Սիմոն Զաւարեանի անտիպ նամակները Երուանդ Փամպուքեան Երեւան 2025

Օրերս Լիբանանի մայրաքաղաղում լույս տեսած Երվանդ Փամբուկյանի «Սիմոն Զավարյանի անտիպ նամակները» ժողովածուն ոչ միայն եզակի է իր մեջ ամփոփված նյութերի գիտա-ճանաչողական արժեքով, այլեւ արդիական նշանակություն ունեցող ուղերձներ է պարունակում նոր սերնդի համար։

«Վէմ Մատենաշարի» թվով արդեն 9-րդ հատորը կազմող այս ժողովածուով հեղինակն ավարտել է ՀՅ Դաշնակցության հիմնադիրներից՝ Քր Միքայելյանից Ռոստոմից ու նաեւ Նիկոլ Դումանից մնացած անտիպ գրությունների հրատարակության գործը։ Սակայն իր գիտա-ճանաչողական նշանակությունից զատ Սիմոն Զավարյանի անտիպները մեզ հետաքրքրում են նաեւ դաշնակցականների համար կուսակցության խիղճը համարվող անհատականության բարոյական նկարագրի վերաբացահայտման խնդրի առումով։ Սիմոն Զավարյանի կերպարը խիստ պահանջված է մեր օրերում, երբ նման որակների նահանջ է նկատվում ողջ հայ հասարակության ներսում։ Անցյալում մենք ունեցել ենք Զավարյանի նման անհատականություններ, որոնք կասեցրել եւ հետ են շրջել նման վտանգավոր ու կործանարար միտումները։ Ուստի մոտ ապագայում նույնպես սուր կերպով զգացվելու է նրանց կարիքը՝ ազգի ու հայրենիքի համար ստեղծված բարդ կացությունը հաղթահարելու եւ ապագայի դռները բացելու համար։

«Վէմ» հանդեսի խմբագրություն

Ներբեռնել