ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Ղարաբաղյան հիմնահարցը ողջ հայ ժողովրդի խնդիրն է

28 Մարտ 2019 Արցախում ՀՅԴ-ի քաղաքականությունը հիմնված է եղել «Արցախը և Դաշնակցությունը բնական դաշնակիցներ են» սկզբունքի վրա. Դավիթ Իշխանյան

Մարտի 29-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, Վիեննայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քանի որ դա բանակցություն չի համարվում, ուստի, մեծ հաշվով, քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում մեծ սպասելիքներ չունեն:

Yerkir.am -ի հետ զրույցում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը նշում է՝ հետաքրքիր որակում են տալիս՝ հանդիպում և ոչ` բանակցություն, մինչդեռ հիմնահարցի հետ կապված` երկու երկրների առաջին դեմքերի հանդիպումները միշտ որակել են որպես բանակցություններ և բանակցային գործընթաց:

-Փաշինյան-Ալիև վերջին երեք հանդիպումները, կարծես, բանակցային գործընթացի ձևաչափի մեջ չէին, «պատահական» հանդիպումներ էին: Բնականաբար, վերջին մեկ ամսվա ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից արված թե’ հայտարարությունները, թե’ նախապատրաստական աշխատանքները միտված էին բանակցային գործընթացը վերսկսելուն և երկու երկրների առաջնորդների հանդիպման կազմակերպմանը: Մինչ այդ հանդիպել էին արտաքին գործերի նախարարները, և տրամաբանական է, որ այս հանդիպումը պիտի սկիզբ դնի բանակցային ընդհատված գործընթացին: Այնուամենայնիվ, լուրջ սպասելիքներ չկան, և եթե համարենք, որ սա բանակցային գործընթացի սկիզբն է, իսկ երկու կողմն էլ նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարել, հավանաբար կլինեն կարծիքների և առաջարկների լուրջ բախումներ, ինչից հետո կարող է ուրվագծվել, թե որ ուղղությամբ կշարունակվի բանակցային գործընթացը՝ կմտնի փակուղի՞, թե՞ շարունակություն կունենա: Ենթադրում եմ՝ տրամաբանական է, որ այդ հանդիպումից հետո շարունակականություն կապահովվի, և հայկական կողմը հստակորեն պետք է հավատարիմ մնա իր սկզբունքներին ու վերջերս առաջ քաշած իր պնդումներին բանակցային գործընթացի ձևաչափի վերականգնման և Արցախին ուղղակիորեն բանակցային գործընթացում ներգրավելու մասին:

-Արդյո՞ք Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու հարմար պահն է կամ այն հասունացել է: ՀՀ ԱԳ նախարարի կարծիքով՝ սա սկզբունքային հարց է, բայց ոչ` նախապայման:

-Այստեղ մենք պետք է անդրադառնանք հարցին, թե երբ և ինչպես Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից: 1994-95 թվականներին ստորագրված համաձայնագրերով՝ որպես բանակցող կողմ իր ստորագրությունն ու մանդատը ունեցող Ղարաբաղը, բնականաբար, պետք է ուղղակիորեն ներգրավված լինի այդ գործընթացում, որովհետև անուղղակի ներգրավվածության ձևաչափին ականատես լինում ենք համանախագահների տարբեր այցելություններով, հարցերի քննարկումներով, Արցախի լեգիտիմ իշխանությունների հետ ուղղակի հանդիպումներով: Այս ամենը բանակցային գործընթացում ներգրավվածության մասին է խոսում: Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը շատ հստակ հասկանում է, որ ձևավորված ձևաչափը վերջնական հանգրվանում այլընտրանք չունի: Այնուհանդերձ, այս փուլում մենք կտեսնենք Ադրբեջանի լուրջ դիմադրությունը` ամեն գնով թույլ չտալ Արցախի ներգրավումը և բանակցային ներկայիս ձևաչափում փոփոխություններ մտցնելը: Այն, որ առանց Արցախի մասնակցության հիմնահարցի լուծման որևէ տարբերակ չի կարող լինել և չի կարող ընդունվել ոչ միայն Արցախի պաշտոնական շրջանակների կողմից, այլև հասարակական և քաղաքական, սա միանշանակ է: Բնականաբար, եթե միջնորդները, շահագրգիռ կողմերը ցանկություն ունեն հիմնահարցին լուծում տալու, այդ ամենը հնարավոր է Արցախի ուղղակի ներգրավմամբ, ինչու չէ` նաև Արցախի և Ադրբեջանի ուղղակի շփումների միջոցով:

-ՀՀ-ում վստահեցնում են, որ Արցախի և ՀՀ-ի միջև Արցախի հարցում հակասություններ չկան, կարելի՞ է եզրակացնել, որ Երևանի` Արցախի հետ կապված յուրաքանչյուր հայտարարություն, ձևակերպում ընդունելի է պաշտոնական Ստեփանակերտի կողմից:

