ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Յայտարարութիւններ

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը մերժում է Մադրիդյան սկզբունքները

22 Մարտ 2019 ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբն այսօր վերահաստատեց իր սկզբունքային ընդդիմադիր դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների նկատմամբ, որը խորապես սխալ, անշրջահայաց և անհամաչափ առաջարկություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` Արցախի կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ նշվում է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` որպես կառուցողական պլատֆորմ բանակցությունների շարունակման համար, բայց մերժում է նրա ներկայիս առաջարկությունը (հայտնի որպես Մադրիդյան սկզբունքներ) որպես խորապես թերի և, ի վերջո, անարդյունավետ ծրագիր, որը խոչընդոտում է խաղաղության գործին ու մեծացնում պատերազմի վերսկսման ռիսկը:

Ըստ հայտարարության` Մադրիդյան սկզբունքները հիմնովին անհամաչափ պահանջներ են պարունակում` Արցախի կողմից հողերի ու անվտանգության նախնական, ռազմավարական և անվերադարձ զիջումներ` Ադրբեջանի կողմից կարգավիճակի վերաբերյալ աղոտ, հետաձգվելիք և հետադարձելի խոստումների դիմաց: Հայ Դատի հանձնախումբը շեշտում է, որ Մադրիդյան սկզբունքների սահմանումներով ամբողջ պատասխանատվությունը դրվում է Արցախի վրա, իսկ Ադրբեջանը միայն շահում է, և այս ոչ ճշգրիտ բանաձևը խաղաղության չի հանգեցնի, այլ թատերաբեմ կլինի հակամարտության շարունակման և տարածաշրջանային անկայունության համար:

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին 25 տարիների ընթացքում Ադրբեջանը հետևողականորեն խախտել է 1994 թ. հրադադարի մասին եռակողմ պայմանագրով ստանձնած պարտավորությունները` լուրջ կասկածի տակ դնելով, թե արդյո՞ք երկրի ներկայիս կամ ապագա իշխանությունները գործնականում կհարգեն հանձնառությունները Մադրիդյան սկզբունքներով խաղաղության հաստատման համար:

«Մադրիդյան սկզբունքները հակասում են մեր ամերիկյան` ժողովրդավարական ինքնորոշման վերաբերյալ պատկերացումներին: Ժողովրդավարական և կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի ազատ քաղաքացիների` իրենց ընտրած կառավարության իշխանության ներքո ապրելու իրավունքի վրա»,- ասվում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

Առանձնահատուկ շեշտվում է, որ Մադրիդյան սկզբունքներում անդրադարձ անգամ չկա Ադրբեջանի կողմից Արծվաշենի (Հայաստանի Հանրապետություն), ամբողջությամբ Շահումյանի և մասնակիորեն Մարտակերտի ու Մարտունու (Արցախի Հանրապետություն) տարածքների բռնազավթման մասին, և չկա որևէ հիմք` հայոց պատմության, Ադրբեջանի քաղաքական հայտարարությունների, ժողովրդավարական սկզբունքների, միջազգային իրավունքի կամ հակամարտությունների կարգավորման նախադեպերի համատեքստում, հավատալու համար, որ Արցախի կողմից իր ինքնիշխան տարածքների մի ընդարձակ մասի հանձնումը երկիրը կդարձնի ավելի անվտանգ, իսկ Ադրբեջանին` քիչ ագրեսիվ, որ եթե Արցախը հողային զիջումների գնա, դրան չեն հետևի Ադրբեջանի` Արցախի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները, որ Արցախի շուրջը տեղակայված խաղաղապահները կկանխեն Ադրբեջանի նոր հարձակումները:

«Արցախի անկախ Հանրապետության ազատ քաղաքացիները, որոնք խորհրդային` տասնամյակներ տևած իշխանության և ադրբեջանական ագրեսիայից հետո զարգացած ժողովրդավարություն են կառուցել, արժանի են նույն ժողովրդավարական ազատություններին և մարդու իրավունքներին, որոնք մենք գնահատում ենք որպես ԱՄՆ-ի քաղաքացիներ: Ըստ էության, Արցախն ամերիկյան պատմություն է, որը ներկայացնում է օտար իշխանությունների դեմ ազատ մարդկանց հաղթանակը: Արցախի Հանրապետության քաղաքացիներն իրենց` ժողովրդավարական կերպով ընտրված կառավարության միջոցով կարող են որոշումներ կայացնել սեփական ճակատագրի վերաբերյալ, այդ թվում` կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ միջազգային բանակցություններին Արցախի լիարժեք վերադարձի միջոցով: Արցախը ժողովրդավարական, քրիստոնյա, արևմտամետ հանրապետություն է, որը հստակորեն կանգնած է անհանդուրժողական ուժերի դեմ և արժանի է հզոր ամերիկյան աջակցության»,- ասվում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ և կոչ ուղղվում ԱՄՆ-ին` շարունակել աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբում ու խրախուսել կողմերին` մի կողմ դնել ձախողված Մադրիդյան սկզբունքների` խորապես թերի փուլային և անհամաչափ մոտեցումը, մշակել ժողովրդավարության և ինքնորոշման վրա հիմնված նոր մոտեցում, որն ուղղված է փաթեթային ձևաչափով Արցախի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված` կարգավիճակի ու անվտանգության մասին հարցերի լուծմանը, միանալ Հայաստանի պահանջին` Արցախը մասնակցում է բոլոր միջազգային բանակցություններին և իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը:

asbarez.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company