեան առաջին երեսնամեակի (1890-1920) փայլուն ժամանակահատուածում, սեփական հայրենիքում պայքարելու կարելիութիւնը, ազատագրական պայքարին լծուած բազմահազար նուիրեալների փաղանգը, կազմակերպական կուռ կարգապահութիւնն ու յեղափոխականի բարոյականութեան հենքի վրայ զարգացած արժէքային համակարգը դաշնակցականի կերպարը շարունակաբար հարստացնող եւ բիւրեղացնող գործօններն էին։ Յստակօրէն ուրուագծուած էր դաշնակցականի ե՛ւ գործունէութեան դաշտը, ե՛ւ յեղափոխական պայքարին համապատասխանող տիպարը:
Նշուած ժամանակաշրջանում, փոքրաթիւ բացառութիւններով, դաշնակցական մարդու մօտ անյարիր երեւոյթներ էին՝ կազմակերպական խարխափումները, անորոշութիւնները, եսակենտրոն տրամադրութիւնները եւ այլն: Յեղափոխական պայքարի ստեղծած մթնոլորտը թելադրող էր եւ ուղենշային։ Հետեւաբար դաշնակցական մարդը՝ ղեկավար հանգամանքում թէ համեստ ֆիդային, ռամիկ գիւղացին թէ ինտելեգենտ գործիչը, արժէքային միեւնոյն համակարգը ներկայացնող տիպարներ էին:

Պատմական երկու բեկումնային շրջաններում՝ առաջինը Հայաստանի խորհրդայնացումից եւ Դաշնակցութեան տարագրումից յետոյ (1920-1930 թթ.), իսկ երկրորդը՝ մեր նորագոյն պատմութեան շրջադարձային հանգրւանում՝ 1970-ական թուականներին, Դաշնակցութեան ղեկավարութեան եւ մտաւորականութեան մօտ յոյժ կարեւորութիւն ստացաւ Հ.Յ.Դ. առաջադրած ընդհանուր նպատակների շրջագծում դաշնակցական մարդուն կազմակերպական եւ գաղափարական նոր աւիւնով վերազինելու վարքագիծը:

Բազմաթիւ են այն նուիրեալները, որոնց գաղափարների եւ մտքերի ներգոծօն ազդեցութեամբ, շարունակաբար թարմացել եւ վերաորակաւորուել է դաշնակցական մարդու դիմագիծը՝ Ռուբէն, Վարանդեան, Աղբալեան, Նաւասարդեան, Բ. Փափազեան, Տասնապետեան, Զէյթլեան, Մարուխեան եւ տասնեակ այլ ղեկավարներ եւ մտաւորականներ, որոնք անուրանալի հետք են թողել այս գործում:
Այստեղ հարկ ենք համարում ընդգծել, որ դաշնակցականի դիմագիծը բնորոշող բազմաթիւ աշխատութիւններից համապարփակ մօտեցման պատճառով առանձնանում են Ն. Աղբալեանի «Մտածումներ Հ.Յ.Դ.ի մասին» 1928 թ. Եւ Հ. Տասնապետեանի «Ո՞վ է դաշնակցականը» 1975 թ. աշխատութիւնները:

Ուշագրաւ է այն հանգամանքը, որ դաշնակցականի տիպարը բնութագրող կոթողային վերոնշեալ աշխատութիւնները, այսօր եւս այժմէական են իրենց բովանդակութեամբ, կազմակերպական-գաղափարական շեշտադրումներով եւ դաշնակցական մարդու առանցքային յատկանիշները լաւագոյնս ներկայացնելու տեսակէտից:

Հետեւաբար օգտաւէտ եւ ուսանելի են ոչ միայն Հ.Յ.Դ. շարքեր մուտք գործող նորամուտ դաշնակցականների, այլ նաեւ աւագ սերնդի համար: Պարզ է անշուշտ, որ սա չի նշանակում, թէ կաղապարուած է դաշնակցականի դիմագիծը եւ ստացել է վերջնական ձեւակերպում, եւ որ ենթակայ չէ նոր իրողութիւնների եւ զարգացումների հնարաւոր ազդեցութիւնների:

Վերջին տարիներին, ներազգային եւ միջազգային զարգացումների եւ նոր իրողութիւնների լոյսի ներքոյ, դաշնակցականի դիմագիծը ենթարկուել է միմիանց հակասող դրական եւ բացասական գործօնների ազդեցութեանը: Մի կողմից վերանկախացած Հայաստանի Հանրապետութեան եւ ազատագրուած Արցախի քաղաքական, տնտեսական եւ անվտանգութեան ոլորտներում Դաշնակցութեան ամբողջ ընտանիքի անդուլ պայքարն ու հզօր դերակատարութիւնը՝ իր դրական լիցքով, միւս կողմից կազմակերպական եւ գաղափարական մեր համոզումները ջլատող նէօ-լիբերալ գաղափարախօսութեան համաշխարհային տարածումը եւ դրա նշոյլներն ու հետքերը հայկական իրականութեան մէջ, որոնց դէմ պայքարը մեծ ճիգ, եռանդ եւ ներդրում է պահանջում:

Անկասկած վերոնշեալ պայքարի առաջամարտիկը դաշնակցական մարդն է: Նա է մեր կազմակերպութեան արդիւնաւէտ գործունէութեան շարժիչ ուժը, հետեւաբար նրա դիմագծի անաղարտ պահպանման եւ բիւրեղացման հետ է շաղկապուած Դաշնակցութեան շարունակականութիւնը:

