ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Յայտարարութիւններ

Հապշտապությունը կառավարությունն ավելի է կարևորում, քան խորքային փոփոխություններ իրականացնելը

07 Մարտ 2019 Շատ կարևոր է կառավարության ներկայացրած փաթեթն ամբողջականության մեջ դիտարկել, այդ թվում` պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքը վերատեսության ենթարկել, բայց տեսնում ենք, որ հապշտապությունը, ափալ-թափալ վիճակը մեր հարգարժան կառավարությունն ավելի է կարևորում, քան իրական, խորքային, մանրամասն և դեպի իրական արդյունավետություն գնացող փոփոխություններ իրականացնելը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

-Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները և ուղարկեց Ազգային ժողով: Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա քննարկումը:

– Բացասական եմ գնահատում, որովհետև, ըստ էության, չհնչեցին հարցադրումներ, որոնք վերաբերում են այս կառուցվածքային փոփոխության նպատակայնությանը, հիմնավորվածությանը և արդյունավետության բարձրացմանը: Ավելին`օրենքի խախտումներով քննարկում տեղի ունեցավ, չներկայացվեցին նաև ազդեցության գնահատումները, այսինքն`այս փոփոխությունը ինչ ֆինանսական, սոցիալական և տնտեսական հետևանքներ է ունենալու, դրանց առավելությունը կամ արդյունավետությունը ինչ ձևով է չափվելու:
Երկրորդ`չներկայացվեցին նաև հանրային քննարկման ժամանակ հնչեցված մտահոգությունները: Ավելին` վարչապետի խոսքը, թե իբր հանրությունն ընկալել է այդ փոփոխությունները, բացարձակապես իրականության հետ կապ չունեն, որովհետև եթե e-draft նախագծերի էլեկտրոնային համակարգում տեսնում ենք, որ քվեարկողների 92%-ը դեմ է այս նախագծին, հետևաբար` խոսել այդ փոփոխության ընկալման և ընդունելի լինելու մասին համարում եմ տարօրինակ: Երրորդ` մենք հրապարակել էինք ու նաև Ազգային ժողովի համապատասխան խմբակցություններին և նախագահին ուղարկել մեր դիտողություններն ուը և առաջարկությունները, որոնցում մանրամասն գնահատական ենք տվել այդ փոփոխություններին, ինչպես նաև դրանց բացասական հետևանքներին`առաջարկելով այս փաթեթը հանել շրջանառությունից, մանրամասն քննարկել, որպեսզի յուրաքանչյուր նմանատիպ հարցի հստակ պատասխան տրվի: Անտեսվեց նաև սա, և համարում եմ, որ այս գործելաոճը հակասում է թե’ իշխող ուժի կողմից հավանության արժանացած` կառավարության ծրագրին, թե’ հանրային լայն քննարկումների, մասնագիտական լուրջ վերլուծությունների հիման վրա համապատասխան բարեփոխումներ իրականացնելու` նրանց արտահայտած քաղաքական կամքին:

-Իսկ ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող են ունենալ այս փոփոխությունները` նկատի առնելով թե՛ Սփյուռքի և մշակույթի նախարարությունների, թե՛ հանրային ծառայության համակարգում ընդգրկված աշխատակիցների վերաբերյալ մոտեցումները:

– Բնականաբար, Սփյուռքը տարակուսած է այս մոտեցումից: Գերակշիռ մասով անհասկանալի էին փոփոխությունների նպատակայնությունը և տրամադրվածությունը: Մենք վերահսատատում ենք այս մոտեցումը` Սփյուռքի նախարարության վերացումը և դրա վերակազմավորումը` վարչապետի աշխատակազմին միացման ձևով, ոչ միայն թուլացնում է Սփյուռքի քաղաքականությունը և ներգրավվածության հնարավորությունները, այլև ավելին`լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առավել արդյունավետ իրացման համար:

Սոցիալական տեսակետից` այս փոփոխությունները հանրային ծառայության համակարգում հանգեցնում են հսկայական սթրեսային վիճակի: Օրեր առաջ հրապարակվեց ներքին փաստաթուղթ, որը վերաբերում էր շուրջ 10.000 մարդու կրճատման: Իմ խորին համոզմամբ` մեր կառավարության պատասխանատուները կա՛մ չեն գիտակցում, կա՛մ, գիտակցելով հանդերձ, չեն պատկերացնում, թե ինչ հետևանք է ունենում նման հայտարարությունը: Սա հանրային կառավարման, այսօրվա նման պետական կառավարման համակարգում հանգեցնելու է հսկայական բացասական դրսևորումների` սկսած նրանից, որ յուրաքանչյուր աշխատակից մտածում է` ինքն այս փոփոխությունների արդյունքում դուրս է մնալու աշխատանքից, ավարտած նրանով, որ նրանց աշխատանքն ընկալվելու է որպես ժամանակավոր երևույթ, հետևաբար` հանգեցնելու է ոչ արդյունավետ աշխատանքի: Սա հանրային կառավարման մեջ անթույլատրելի մոտեցում է: Չի կարելի չմշակված, խորությամբ չընկալված, չվերլուծված և կանխատեսելի չդարձող փոփոխությունները նման հապճեպությամբ առաջ տանել: Ես հույս ունեմ, որ մինչև կառավարության օրենսդրական նախաձեռնությունը պառլամենտում քննարկվելը իշխող քաղաքական ուժը և պառլամենտական ընդդիմադիր ուժերը գոնե մի պահ հնարավորություն կունենան բարձրաձայնելու առկա բոլոր մարտահրավերների և բացասական կողմերի մասին: Այսօրվա նիստում
հապճեպությունը և քննարկման որակը ցույց տվեցին նաև, որ այն անձինք, որոնք անմիջականորեն ներգրավված են այս ռեֆորմների մեջ, իրենք էլ չեն պատկերացնում`ինչ փոփոխություններ են լինելու: Պարզագույն օրինակը` երբ խոսում ենք մեր նախարարությունների գործառույթների մասին, արդեն իսկ հնչեցին տարակարծիք մոտեցումներ, ինչի մասին մենք մեր կարծիքում նշել ենք: Մշակույթի նախարարության` նման կարգով միաձուլումը կրթության և գիտության նախարարությանը խոսում է մշակութային քաղաքականության քաղաքական ըմբռնման բացակայության մասին: Մշակույթը ոլորտ է, որը կարող է էականորեն նպաստել մեզ մրցունակ պետություն դարձնելուն, մինչդեռ այս քաղաքականության արդյունքում մենք կորցնելու ենք նաև այդ հնարավորությունը:

Ուսումնասիրելով այլ գերատեսչությունների կարծիքները` պետք է արձանագրեմ, որ միակ նախարարությունը, որը դեմ է արտահայտվել այս միավորմանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է: Հետաքրքիր է, որ նրանք կարևորել են էներգետիկ անվտանգությունը` որպես մեր զարգացման, ազգային անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ: Գովելի է, որ նրանք առնվազն կարողացել են վեր կանգնել վարչական ենթակայության գաղափարական քաղաքականության տեսանկյունից և փորձել են օբյեկտիվորեն ներկայացնել իրենց տեսակետը: Ցավում եմ, որ մյուս գերատեսչությունների ղեկավարները չեն գտել իրենց մեջ այդքան կամք ու վճռականություն, որ գոնե արտահայտեն իրենց վերապահումները: Սա վերաբերում է գրեթե բոլորին: Ավելին`շատ կարևոր է այս փաթեթն ամբողջականության մեջ դիտել, այդ թվում`պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքը վերատեսության ենթարկել, բայց, ինչպես տեսնում ենք, հապշտապությունը, ափալ-թափալ վիճակնը մեր հարգարժան կառավարությունն ավելի է կարևորում, քան իրական, խորքային, մանրամասն և դեպի իրական արդյունավետություն գնացող փոփոխություններ իրականացնելը:

Զրուցեց Մայա Ավետիսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company