-1998-ին և դրան նախորդած ժամանակաշրջանում կային լուրջ հակասություններ՝ տեսակետների, մոտեցումների, սկզբունքների: Մենք պիտի կարողանանք գոնե քաղաքագիտական առումով ճիշտ որակում տալ ռազմավարական և մարտավարական խնդիրներին: Ես կարծում եմ, որ ռազմավարական խնդիրների մեջ հակադրություններ չունենք, նկատելի չէ` թե’ նախորդ իշխանությունների ժամանակ, թե’ ներկայիս: Իսկ մարտավարական խնդիրների մեջ կարող է դա լինել, խոսքը համադրման և նախօրոք կատարված դերաբաշխման մասին է: Ընդհանուր մտահոգությունների փարատման առումով կարելի է շեշտել վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Տեղյակ լինելով Արցախի պաշտոնական շրջանակների ընդհանուր տեսակետին և նիստի հետ կապված ներքին բավարարվածությանը` կարելի է որոշակիորեն փարատել մտահոգությունները, որոնք առկա էին: Բայց խնդիրը մեկ համատեղ նիստի կամ մեկ լոկալ գործընթացի մասին չէ, մենք պետք է կարողանանք մեր ընդհանուր քայլերը համադրել, բայցև արտաքին ճակատում ոչ միայն ունենալ միասնական ու համադրված քայլեր, այլև կարողանանք ուղղակիորեն դերաբաշխում կատարել, և Հայաստանն ու Արցախը յուրաքանչյուրն իր մարտավարությունն ունենա:

-Արցախում 2020-ին սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Այս անգամ ի՞նչ ընտրություններ ենք ունենալու, կտարբերվի՞ այն նախորդներից, ինչպես ոմանք մտահոգվում են:

-Շատ է խոսվում ապագա նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին: Նախ` պետք է արձանագրենք, որ դրանք տեղի են ունենալու մեկ օր, համաժամանակյա՝ համաձայն նոր Սահմանադրության: Համապետական այդ կարևոր ընտրությունների առումով արդեն իսկ ուրվագծվում են որոշակի տեղաշարժեր, ժամկետից շուտ քարոզարշավի երևույթներ, թեկնածուների անուններ են շրջանառվում: Այս համատեսքտում կցանկանայի նշել, որ սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններ են սպասվում, որովհետև դրանք կարևոր են լինելու երկրի ներքին կյանքում և համապետական ընտրությունների նախօրյակին ուրվագծելու են այս կամ այն քաղաքական ուժի հնարավորությունները, թեև ՏԻՄ նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական հետաքրքրություն այլևս չկա դրանց նկատմամբ, ուստի չկա քաղաքական պայքար այս հարցում: Բայց, ըստ իս, այս ընտրությունները ՏԻՄ նախորդ ընտրություններից կտարբերվեն՝ հաշվի առնելով 2020-ին սպասվելիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների փաստը. յուրաքանչյուր ուժ փորձելու է ունենալ իր հենարանները, արձանագրել իր հաջողությունները, իհարկե, հիմնական կենտրոնացումը լինելու է նախագահական ընտրությունների ուղղությամբ: Եվ նախագահ Սահակյանի հայտարարությունից հետո, որ այլևս չի առաջադրվելու, որը և՛ Սահմանադրության պահանջն է, և՛ քաղաքական ճիշտ որոշում, քաղաքական տարբեր առաջնորդների մոտ որոշակի նախադրյալներ են ստեղծել արդեն իսկ հրապարակ իջնելու ու հրապարակային քայլեր ձեռնարկելու, ինչը նախընտրական քարոզարշավի բնույթ է ստացել: Դաշնակցությունն այդ առումով զուսպ է և, բնականաբար, ունի իր անելիքները, առաջարկները՝ հաշվի առնելով երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները: Ըստ այդմ՝ ընդհանուր միասնական օրակարգի և պլատֆորմի երևակման անհրաժեշտություն ունի, որը միտված է ոչ թե այս կամ այն ուժին, այլ ապագա մարտահրավերների դիմակայմանն ու հաղթահարմանը: Թերևս, շատ հեշտությամբ այսօր կարող ենք հայտարարել, որ ունենալու ենք մեր սեփական թեկնածուն, որը նաև Սահմանադրության պահանջն է և համաժամանակյա ընտրությունների թելադրանքը, որ ընտրություններին գնացող քաղաքական ուժը պետք է մասնակցի իր սեփական թեկնածուով: Այս առումով Դաշնակցությունը որևէ խնդիր չունի, և չնայած այդ որոշումն այսօր դեռ չկա և այն վերապահված է ՀՅԴ Արցախի կառույցի Բարձրագույն ժողովին, շրջանային ժողովին, որը ամիսներ հետո տեղի կունենա, այնուհանդերձ, կա նաև քաղաքական տրամաբանություն և պահանջ: Եվ, ինչպես միշտ, Դաշնակցությունը զուտ կուսակցական շահերից, նպատակներից չէ, որ առաջնորդվում է, կրկնում եմ՝ այստեղ կարևոր են երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ կապված Արցախի հիմնահարցի, անվտանգային խնդիրների, ներքին կայունության և միասնականության ապահովման հետ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ունենա այս գիտակցումը և զուտ կուսակցական շահով չառաջնորդվի, որը որոշակի վտանգներ է պարունակում: Սրանցից զերծ մնալու համար անհրաժեշտ են քննարկումներ, տարբեր կարծիքների և տեսակետների ներկայացում, մտքերի բախում, որի արդյունքում կծնվի այն օպտիմալ և իրական որոշումը, որին ականատես կլինենք 2019-ի աշնանը՝ ընտրություններից ամիսներ առաջ:

-Կա՞ն թեկնածուներ, որոնց հենարանը Երևանում է:

-Բնականաբար, մեկնաբանություններ տրվում են տարբեր անձերի շուրջ, բայց ես զերծ կմնամ թե’ անուններ նշելուց, թե’ նման որակումներից: Համարում եմ, որ դեռ վաղ է այդ մասին հայտարարություններ և մեկնաբանություններ անելը, քանի որ ինքնին քաղաքական զարգացումները Արցախում բավարար շրջան չեն անցել:

-Այս հարցում պաշտոնական Երևանն ի՞նչ դիրք պիտի բռնի:

-Նախ՝ չպետք է տարանջատել երկու հանրապետությունները, երբ մեղադրանքի ձևով խոսում ենք, թե Երևանը խառնվում է Ստեփանակերտի ներքին գործերին և հակառակը: Մենք պետք է հասկանանք, որ ունենք ընդհանուր նպատակներ, և Ստեփանակերտը չի կարող առանց Երևանի, Երևանն էլ` առանց Ստեփանակերտի: Պիտի հասկանանք, որ Ղարաբաղյան հիմնահարցն ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է, և ՀՀ-ն ունի ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի դեր, այլև պատասխանատվություն համայն հայության առջև: Սա շատ կարևոր է, և անտրամաբանական է, երբ փորձում ենք որակումներ տալ՝ խառնվելու, նախընտրած թեկնածուի և թեկնածուների շուրջ ձևակերպումներ տալու: Շատ կարևոր է գիտակցել, որ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունները տարեցտարի զարգացում են ապրել, տեղի են ունեցել ժողովրդավար, թափանցիկ և ընդունելի ընտրություններ: Եթե ՀՀ-ում ունենք որոշակի որակումներ, և անցյալի ընտրությունները այդքան էլ ժողովրդավար ընտրություններ չէին համարում, իսկ այսօր այլ գնահատական կա, ապա Արցախի դեպքում նման բան չի եղել: Ես չեմ ասում, որ Արցախում բացարձակ իդեալական ընտրություններ էինք անցկացնում, բայց ընդհանրության մեջ ինքնավստահ էինք այն գնահատականներում, որ հնչում էին միջազգային դիտորդների և հանրության կողմից: Այսօրվա պաշտոնական Երևանն այդ ամենին տիրապետում է, և վստահ եմ, որ միջամտության խնդիր իր առջև չի կարող դնել:

-Նշեցիք, որ Դաշնակցությունն Արցախի նախագահական ընտրություններին առաջադրելու է սեփական թեկնածուին, և հաշվի առնելով ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցողիկ շեմը չհաղթահարելը, Արցախում և ՀՀ-ում տարբե՞ր են այնտեղի և այստեղի ընտրողների ընկալումները Դաշնակցության հետ կապված:

-Մենք ապակենտրոն կառույց ենք, և յուրաքանչյուր շրջան իր ընտրազանգվածն ու քաղաքական գիծն ունի: Այո, ցավոք, Դաշնակցությունը դուրս մնաց ՀՀ-ի խորհրդարանում հայտնվելուց: Արցախում մենք մեր ընտրազանգվածն ունենք և այստեղ մեր հետ կապված ընկալման հարցում դերակատարում է ունեցել 1990-ականներին Արցախի ազատագրական պայքարի փուլը, Դաշնակցության դերակատարումը, մեր ուղղակի ներկայությունը Արցախում, ինչպես նաև հետպատերազմյան տարիներին Դաշնակցության որդեգրած ընդհանուր քաղաքականությունը, որը միտված էր այն սկզբունքին, որ Արցախը և Դաշնակցությունը բնական դաշնակիցներ են: Մեր ընտրազանգվածին չեմ ուզում տարբերակել, բայց ՀՀ-ում ընտրողները դեռ չեն կարողացել ամբողջապես ընկալել Դաշնակցության դերն ու առաքելությունը, և այս ընկալման բացի մեջ է, որ մենք պիտի քաղաքական ներդրում կատարենք և կարողանանք Դաշնակցությանը և ընտրազանգվածին բերել կողք կողքի, այստեղ երկու կողմն էլ անելիք ունի, բայց նախաձեռնողի դերում պիտի հանդես գա ՀՅԴ Հայաստանի կառույցը:

Մարիամ Պետրոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company