Դաշնակցութեան կենսունակութեան հիմքը նրա կազմակերպական ապակենտրոն եւ ժողովրդավար միջավայրը, ծրագիրն ու կանոնագիրն են: Այլ խօսքով՝ կազմակերպական ապակենտրոնացումը, բայց գաղափարական եւ բարոյական կենտրոնացումը:

Բոլոր կազմակերպութիւնների մօտ, որոշակի տարբերութիւններով հանդերձ, գոյութիւն ունեն հասարակաց մօտեցումներ, անդամների ու մարմինների իրաւունքների եւ պարտաւորութիւնների համակարգուած սկզբունքներ՝ աշխատանքային սահուն ընթացքն ապահովելու եւ առաջադրւած նպատակները իրագործելու համար: Սա ընդհանուր օրինաչափութիւն է եւ նախապայման՝ միեւնոյն ծրագրի եւ նպատակի շուրջ համախմբուած մարդկանց համադրւած աշխատանքի համար: Հաւանաբար ոմանց թւում է, որ սա ժամանակավրէպ հասկացողութիւն է: Սակայն բոլորովին այդպէս չէ:

Նոյնիսկ ժամանակակից աշխարհում, երբ մի կողմից համաշխարհայնացումը եւ միջազգային մակարդակում գերակայ նէօ-լիբերալ գաղափարախօսութիւնը նպաստում են հասարակական եւ տնտեսական ոլորտներում անհատական սանձարձակ ազատութիւններին, իսկ միւս կողմից համացանցն ու տեխնոլոգիական զարգացումները մարդու համար ստեղծել են անձնական եւ հասարակական յարաբերութիւնների «անհակակշռելի» հսկայական հնարաւորութիւններ, կազմակերպական կեանքի օրինաչափութիւնները մնում են նոյնը:

Այս փաստի գիտակցումը դաշնակցական մարդու կազմակերպական դիմագիծը բիւրեղացնող կարեւոր գործօններից է, որը ենթադրում է մի կողմից հաշուի առնել ժամանակակից մարդու վարքագիծն ու տրամադրութիւնները, միւս կողմից չանտեսել կազմակերպական կեանքը բնականոն հունի մէջ պահելու օրինաչափութիւնները:

Միեւնոյն պատճառով, դաշնակցական մարդը գիտակցում է, որ անհրաժեշտ է անձնական նախասիրութիւնները, ձգտումները, յանձնառութիւններն ու գործողութիւնները կազմակերպական միջավայր տեղափոխել, գիտակցելով, որ չկան գաղափարական եւ բարոյական յաղթանակներ առանց կազմակերպական հզօր կառոյցների:

Այլ կազմակերպութիւնների անդամներից դաշնակցականը տարբերւում է իր գաղափարական եւ բարոյական յատկանիշներով:

Մեր օրերում դաշնակցական մարդու գաղափարական դիմագիծը հարստացնող առանցքային գործօնը ազատ ու անկախ Հայաստանի եւ ազատագրւած Արցախի Հանրապետութիւններն են: Առաջին Հանրապետութեան տարիներից յետոյ առաջին անգամը լինելով, Դաշնակցութիւնը գործնական հնարաւորութիւն է ստացել աշխատելու սեփական հայրենիքում, սատարելու Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների պետականութեան հզօրացմանը, ազգային անվտանգութեանն ու տնտեսութեան զարգացմանը, նոր բովանդակութիւն հաղորդելով իր գաղափարական պատկանելութեանը եւ քաղաքական պայքարին:
Դաշնակցական մարդու գաղափարապաշտութեան առանցքը ՀՀի մէջ սոցիալական արդարութիւնը, ժողովրդավարութիւնը եւ ազգային գաղափարախօսութիւնը վտանգող հասարակական արատաւոր երեւոյթների դէմ պայքարն է: Նա գործնական հնարաւորութիւն ունի նաեւ յեղաշրջելու Հայաստանի հասարակական կեանքը ծրագրային իր առաջադրանքներով, իրագործելու՝ արդար, ժողովրդավար եւ ընկերվարական համակարգ: Դեռ աւելին՝ մեր գաղափարական արժէքների վրայ խարսխուած այս պայքարը դաշնակցական մարդու այլ յատկանիշի՝ նրա բարոյական դիմագիծը հարստացնող գործօն է. բարոյական անաղարտ դիմագիծ, որը կերտուել է Դաշնակցութեան պատմութեան դրուագների, հազարաւոր նուիրեալների սխրանքների, ինքնանուիրումի եւ ղեկավարութեան առաջնորդող կամքի, զոհաբերութեան ոգու եւ անանձնական կեանքի շնորհիւ:

Կազմակերպական, գաղափարական եւ բարոյական անզուգական այս յատկանիշներն են, որ 128 տարի շարունակ դաշնակցական մարդուն մղել են՝

– զոհաբերել սեփական կեանքը յանուն հայրենիքի ազատագրութեան,
– պայքարել անսակարկ նւիրումով,
– Ծառայել հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետութեանը:
Եւ այս ամբողջը իրագործուել է ամէն օր մի քիչ աւելի դաշնակցական դառնալով:

Նոէլ Մինասեան
30 սեպտեմբեր 2018, Նոր Ջուղա

«ԴՐՕՇԱԿ»

-Ո՞վ Է Դաշնակցականը (Վերահարստացման Փորձ)

-Ո՞վ Է Դաշնակցականը-Արտաշէս Շահբազյան

-Ո՞վ Է Դաշնակցականը. Դաշնակցականը Եւ Հայրենիքի Տարածքը-Վաչէ Բրուտեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company