ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Յայտարարութիւններ

Վաղուց ժամանակն է դեմքով շրջվել դեպի գյուղ

27 Մարտ 2019 ԱՀ ԱԺ փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի պատգամավորական հայտարարությունը՝ մարտի 27-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին:

«Հարգելի գործընկերներ,

Վերջին 2 տարիների ընթացքում ես բավականաչափ նյութեր եմ հավաքագրել Արցախի գյուղերի սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի, ժողովրդագրական գործընթացների և ընդհանրապես կյանքի բոլոր ասպարեզների վերաբերյալ:

Միանգամից ասեմ, որ պատկերը սփոփիչ չէ: Այս կարծիքը վերահաստատվել է նաև գյուղերում ՀՅԴ խմբակցության կազմակերպած հանդիպումների ժամանակ:

Ճիշտ է, վերջին տարիներին հանրապետության իշխանությունների կողմից ծրագրեր են կյանքի կոչվել, զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվել հողագործության, ոռոգման համակարգերի ձևավորման, գյուղատնտեսական մեքենատրակտորային կայանների թարմացման, անաստապահության խթանման, դպրոցաշինության, ջրագծերի կառուցման, ճանապարհաշինության ասպարեզում, այնուամենայնիվ, արդյունքները, մասնավորապես, խոսքը վերաբերում է գյուղատնտեսական արտադրության կազմակերպմանը, գոհացուցիչ չեն:

Այդպես էլ, ցորենի, գարու արտադրությունից բացի մեզ անհասանելի են մնում խորհրդային ժամանակաշրջանի գյուղատնտեսական մթերքների արտադրության ցուցանիշները:

Գյուղատնտեսական երկիր լինելով՝ մենք շարունակում ենք մնալ բանջարեղեն, մրգեղեն, կաթնամթերք, մսամթերք ներմուծող երկիր:

Գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող երկրում և, ըստ էության, հողերի անսահմանափակ քանակության պայմաններում մենք ունենք գյուղերում ապրող չափահաս, աշխատունակ բնակչության գործազրկության զգալի տոկոս:

Պատերազմում հաղթած, ինքնաբավ, բոլոր առումներով հպարտ, նոր բնագծեր նվաճելուն պատրաստ գյուղաբնակ մեր հայրենակիցների փոխարեն, այսօր ունենք նպաստների, բարերարների հույսին մնացած, կենցաղային հարցերի մեջ խճճված, իր ապագան օտար ափերում, կամ լավագույն դեպքում ԱՀ և ՀՀ քաղաքներում տեսնող զգալի քանակությամբ բնակչություն:

Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ոչ ճիշտ մեթոդաբանության պայմաններում մերձգյուղյա հողատարծքները մացառապատվել են, իսկ նախկինում ունեցած անասնապահական համալիրները՝ ոչնչացվել:

Կարծում եմ վաղուց ժամանակն է դեմքով շրջվել դեպի գյուղ՝ վերականգնելու աշխատասեր, ինքնաբավ գյուղաբնակ արցախցու համբավը:

Այդ իսկ տեսանկյունից առաջարկում եմ արմատապես փոխել գյուղատնտեսության վարման մեթոդաբանությունը.

ա) անհրաժեշտ է մենատնտեսների կողքին ունենալ կոոպերատիվ տնտեսություններ:

Համապատասխան օրենսդրական դաշտ ԱԺ կողմից ժամանակին ստեղծվել է:

Կոոպերատիվների ստեղծումը, ոչ միայն կնպաստի գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների մեծացմանը, այլ նաև այդ ոլորտում մրցակցային դաշտ կստեղծվի, կվերացվի գործազրկությունը, կհաղթահարվի աղքատությունը: Ավելին, համատեղ աշխատանքը մարդկանց մեջ կստեղծի միջանձնային ջերմ մթնոլորտ, համակեցության նպաստավոր դաշտ:

Բնակչության մեջ այս գաղափարը տարածելու և գործնական հունի մեջ դնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԱՀ կառավարությունը նախաձեռնի և ամեն շրջանում այս տարի ստեղծի մեկ կամ 2 նմանօրինակ կոոպերատիվներ: Հաջողված պատմությունների օրինակը միշտ էլ վարակիչ է լինում:

բ) Այս ոլորտում երկրորդ կարևորագույն խնդիրը գյուղատնտեսության ասպարեզիում որակյալ մասնագետներ պատրաստելն է:

Ճիշտ է, մենք ժամանակին Շուշիում ունեցել ենք Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի մասնաճյուղ, որն այդպես էլ չի հաջողել, այսօր էլ ունենք առանձին տեխնոլոգիական համալսարան, բայց ցավոք սրտի առայսօր մեզ չի հաջողվում պատրաստել բարձր որակավորան գյուղատնտեսներ, անասնաբույժներ, անասնաբույծներ: Պատճառը պարզ ու ակնհայտ է: Անհնարին է հիմնական դպրոցը ավարտած, խորհրդային գնահատման չափանիշներով մաթեմատիկայից, ֆիզիկայից, կենսաբանությունից, քիմիայից երկու, կամ մի կերպ երեքի ձգող աշակերտից կամ դիմորդից լավ մասնագետ պատրաստել, մանավանդ, երբ այդ դիմորդին դու ես խնդրում առանց քննության դառնա ուսանող: Էլ չեմ խոսում այդ ասպարեզի բարձր որակավորում ունեցող դասախոսների պակասի մասին:

Վերոհիշյալ հարցերի նկատմամբ պետք է վիրահատական մոտեցում ցուցաբերել:

գ) Գյուղական կյանքի աշխուժացման, գյուղատնտեսական արտադրությանը նոր որակ ապահովելու գործում կարևոր է նաև սպայական անձնակազմին բնակարաններով ապահովելու հարցը:

Երևի կհարցնեք, թե ինչ կապ ունեն սպաների բնակարանները գյուղի և գյուղատնտեսության զարգացման հետ: Ես կասեմ, որ անմիջական: Տարիներ շարունակ այս հարցի մասին խոսում ենք, բայց ապարդյուն:

ԱՀ ՊԲ սպաների մի զգալի մասը, ովքեր ծագումով մեր հանրապետության գյուղերից են, քաղաքներում նրանց ընտանիքներին բնակարաններով ապահովելով, մենք նրանց կտրում ենք հայրենի օջախից: Ավելին, սպաների երեխաները դարձնելով քաղաքաբնակ, մենք հարցականի տակ ենք դնում մի շարք դպրոցների լինել չլինելու հարցը: Իսկ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարած և թոշակի անցած, բայց դեռևս ավյունով լեցուն սպաներին քաղաքում դարձնում ենք գործազուրկ:

Թեման տարողունակ է, բավարարվենք այսքանով:

Կարծում եմ, որ այս հարցերում առանցքային պետք է դառնա գործադիր իշխանության՝ տվյալ պարագայում ԱՀ կառավարության դերակատարությունը:

Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, Սահմանադրությամբ մեզ տրված իրավասությունների սահմաններում, վերոնշյալ հարցերի լուծման գործում մեր պատրաստակամությունն ենք հայտնում»:

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company