Դրաստամատ Կանայեան - Դրօ
3131 ՄայիսՄայիս , 8484 -
0808 MarMar , 2222
Ծնած՝ Իգդիր։ Դաշնակցական ահաբեկիչ և զինուորական ղեկավար։ Կը յաճախէ Երևանի ռուսական, ապա զինուորական վարժարանները։
Կ’ահաբեկէ Սուրմալուի գաւառապետ Գալանցը, ապա օր ցերեկով՝ Բաքուի նահանգապետ Նակաշիձէն, իսկ Ալեքսադրապոլի մէջ՝ Զօր․ Ալիխանով։ Դրոյի զինակից և գործակից ընկերն է Մարտիրոս Չարուխչեանը։
Որպես վաճառական կ’անցնի հին Բայազէտ, հսկելու զէնքի փոխադրութեան գործին։
Ա․ աշխարհամարտին կ’անցնի Իգդիր, կը նշանակուի կամաւորական Բ․ գունդի հրամանատար։
1918ին կ’ապահովէ Բաշ Ապարանի յաղթանակը, կը նշանակուի անկախ Հայաստանի զինուորական նախարար։
Խորհրդայնացումէն ետք կ’անցնի Մոսկուա, ապա՝ Ռումանիա, Լիբանան, Միացեալ նահանգներ, ուր և կը մահանայ, 73 տարեկանին։
-«Հայկական Յեղափոխութեան «հաստաբուն կաղնին»»-Ն.
https://www.youtube.com/watch?v=MK_j8GQ4-sg