ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Պետք է հստակեցնենք մեր գործողությունները թե ռազմական, թե դիվանագիտական ճակատներում

13 Մարտ 2019 Թեեւ իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում էին տպավորություն ստեղծել, որ Մադրիդյան սկզբունքների հարց օրակարգում չկա, սակայն իրականությունն այլ է, դրանք չեն չեղարկվել, հետեւաբար այս առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը անսպասելի չպետք է համարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը։

Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության տոնայնությունը եւ դրանում տեղ գտած որոշ ձեւակերպումներ եւ մոտեցումներ որոշակի մտահոգությունների տեղիք են տալիս։

«Հայտարարության ուղերձները բազմաթիվ են, եւ այնպես չէ, որ դրանք ուղղված են միայն հայկական կողմին։ Այդուհանդերձ, կարծում եմ, մեր դիվանագիտությունը համապատասխան հետեւություններ պետք է անի»,-ասաց դաշնակցական գործիչը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բնական էր, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի դադարի վիճակ էր առաջացել. «Նախ կողմերը միմյանց տրամադրությունները շոշափելու, ստուգողական ազդակներ փոխանցելու խնդիր ունեին։ Այս գործընթացին հետեւելով Մինսկի խմբի համանախագահողներն էլ իրենց հերթին տեղի ունեցող հանդիպում-քննարկումների ազդակները արժեւորելու, բանակցությունների մեջ նոր էջ բացելու հնարավորությունները գնահատելու հարց ունեին։ Ըստ էության, այդ պայմանական դադարի փուլը արդեն կարելի է համարել ավարտված»,-ասաց Համբարձումյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամը նկատեց, որ Արցախյան հարցը աշխարհաքաղաքական լուրջ շահեր է շոշափում եւ հակառակ հնչող հավաստիացում-հայտարարությունների, որ Մինսկի խմբի համանախագահողները անկողմնակալ միջնորդություն են իրականացնում եւ որ հակամարտության կողմերի դիրքորոշումները վճռորոշ նշանակություն ունեն, ակնհայտ է, որ իրականությունը հեռու է այդպիսին լինելուց։

«Այս առումով վերջին հայտարարությունը եւ Փաշինյան-Ալիեւ նախապատրաստվող հանդիպումը թերեւս կարելի է գնահատել որպես բանակցային գործընթացը վերստին խիստ վերահսկողության տակ դնելու քայլ»:

Հայաստանի նոր իշխանությունները Մադրիդյան սկզբունքները ժառանգություն են ստացել, բայց այնպես չէ, որ տեղյակ չէին այդ ժառանգության մասին,- նշեց Արսեն Համբարձումյանը։

Նրա խոսքով, խնդիրը ոչ թե ինքնին սկզբունքներն են, այլ այդ սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման մոտեցումներն ու առաջարկվող ճանապարհային քարտեզը։

«Այս առումով վերապահումներ միշտ էլ եղել են, տարիներ շարունակ անարդյունք բանակցություններն ու ստատուս քվոյի պահպանումը դրա վկայությունն են։ Նոր իշխանությունները այդ հնարավորությունը ունեին եւ ունեն վերատեսության ենթարկելու նախկինում ինչ-ինչ հանգամանքների բերումով որդեգրված եւ իրենց չարդարացրած որոշ մոտեցումներ։ Այս առումով պաշտոնական Երեւանի քայլերը պետք է բխեն հստակ եւ լավ մշակված հայեցակարգից, հակառակ պարագայում ամենալավ մղումներից ելնելով անգամ կարելի է ձախողվել կամ ծուղակն ընկնել»,-հայտարարեց Արսեն Համբարձումյանը:

Նա ընդգծեց, որ առհասարակ, հայեցակարգային առումով հայկական կողմի (կողմերի) մոտեցումների որոշակի վերանայումները պետք է առնչվեն ոչ միայն Արցախի ինքնորոշման հարցին, այլ նաեւ անվտանգության եւ սահմանների խնդիրներին։

«Ներկայիս հարափոփոխ մարտահրավերների պարագայում ժամանակը չի սպասում, անհրաժեշտ է հստակ հայեցակարգ որդեգրել եւ հետեւողական քայլեր ձեռնարկել։ Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ սպառնալիքները, ինչպես նաեւ ռազմական գործողությունների սանձազերծման վտանգները նկատի ունենալով մենք պետք է հստակեցնենք մեր գործողությունները թե ռազմական, թե դիվանագիտական ճակատներում։ Արցախը մեր ժողովրդի ու մեր պետականության լինելիության գրավականն է եւ այս առումով մենք նահանջի տեղ չունենք։ Համազգային մոբիլիզացիան այլընտրանք չունի»,-ասաց նա:

Հարցին, թե եթե բանակցային գործընթացում հայկական կողմը կոշտացնում է դիրքորոշումը Մադրիդյան սկբզունքների վերաբերյալ կարո՞ղ է դա հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման, ՀՅԴ Բյուրոյի անդամն ասաց. «Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կոշտ կամ մեղմ դիրքորոշումներով չի որ պայմանավորված է։ Անշուշտ, բանակցությունների դուռը փակելու հարց չպետք է լինի եւ դիվանագիտությունը հենց դրա համար է։ Որեւէ պարագայում չպետք է առիթ տալ Ադրբեջանին Հայաստանը ոչ բանակցելի կողմ ներկայացնելու համար։

Հայկական կողմը իր տեսակետներն ու մոտեցումները հստակ, փաստարկված ու հիմնավոր ներկայացնելու հարց ունի։ Ո՛չ Արցախի Հանրապետության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցությունների նոր, չհամաձայնեցված ձեւաչափի հարց չեն դնում: Խոսքը վերաբերում է ընդամենը 1994թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք բանակցային ձեւաչափի վերականգնմանը: Այս որոշումը կայացվել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից կոնսենսուսի հիման վրա»:

Դիտարկմանը, թե ի՞նչ զարգացումներ են սպասվում, եթե հայկական կողմը, այնուամենայնիվ, առաջնորդվի Մադրիդյան սկզբունքներով եւ գնա զիջումների, նա պատասխանեց. «Ես կգերադասեի քննարկել այլ սցենար. ի՞նչ է պետք անել առանց զիջումների զարգանալու համար»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company